Ռաֆայել Շեֆեր գերմ.՝ Raphael Schäfer | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 30, 1979[1][2][3] (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Kędzierzyn-Koźle, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն | ||
Հասակ | 190 սանտիմետր | ||
Քաշ | 91 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նյուրնբերգ | ||
Համար | 1 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռաֆայել Շեֆեր (գերմ.՝ Raphael Schäfer), ի ծնե՝ Ռաֆալ Շաֆարչիկ (լեհ.՝ Rafał Szafarczyk, հունվարի 30, 1979[1][2][3], Kędzierzyn-Koźle, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ լեհական ծագման, «Նյուրնբերգ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ[4]։
Ռաֆայելը իր կարիերան սկսել է Հիլդեսհայմ քաղաքի «Դրիսպենշտեդտ» ակումբում։ Տասներկու տարեկանում Ռաֆայելը տեղափողվում է «Գանովեռա» ֆուտբոլային դպրոց։ 17 տարեկանում հայտնվում է առաջին թիմում, սակայն ոչ մի անգամ չի մասնակցում խաղերին։ Այսպիսի պայմաներով Ռաֆայելը որոշում է խաղալ «Լյուբեկ» ակումբում մինչև 1998/99 թթ․ սեղոնի ավարտը։ Այսպիսով նա խաղացել է երեք խաղ 1 համարի ներքո, բայց չի կարողացել խաղալ մի աստիճան բարձր լիգայում[5]։
2001 թվականի հուլիսին գալիս է «Նյուրնբերգ»։ Ակումբը հենց նոր էր հասել Բունդեսլիգա։ Այս ակումբում Ռաֆայելը խաղացել է 2-րդ համարի տակ, 1 համարը զիջելով ավելի փորձառու Դարիուս Կամպային։ Բունդեսլիգայում 2002 թվականի մարտին նշեց իր դեբյուտը «Բորուսիա Մյոնխենգլադբախի» դեմ խաղում։ Անտեսելով իր հաջողակ խաղը նա դառնում է պահեստային դարպասապահ։
2003/04 սեզոնի սկզբում ակումբի մոտ առաջանում են ֆինանսական խնդիրներ և ակումբի ղեկավարությունը որոշում է տրասֆերի հանել որոշ ֆուտբոլիստների, այդ թվում նաև Դարիուս Կամպային։ Այդպիսով Ռաֆայելը զբաղեցնում է հիմնական դարպասապահի «պաշտոն»ը։ Շատ ժամանակ Ռաֆայելը մնում է ակումբի հիմնական խաղացող և դառնում է թիմի ավագ։
2008/09 սեզոնում հայտնվում է բունդեսլիգա 2-րդում, սակայն շատ կարճ ժամանակում իր թիմը գրավում է այնպիսի տեղ, որը հնարավորություն է տալիս վերադառնալ Բունդեսլիգա։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Շեֆեր» հոդվածին։ |
|