Ռեզա Ահմադալի Աթրի Նագարչի (պարսկերեն՝ ضا اطری نقارچی, օգոստոսի 8, 1994(1994-08-08), Թեհրան, Իրան[1]), իրանցի ազատ ոճի ըմբիշ, Ասիայի առաջնության հաղթող, թիմում Աշխարհի գավաթակիր, Օլիմպիական խաղերի մասնակից։
Ըմբշամարտով սկսել է զբաղվել 2004 թվականից։ Հանդես է գալիս Բաբոլ քաղաքի ըմբշամարտի ակումբում՝ Մահմուդ Հասան Նիի գլխավորությամբ։ 2014 թվականի հունիսին Ուլան Բատորում, եզրափակչում պարտվելով ղրղզ Ուլուկբեկ Ժոլդոշբեկովին, նվաճել է Ասիայի պատանիների առաջնության արծաթե մեդալը։ 2017 թվականին նորամուտն է նշել մեծահասակների ազգային հավաքականի կազմում[2]։ 2017 թվականի մայիսին նվաճել է բրոնզե մեդալ Նյու Դելիում կայացած Ասիայի առաջնությունում, իսկ աշխարհի առաջնությունում դարձել է տասներեքերորդը[3]։ Բայց երկու տարի անց՝ 2019 թվականի ապրիլին Չինաստանի Սիան քաղաքում, եզրափակիչում հաղթելով հյուսիսկորեացի Կանգ Գում Սոնգին, դարձել է Ասիայի չեմպիոն[4]։ Նույն թվականի սեպտեմբերին Ղազախստանի Նուր-Սուլթանում, բրոնզե մեդալի համար պայքարում պարտվելով հնդիկ Ռավի Կումար Դահիային, աշխարհի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը, ինչը թույլ է տվել նրան Տոկիոյում Ամառային օլիմպիական խաղեր 2020-ի մասնակցության արտոնագիր նվաճել[5]։ 2021 թվականի հուլիսին Իրանի հավաքականն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի մասնակիցների կազմում[6]։ Կիսաեզրափակչի ճանապարհին հաղթել է թուրք Սուլեյման Աթլին (3:2) և մոնղոլ Էրդենեբաթին Բեհբայարին (5:1) կիսաեզրափակչում հանդիպել է ռուս Զաուր Ուգուևի հետ, որին պարտվել է 3:8 հաշվով, բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է ամերիկացի Թոմաս Գիլմանին (1:9)՝ արդյունքում զբաղեցնելով 5-րդ տեղը[7]։
- Ըմբշամարտի աշխարհի գավաթ 2016 (թիմ)՝ 01
![1st](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/Gold_medal_icon.svg/16px-Gold_medal_icon.svg.png)
- Ըմբշամարտի Ասիայի առաջնություն 2017՝ 03
![3rd](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Bronze_medal_icon.svg/16px-Bronze_medal_icon.svg.png)
- Ասիական խաղեր 2018՝ 03
![3rd](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Bronze_medal_icon.svg/16px-Bronze_medal_icon.svg.png)
- Ըմբշամարտի Ասիայի առաջնություն 2019՝ 01
![1st](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/Gold_medal_icon.svg/16px-Gold_medal_icon.svg.png)
- Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2019՝ 5
- Օլիմպիական խաղեր 2020՝ 5
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|