Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Ռեդվան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Ռեդվանի գավառակ | |
Այլ անվանումներ | Եզիդցվոց գյուղ, Եզիտվոց գյուղ, Ռդվան, Ռենդվան, Ռըդվան, Ռընդվան, Ռընտվան, Ռըտվան, Ռնդվան, Ռնտվան, Ռտվան, Տտվան, Րվան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, ասորիներ, թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ռեդվան, գյուղաքաղաք (ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Ռեդվանի գավառակում[1]։ Հանդիսանում է համանուն գավառակի կենտրոնը։ Գտնվում էր Սղերդ գյուղաքաղաքից 35 կմ հարավ արևմուտք՝ Տիգրիսի ձախակողմյան Խարզան վտակի ձախ ափին՝ բարձունքի վրա։
Ռեդվանն ունի շոգ կլիմա։ Ջուրը վատորակ է։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը թուրքերի կողմից ենթարկվել են կոտորածի։ Ողջ մնացածները գաղթել են տարբեր երկրներ։
XIX դարի վերջերին ուներ 800 տուն հայ, քուրդ, ասորի և թուրք բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը ներկարարություն, կոշկակարություն, առևտուր, անասնապահություն և հողագործությունն էր։
Ռեդվանում կար Ս. Աստվածածին և Ս. Գևորգ անուններով հայկական եկեղեցիներ։ Վերջին եկեղեցին ասորիների կողմից ստացել էր Մար Գորիս անվանումը։
Ռեդվանը բաժանված էր 5 թաղերի։ Բնակավայրում կար շուկա՝ 25-30 կրպակներով ու խանութներով։
Ռեդվանի շենքերն աղյուսից էին, անտեսք ու անհրապույր։
Գյուղաքաղաքում գործում էր ուսումնարան, որը կառուցվել էր Պոլսի միացյալ ընկերության ջանքերով[2]։
|