Ռայմունդու Կոռեյա

Ռայմունդու Կոռեյա
Ծնվել էմայիսի 13, 1859(1859-05-13)[1][2]
ԾննդավայրՍան Լուիս, Բրազիլիա
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1911(1911-09-13)[1][2] (52 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, բանաստեղծ-փաստաբան և դատավոր
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունՍան Պաուլուի համալսարան
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա
ԱզգականներRodolfo Gustavo da Paixão Filho?
 Raimundo Correia Վիքիպահեստում

Ռայմունդու Կոռեյա (իսկական անուն-ազգանունը՝ Ռայմունդու դա Մորժա դի Ասևեդու Կոռեյա. պորտ.՝ Raimundo Correia, մայիսի 13, 1859(1859-05-13)[1][2], Սան Լուիս, Բրազիլիա - սեպտեմբերի 13, 1911(1911-09-13)[1][2], Փարիզ, Ֆրանսիա), 19-20-րդ դարերի բրազիլացի բանաստեղծ, իրավաբան, դատավոր։ Օլավու Բիլակի և Ալբերտու դի Օլիվեյրայի հետ հետ մեկտեղ կազմել է բրազիլացի բանաստեղծների պառնասյան դպրոցի նշանավոր եռյակը։ Եղել է Բրազիլական գրականության ակադեմիայի հիմնադիր անդամներից մեկը. այդ կաճառում հիմնադրման ժամանակվանից մինչև իր մահը (1897-1911 թթ.) զբաղեցրել է 5-րդ աթոռը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սան Լուիսի նավահանգստում խարիսխ գցած նավի վրա; Սովորել է Պեդրու Երկրորդի անվան քոլեջում, ուսումը շարունակել է Սան Պաուլուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատել է Ռիո դե Ժանեյրոյում ու Մինաս Ժերայսի նահանգում, սկզբում՝ որպես հաշտարար դատավոր, ապա՝ Սան Գոնսալու դու Սապուկայի դատական շրջանի գլխավոր տնօրեն[4] (ի դեպ, Ռայմունդուի հայրը նույնպես իրավաբան էր)։

Մահացել է Փարիզում, ուր գնացել էր տուբերկուլյոզից ապաքինվելու նպատակով[5]։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական իր առաջին ժողովածուն՝ 'Primeiros Sonhos' խորագրով, լույս է ընծայել 1879 թվականին։ Կրել է ռոմանտիկ բանաստեղծներ Կաստրու Ալվիսի, Ֆագունդես Վարելայի, Կազիմիրու դի Աբրեուի ազդեցությունը, որոնց ավանդույթները զարգացնելով՝ ստեղծել է իր ինքնատիպ ոճը։ Համարվում է խորհրդապաշտության (սիմվոլիզմի) հիմնադիրներից մեկը բրազիլական գրականության մեջ։

Իր չափածո երկերով որոշակի ազդեցություն է գործել իրեն հաջորդած բրազիլացի բանաստեղծների ստեղծագործության վրա։

  • Primeiros Sonhos (1879)
  • Sinfonias (1883)
  • Versos e Versões (1887)
  • Aleluias (1891)
  • Poesias (1898)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. [1]
  4. |nome=Celeste|sobrenome=Noviello |título=Minha Terra|editora=Excelsior Gráfica e Editora|local=Três Corações|ano=1995}}
  5. Bosi, Alfredo (2015) [1970]. História Concisa da Literatura Brasileira (portuguese). São Paulo: Cultrix. ISBN 978-85-316-0189-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Պորտուգալերեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Նախորդող՝
Bernardo Guimarães (patron)

Brazilian Academy of Letters - Occupant of the 5th chair

1897 — 1911
Հաջորդող՝
Oswaldo Cruz
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմունդու Կոռեյա» հոդվածին։