Քաղաք | ||
---|---|---|
Ռասմ Հարմիլ ալ-Իմամ | ||
արաբ․՝ رسم الحرمل الإمام | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Դեյր Հաֆիրի գավառ | |
Նահիյա | Ռասմ Հարմիլ ալ-Իմամի շրջան | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Ռասմ Հարմիլ ալ-Իմամ (արաբ․՝ رسم الحرمل الإمام), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Դեյր Հաֆիրի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։
Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի կենտրոնական հատվածում՝ Հալեպ քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Քաղաքում կա հիվանդանոց, միջնակարգ ու տարրական դպրոցներ։
2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ռասմ Հարմիլ ալ-Իմամի շրջանի բնակչությունը կազմում էր 26 729 մարդ, որոնց մեջ որոշակի թիվ էին կազմում թուրքմենները և քրդերը[1]։
Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Այնտեղ էլ գոյացել է երկաթուղային քառակողմ հանգույց։