Ռաֆայել Դվամենա անգլ.՝ Raphael Dwamena | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 12, 1995[1] | ||
Ծննդավայր | Նկավկաու, Արևելյան մարզ, Գանա | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 11, 2023[2] (28 տարեկան) | ||
Մահվան վայր | Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 100 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռաֆայել Դվամենա (անգլ.՝ Raphael Dwamena, սեպտեմբերի 12, 1995[1], Նկավկաու, Արևելյան մարզ, Գանա - նոյեմբերի 11, 2023[2], Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա), գանացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Ռաֆայել Դվամենան ծնվել է Նկավկաուում։ Նա իր կարիերան սկսել է Գանայի «Ռեդ Բուլ Գանա» ակումբում։ 2014 թվականին ֆուտբոլիստն ընդգրկվել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ» երիտասարդական ակումբում։ Ռաֆայել Դվամենան իր պրոֆեսիոնալ առաջնախաղն անցկացրել է «Լիֆերինգ» ավստրիական ֆուտբոլային ակումբում՝ 2014 թվականի հուլիսի 18-ին։ Նա Ավստրիայի երկրորդ լիգայի խաղում 83-րդ րոպեին փոխարինել է Նիկոլա Դովեդանին։
2016 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Աուստրիա Լուստենաու» ակումբ, որի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։
2017 թվականի հունվարի 27-ին գանացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ցյուրիխի» հետ[3]։
2018 թվականի օգոստոսի 7-ին նա 4 տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Լևանտեի» հետ[4]։
2019 թվականի հուլիսին Ռաֆայել Դվամենան մեկ տարով վարձավճարով տրվել է «Ռեալ Սարագոսային»[5]։
2020 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է դանիական «Վեյլե» ակումբ։ Մի քանի ամիս խաղալուց հետո առողջական խնդիրների պատճառով լքել է ակումբը։
Հետագայում Ռաֆայել Դվամենան հանդես է եկել ավստրիական «Բլաու-Վայսո», «Օլդ Բոյզ» ակումբներում, իսկ 2023 թվականին տեղափոխվել է ալբանական «Էգնատիա»։
Գանայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Ռաֆայել Դվամենան իր նորամուտը նշել է 2017 թվականի հունիսի 11-ին, Աֆրիկայի ազգերի գավաթի 2019 թվականի ընտրական խաղում, Եթովպիայի հավաքականի դեմ (5:0), որում Ռաֆայել Դվամենան դարձել է երկու գոլի հեղինակ։
2023 թվականի նոյեմբերի 11-ին Սուպերլիգայի «Էգնատիա»-«Պարտիզան» խաղի 23-րդ րոպեին 28-ամյա գանացի ֆուտբո կորցրել է գիտակցությունը։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է[6][7][8]։
«Ցյուրիխ»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Դվամենա» հոդվածին։ |
|