Ռեա Միթչել | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1890[1][2] |
Ծննդավայր | Պորտլենդ |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1957[1][2] (66 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hollywood Forever Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Rhea Mitchell Վիքիպահեստում |
Ռեա Միթչել (անգլ. Rhea Mitchell, դեկտեմբերի 10, 1890[1][2], Պորտլենդ - սեպտեմբերի 16, 1957[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և սցենարիստ։ Կարիերան սկսել է համր կինոյի դարաշրջանում և այդ պահից սկսած, նկարահանվել հարյուր կինոֆիլմերում։ Ստացել է «աղջիկ-կասկադյոր» մականունը, որովհետև միշտ պատրաստ է եղել նկարահանվել ֆիլմերի գրավիչ տեսարաններում[3]։ Միթչելի առաջին դերը On the Night Stage (1915) ֆիլմում էր, որից հետո Լոտտի Փիքֆորդ գլխավոր դերն էր The Diamond from the Sky սերիալում:
Հնչուն կինոյի ի հայտ գալուց հետո Միթչելը շարունակում էր աշխատել կինոարտադրությունում և հայտնվում էր տիտրերում՝ ընդհուպ մինչև 1952 թվականին թոշակի գնալը։ 1957 թվականին Միթչելն սպանվել է վարձակալի կողմից՝ իր սեփական տանը՝ Լոս-Անջելեսում, Կալիֆորնիա նահանգում։ Հուղարկավորված է Hollywood Forever Cemetery գերեզմանոցում։
Ծնվել է 1890 թ. դեկտեմբերի 10-ին Փորթլենդում, Օրեգոն նահանգ[4], Լիլի և Վիլս Միթչելների ընտանիքում[5]։ Մեծացել է Փորթլենդում`լինելով ընտանիքի միակ երեխան[6]։ 17 տարեկանում Միթչելն սկսել է մասնակցել թատերական բեմադրությունների[6]։
1909 թ. Միթչելը միացել է Baker Theater Stock Company-ին իր հարազատ Փորթլենդում։ 1911-1915 թթ. Միթչելը խաղացել է Սպոկանայում, Սիեթլում, Վաշինգտոն նահանգում, նաև Վանքուվերում, Բրիտանական Կոլումբիայում`Կանադայում, հետո բնակություն է հաստատել Սան-Ֆրանցիսկոյում[6]։ Այնտեղ նա խաղացել է այնպիսի բեմահարթակներում, ինչպիսիք են Orpheum Circuit և Alcazar Theater: 1912 թ. Միթչելն առաջին անգամ նկարահանվել է կինոյում` պայմանագիր կնքելով New York Motion Picture Corporation[7] հետ և նկարահանվել է հարյուր ֆիլմում։ Նկարահանվում էր վեսթեռնների աստղ Վիլյամ Հարթի հետ։ 1916 թ. Ֆորրեթ Վիննաթի և Արթուր Մոդի հետ նկարահանվել է The Brink կինոնկարում[8]։
1917 թ. հետո նրա դերասանական կարիերան անկում է ապրել։ 1930-ականների կեսին նա նկարահանվել է մի քանի ֆիլմում և խաղացել մի քանի էպիզոդիկ դերերում , որոնց մեծամասնությունում նա նույնիսկ չի նշվել տիտրերում։ 1936 թ. Քլարք Գեյբլի հետ նկարահանվել է San Francisco ֆիլմում: Ռեժիսորը Վ. Վան-Դայքն էր, որն արդեն նկարահանել էր Միթչելին 1916 թ. The Hawk's Trail ֆիլմում[9]։ Միթչելը նաև սցենարիստ էր[6]։
Կինոարդյունաբերությունից հեռանալուց հետո Միթչելը մեծ տուն է ձեռք բերել Լոս-Անջելեսում։ 1957 թվականին, երբ Միթչելը վարձակալել էր երկրորդ բնակարանը, դժգոհ վարձակալ Սոնի Հարթվոդ- կրտսերը խեղդել է նրան իր երկնագույն խալաթի կապիչով[10][11]։ Դերասանուհու մահը գրավել է Press-Telegram թերթի ուշադրությունը։
Հուղարկավորված է Hollywood Forever Cemetery գերեզմանոցում` Լոս-Անջելեսում[4]։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1912 | The Hidden Trail | ||
1912 | His Squaw | ||
1913 | An Indian’s Gratitude | ||
1913 | An Indian’s Honor | ||
1914 | The Fires of Ambition | Միսիս Պաթթոն | |
1914 | In the Southern Hills | Նեն Հոփքինս | |
1915 | The Scourge of the Desert | Էլեն Հոլթ | Այլընտրանքային անվանում` Reformed Outlaw |
1915 | On the Night Stage | Բել Շիլդս | |
1915 | The Devil | Միլի | |
1915 | The Diamond from the Sky | ||
1915 | Tools of Providence | Դեյզի Օսթին | |
1916 | The Sable Curse | Մերի | Այլընտրանքային անվանում` The Sable Blessing |
1916 | Sequel to the Diamond from the Sky | Էսթեր Սթենլի | |
1916 | The Three Musketeers | Կոնստանցիա Բոնաչեքս | |
1916 | The Overcoat | Բել[12] | |
1916 | The Man from Manhattan | Վիրջինիա Ուինթերս | |
1917 | The Gilded Youth | Մերի | |
1917 | Whither Thou Goest | Մեյզի | |
1918 | Honor’s Cross | Ջեյն Քաբոթ | |
1918 | The Goat | Բիժե Լամուր | |
1919 | The Money Corral | Ջանեթ Քոլինզ | |
1919 | The Hawk’s Trail | Ջին Դռեյք | |
1920 | The Devil’s Claim | Վիրջինիա Քրոսբի | |
1920 | The Scoffer | Էլիս Փորն | |
1921 | A Ridin' Romeo | Մեյբլ Բրենթվուդ | |
1921 | The Innocent Cheat | Փեգի Ադեյր | |
1923 | The Greatest Menace | Մերի Լյուիս | |
1924 | The Other Kind of Love | Խմբերգչուհի | |
1926 | Modern Youth | ||
1927 | The Home Trail | ||
1928 | Danger Patrol | Գլեդիս Լոուլոր | |
1933 | The Big Bluff | ||
1934 | Behold My Wife | Լրագրող | Տիտրերում չի նշված |
1934 | One Hour Late | Դայակ | Տիտրերում չի նշված |
1936 | San Francisco | Տիտրերում չի նշված | |
1936 | Mysterious Crossing | Սպասավորուհի | Տիտրերում չի նշված |
1938 | The Ship That Died | ||
1940 | I Take This Woman | Դեքերի քարտուղարուհի | Տիտրերում չի նշված |
1943 | Harrigan’s Kid | Կին ձիարշավարանում | Տիտրերում չի նշված |
1943 | The Cross of Lorraine | Մայր | Տիտրերում չի նշված |
1944 | Marriage Is a Private Affair | Բուժքույր | Տիտրերում չի նշված |
1944 | Mrs. Parkington | Միսիս Համֆրի | Տիտրերում չի նշված |
1945 | The Hidden Eye | Հետիոտն | Տիտրերում չի նշված |
1946 | The Hoodlum Saint | Լրագրող | Տիտրերում չի նշված |
1947 | The Mighty McGurk | Կին ծնողական ժողովում | Տիտրերում չի նշված |
1947 | Green Dolphin Street | Էմիլի | Տիտրերում չի նշված |
1948 | The Bride Goes Wild | Հյուր հարսանիքում | Տիտրերում չի նշված |
1948 | State of the Union | Ջենի | Այլընտրանքային անվանում` The World and His Wife |
1949 | In the Good Old Summertime | Կին պատուհանի մոտ | Տիտրերում չի նշված |
1950 | Stars In My Crown | Միսիս Բաքեթ | Տիտրերում չի նշված |
1950 | The Next Voice You Hear… | Կին եկեղեցում | Տիտրերում չի նշված |
1951 | The Unknown Man | Աղախին | Տիտրերում չի նշված |
1951 | It’s a Big Country | Դպրոցի ուսուցչուհի | Տիտրերում չի նշված |
1952 | My Man and I | Բուժքույր | Տիտրերում չի նշված |
1952 | The Member of the Wedding | Քաղաքի բնակչուհի | Տիտրերում չի նշված |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեա Միթչել» հոդվածին։ |
|