Ռաֆայելլո Սորբի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1844[1][2] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 19, 1931[1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | նոր պոմրեյական ոճ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Աշակերտներ | Giuseppe Rossi? |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
![]() |
Ռաֆայելլո Սորբի (իտալ.՝ Raffaello Sorbi, փետրվարի 24, 1844[1][2], Ֆլորենցիա, Իտալիա[3] - դեկտեմբերի 19, 1931[1][2], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3]), իտալացի գեղանկարիչ։
Կրթություն է ստացել Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, պատմական նկարիչ և դիմանկարիչ Անտոնիո Չիզերիի գլխավորությամբ, որը մեծ ազդեցություն է ունեցել Ռաֆայելլոյի վաղ շրջանի ստեղծագործությունների վրա։ 18 տարեկանում ավարտել է իր առաջին խոշոր աշխատանքը` «Կորսո Դոնատին վիրավորվել է կատալոնացիների կոմղից Ֆլորենցիայում, Սան Սալվիում»։ Երկու տարի անց երիտասարդ նկարիչը Ֆլորենցիայի տրիենալեի մրցույթում շահել է Հռոմի մրցանակը` «Սավոնարոլան, որը բացատրում է Աստվածաշունչն իր ընկերներին» նկարով։
Նա ստեղծել է մի շարք նկարներ Ամերիկայի և Անգլիայի մեկենասների համար։ Նկարիչը մասնագիտացել է պատմական գեղանկարչության ժանրում` պատկերելով տեղարաններ միջնադարի պատմությունից, ժանրային տեսարաններ` 18-րդ դարի հագուստներով և հնագույն կայսերական Հռոմ։ Դիմանկարիչ էր։ Հաճախ պատկերում էր գեղեցիկ կանանց ծաղիկներով, որսորդական տեսարաններ և այլն։
1870 թվականին դարձել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ինչպես նաև` Ուրբինոյի Արվեստների թագավորական ակադեմիայի պրոֆեսոր և պատվավոր անդամ։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() | |
Ռաֆայելլո Սորբիի նկարներից
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայելլո Սորբի» հոդվածին։ |
|