Ռանկո Մարինկովիչ

Ռանկո Մարինկովիչ
խորվ.՝ Ranko Marinković
Ծնվել էփետրվարի 22, 1913(1913-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրԿոմիժա, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա
Վախճանվել էհունվարի 28, 2001(2001-01-28)[1][2][3][…] (87 տարեկան)
Վախճանի վայրԶագրեբ, Խորվաթիա
ԳերեզմանԿոմիժա
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, վիպասան և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Խորվաթիա,  ՀՍՖՀ և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԶագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
ԱնդամակցությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԱշխատավայրԶագրեբի համալսարան
Պարգևներ

Ռանկո Մարինկովիչ (խորվ.՝ Ranko Marinković, փետրվարի 22, 1913(1913-02-22)[1][2][3][…], Կոմիժա, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա - հունվարի 28, 2001(2001-01-28)[1][2][3][…], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, էսսեիստ, սցենարիստ, քննադատ և քաղաքական գործիչ, թագավոր Դմիտար Զվոնիմիրի մեծ շքանշանի ասպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանկո Մարինկովիչը ծնվել է Վիս կղզու Կոմիժա քաղաքում, որտեղ ավարտել է տարրական դպրոցը։ Միջնակարգ կրթությունն ստացել է Սպլիտ և Զագրեբ քաղաքներում, իսկ 1931 թվականին ընդունվել է Զագրեբի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, սովորել է հոգեբանություն և ռոմանական լեզուներ, 1935 թվականին ստացել է դիպլոմը։ Զագրեբի գրական շրջանակ Մարինկովչը մտել է շնորհիվ իր նովելների և պիեսների։ 1930-ական թվականների կեսերին նրա առաջին արձակ ստեղծագործությունները տպագրվել են Միրոսլավ Կրլեժայի «Կնիք» պարբերականում։ 1939 թվականի մարտին Զագրեբի Խորվաթիայի ազգային թատրոնում բեմադրվել է նրա «Ալբատրոս» պիեսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սպլիտում իտալացի ֆաշիստները ձերբակալել են Մարինկովիչին ձերբակալել են և տեղակայել Ֆեռամոնտե ճամբարում (Կալաբրիա)[5][6]։ Իտալիայի կապիտուլյացիայից հետո 1943 թվականին նա գնացել է Բարի[6], իսկ այդտեղից անցել փախստականների Էլ Շատ ճամբար, որտեղ կարգավորել է Տիտոյի պարտիզանների հետ կապերը։ 1945 թվականին վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել Խորվաթիայի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարությունում։ Աշխատել է Խորվաթիայի պետական հրատարակչությունում։ 1946-1950 թվականներին եղել է Զագրեբի Խորվաթիայի ազգային թատրոնի դրամայի բաժնի տնօրեն։ 1951 թվականին դարձել է Թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, որտեղ աշխատել է մինչև թոշակի գնալը։

1948 թվականին ընդունվել է Խորվաթիայի գրողների միություն, իսկ 1983 թվականից եղել է Խորվաթիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։

Նրա ամենահայտնի աշխատանքները «Գլորիա» պիեսը (որում քննադատվում է կաթոլիկ եկեղեցին) և «Կիկլոպ» կիսաինքնակենսագրական վեպն է։ Այդ ստեղծագործությունները նուրբ հեգնանքով և սև հումորով նկարագրում են այն մռայլ միջավայրը, որում ապրում էր Զագրեբի մտավորականությունը, երբ Առանցքի ուժերի զորքերը ներխուժեցին Հարավսլավիա։ Վեպը թարգմանվել է շատ լեզուներով։ 1982 թվականին խորվաթ ռեժիսոր Անտուն Վրդոլյակը էկրանավորել է «Կիկլոպը», իսկ մեկ տարի անց ստեղծել հեռուստասերիալ։

Ռանկո Մարինկովիչը հայտնի է նաև կինոյում իր աշխատանքներով։ Նա գրել է երեք ֆիլմերի՝ «Մերկ մարդ», (1968), «Կիկլոպ» (1982), «Կառնավալ, հրեշտակ և վառոդ» (1990) և «Գլորիա» (1970) հեռուստասերիալի սցենարները։

Կյանքի վերջում Ռանկո Մարինկովիչը համամիտ էր Ֆրանյո Տուջմանի քաղաքական հայացքներին և Զագրեբի քաղաքային խորհրդում եղել է Խորվաթիայի դեմոկրատական դաշինքի պատգամավոր։ 1965 թվականին Մարինկովիչն ստացել է Բելգրադի «НИН» թերթի մրցանակը «Կիկլոպ» վեպի համար։ 1965 և 1975 թվականներին գրողը դարձել է Վլադիմիր Նազորի մրցանակի դափնեկիր։ 1995 թվականին դարձել է թագավոր Դմիտար Զվոնիմիրի մեծ շքանշանի ասպետ։ Իվան Գորան Կովաչիչի մրցանակով պարգևատրվել է «Կիկլոպ» և «Never more» վեպերի համար։

1991 թվականին Զագրեբի «Večernji list» թերթը սահմանել է Ռանկո Մարինկովիչի մրցանակ՝ լավագույն և ամենակարճ պատմվածքի համար։

Մահացել է 1995 թվականին Զագրեբում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Proze (1948)
  • Ni braća ni rođaci (1949)
  • Oko božje (1949)
  • Ruke (1953)
  • Pod balkonima (1953)
  • Poniženje Sokrata (1959)
  • Karneval i druge pripovijetke (1962)
  • Kiklop (1965)
  • Zajednička kupka (1980)
  • Never more (1993)
  • U znaku vage (1995)
  • Albatros (1939)
  • Glorija (1956)
  • Politeia (1977)
  • Pustinja (1982)

Քննդատությունների և էսսեների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Geste i grimase (1951)
  • Nevesele oči klauna (1986)[5][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. НИН online
  5. 5,0 5,1 «Životopis Ranka Marinkovića (1913-2001)». Vijenac (Croatian). No. 453. Matica hrvatska. 2011 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Umro Ranko Marinković». hrt.hr (Croatian). Croatian Radiotelevision. 2011 թ․ հունվարի 28. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  7. «Marinković, Ranko». Croatian Biographical Lexicon (Croatian). Miroslav Krleža Institute of Lexicography. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]