Ռապունցել (անգլ.՝ Rapunzel), Walt Disney Pictures ստուդիայի թվով 50-րդ լիամենտրաժ անիմացիոն ֆիլմը «Ռապունցել։ Խճճված պատմություն» (2010) և նրա կարճամենտրաժ «Ռապունցել։ Միշտ երջանիկ» (2012) մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին է։ Երկու դեպքում էլ հերոսուհուն հնչյունավորել է դերասանուհի և երգչուհի Մենդի Մուրը։ Առաջին մուլտֆիլմի սկզբում փոքրիկ Ռապունցելին հնչյունավորել է Դելանի Ռոուզ Սթեինը։ Ռուսական վարձույթում Ռապունցելին կրկնօրինակել է դերասանուհի Վիկտորյա Դայնեկոն[1]։
Դիսնեյ արքայադուստրերի թվին է պատկանում։ Փոքրիկ Ռապունցելին թագուհուց և թագավորից հափշտակում է Գոտել մայրիկ[2]։ Ռապունցելը ունի շատ երկար (21 մետր) ոսկե մազեր և զմրուխտյա-կանաչ աչքեր[3]։ Նա կրում է վարդագույն-մանուշակագույն զգեստ։ Քայլում է ոտաբոբիկ։ Ամենայն հավանականությամբ գերմանուհի է[4]։
Ռապունցելը Դիսնեյի 10-րդ պաշտոնական արքայադուստրն է, և Դիսնեյի առաջին արքայադուստրը, որի ֆիլմը ստացել է PG վարկանիշ և Դիսնեյի առաջին արքայադուստրը եռաչափ մուլտֆիլմից[5]։
Ծագում և կոնցեպցիա
1996 թվականին,երբ Գլեն Կինը աշխատում էր «Տարզան» մուլտֆիլմի վրա, սկսեց մտածել Գրիմ եղբայրների «Ռապունցել»-ը դասական հեքիաթի Դիսնեյ ստուդիայի հերթական լիամետրաժ մուլտֆիլմի ադապտացիայի մասին[6][7]։
Ռապունցելը հանդիսանում է առաջին դիսնեյյան, հերոս-շիկահերը սկսած «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի Ավրորայից[8][9]։ Ռապունցելի մազերի անիմացիան համակարգչի օգնությամբ ճանաչվել է «Ռապունցել:Խճճված պատմություն» մուլտֆիլմի մշակման ամենաբարդ կողմերից մեկը[10]։ Ռապունցելի երկար ոսկե մազերը-70 ոտնաչափ է (ավելի քան 21 մետր), նրանից 100 000-ը առանձին խոպոպ է[11]։ Որպեսզի էկրանից հաղորդեն մազերի շարժումը, մշակել են հատուկ ծրագիր՝ Dynamic Wires-ը։ Առաջ ոչ մեկին չէր հաջողվում նկարել նման մազեր և ոչ մի գլխավոր հերոսուհի իր գլխին այդպիսի սանրվածք չի ունեցել։ Իրական մազերի տպավորություն թողնելու համար օգտագործել են մազերի 147 մոդելների տարբեր կառույցներ, որոնցից ստացվել է 140 000 առանձին տարր։ Համակարգչայինն ինժեներ Քելլի Ուորդը ատենախոսություն է պաշտպանել մազերի համակարգչային անիմացիայի մասին և այդ հարցով զբաղվել է վերջին 10 տարիների ընթացքում[12][13]։
Սկզբում Ռապունցելի դերի համար ընտրվել է դերասանուհի Քրիստին Չենովետը։ Միևնույն ժամանակ մուլտֆիլմի ռեժիսորները հրավիրել են դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի, սակայն նա լքում է նախագիծը կինոռեժիսորների հետ տարաձայնությունների պատճառով։ Հարյուրավոր լսումներից հետո ռեժիսորները որոշում են հրավիրել հայտնի դերասանուհի և երգչուհի Մենդի Մուրին[14]։
Մուրը ի սկզբանե ուներ մտադրություններ մասնակցել Ռապունցելի դերի լսումներին, քանի որ նա գիտեր, որ մեծ մրցակցություն է լինելու և վախենում էր որ չի անցնի։
Ռապունցել։ Խճճված պատմություն
Մի անգամ հղի թագուհին ծանր հիվանդացավ և նրան բուժելու համար պետք էր կախարդական ոսկե ծաղիկ, այն բուժում էր բոլոր հիվանդությունները և վերադարձնում է երիտասարդությունը[15]։ Երբ այս ծաղիկը գտնում են, դրանից պատրաստում են խմիչք և հիվանդ թագուհին խմում է և վերականգնվում։ Շուտով նրա աղջիկը ծնվում է և նրա անունը դնում են Ռապունցել։ Բայց այդ խմիչքը միայն թագուհուն չէր անհրաժեշտ[8][9][16]։ Շատ տարիներ առաջ մի կին Գոտել անունով, երբ ծնվել է Ռապունցելը նա ներխուժում է ամրոց և ուզում է կտրել Ռապունցելի մազերը բայց չի կարողանում դրա փոխարեն կորցնում է ուժը, պարզապես նա գողանում է երեխային և դաստիարակում ինչպես սեփական դստերը[10][17]։ Ամեն տարի իր ծննդյան օրը երկնքում տեսնում է լապտերներ, և նա շատ է ուզում իմանալ թե որտեղից է դրանք, նա չգիտեր որ այդ լապտերները բաց են թողնում նրա իրական ծնողները և թագավորության բնակիչները այն հույսով, որ կվերադառնա իրենց արքայադուստրը[18]։
Անցնում է 18 տարի։ Ռապունցելի մազերը աճում են մինչև 21 մետր[11]։ Նա միշտ երազում է տեսնել լապտերներ, բայց Գոտելը միշտ ասում էր, որ աշխարհը լի է սարսափելի և չար մարդկանցով[19]։ Մի օր նրանց աշտարակ գալիս է Ֆլին Ռաիդեռ թագավորությունից մի գող[20]։ Ռապունցելը նրան աթոռի վրա կապում է իր մազերով, իսկ երբ նա արթնանում է առաջարկում է գործարք[3][21][22]։ Նա օգնում է նրան դուրս գալ աշտարակից, և ցույց տա, թե որտեղից են բաց թողնում թռչող լապտերները, այդժամ Ռապունցելը նրան կտա պայուսակի թագը։ Սկզբում նա հրաժարվում է, բայց հետո համաձայնվում[23]։ Ճանապարհին նրանք հանդիպում են ավազակների, փրկվում են նրանցից, պայքարում Գոտելի դեմ և վերջում ստանում ամենաերանելին[12][13]։
Ռապունցել։ Ընդմիշտ երջանիկ
Թագավորության փառահեղ տոն է։ Բոլորը շունչները պահած սպասում են Ռապունցելին։ Բայց հարսանեկան արարողությունը վերածվում է աղետի։ Ձի Մաքսիմուսը և Չամելոնը կորցնում են հարսանեկան մատանիները և նրանց մոտ մնում է ընդամենը մի քանի րոպե գտնելու կորցրած մատանիները։
Ռապունցել։ Ճանապարհ դեպի երազանք
Ռապունցել։ Ճանապարհ դեպի երազանք (Tangled: Before Ever After): Նոր պատմություն, որը ցուցադրվել է 2017 թվականի մարտի 10-ին։ Տևողությունը 55 րոպե։
Ինչպես և բոլոր կերպարները Դիսնեյ մուլտֆիլմերում, Ռապունցելի պատկերը օգտագործվում է այլ ապրանքների վրա։ Ռապունցելը դարձել է «Tangled: The Video Game» խաղի հիմնական հերոսներից մեկը։ Ռապունցելը և Ֆլինը մասնակցել են Դիսնեյի գեղասահքի շոուներին։ Նաև մի քանի վայրկյանով հայտնվել է «Սառցե սիրտը» ֆիլմում։
Եվգենի Նեֆեդովը «World Art» կայքում գրում է`Ռապունցելը օգտագործում է եզակի սանրվածք, հեշտությամբ համալրում է արքայադստրերի ցանկը, ովքեր անպայման կհասնեն իրենց նվիրական իղձերին ու կամուսնան իրենց ընտրյալի հետ։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռապունցել (Դիսնեյ)» հոդվածին։ |
|