Ռեյ Ջոնսոն

Ռեյ Ջոնսոն
Ի ծնեանգլ.՝ Raymond Edward Johnson
Ծնվել էհոկտեմբերի 16, 1927(1927-10-16)[1][2][3][…]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 13, 1995(1995-01-13)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրSag Harbor, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCass Technical High School? և Black Mountain College?[5]
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, լուսանկարիչ, collagist, վիզուալ արտիստ և performance artist
Ոճփոփ արտ, Fluxus? և Mail-Art?
ԺանրMail-Art?
ԹեմաներԻնտերմեդիա (արվեստ)
ԱնդամակցությունԱՄՆ աբստրակտ նկարիչներ[6]
 Ray Johnson Վիքիպահեստում

Ռեյ Ջոնսոն (անգլ.՝ Ray Johnson, լրիվ անունը Raymond Edward Johnson, հոկտեմբերի 16, 1927(1927-10-16)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - հունվարի 13, 1995(1995-01-13)[1][2][3][…], Sag Harbor, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ և հրատարակիչ։ Քննադատների կողմից նկարագրվել է որպես «Նյու Յորքի ամենահայտնի անհայտ նկարիչ» («New York’s most famous unknown artist»)[7][8][9]։

Կյանք և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 16-ին Դետրոյթում։

Սովորել է Cass Technical High School դպրոցում, որտեղ ուսումնասիրել է գովազդային արվեստ։ Նա նաև շաբաթական դասեր է վերցրել Դետրոյթի արվեստի ինստիտուտում և ամառային արձակուրդներն անցկացրել՝ նկարչությամբ զբաղվելով Չիկագոյի արվեստի ինստիտուտի Միչիգան նահանգի Սաուգատուկ քաղաքի Օքս-Բոու դպրոցում։ Նա նաև հաճախել է Հյուսիսային Կարոլինայի Սև լեռան քոլեջ (BMC)՝ միաժամանակ անցկացնելով 1946 թվականի գարնանային կիսամյակը Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում։ Ջոզեֆ Ալբերսի խորհրդով նա մնացել է սովորելու BMC-ում, որտեղ հրավիրված դասախոսների թվում են եղել նաև Ջոն Քեյջը, Մերս Կանինգհեմը, Վիլլեմ դե Կունինգը, Ռիչարդ Բաքմինսթեր Ֆուլլերը և Ռիչարդ Լիպոլդը։ Ջոնսոնը մասնակցել է «The Ruse of Medusa»-ին, որը Cunningham’s Satie Festival-ի գլխավոր մասն է կազմում, ինչպես նաև Ռութ Ասավայի, Արթուր Փենի և այլոց մասնակցությամբ։ How To Draw a Bunny վավերագրական ֆիլմում Ռիչարդ Լիպոլդը խոստովանել է Ջոնսոնի հետ սիրային հարաբերությունների մասին երկար տարիների ընթացքում, որը սկսվել է հենց Black Mountain College-ում։

1949 թվականի սկզբին Լիփոլդ Ջոնսոնի հետ տեղափոխվել է Նյու Յորք, վերամիավորվել է Քեյջի և Կանինգհեմի հետ և մի քանի տարի անց մտերմացել Ռոբերտ Ռաուշենբերգի, Ջասպեր Ջոնսի, Սայ Տվոմբլիի, էդ Ռայնհարդի, Սթեն վանդերբեքի, Նորման Սոլոմոնի, Լյուսի Լիպարդի, Սոնյա Սեկուլայի, Քերլինի և Էրլ Բրաունի, Ջուդիթ Մալինայի, Դիանա Դի Պրիմայի, Ջուլիան Բեքի, Ռեմի Չարլիպի, Ջեյմս Ուորինգի և այլ բազմաթիվ արվեստի ներկայացուցիչների հետ։

Ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչների հետ Ջոնսոնը ստեղծել է երկրաչափական աբստրակցիաներ, որոնք, մասնավորապես, արտացոլում էին Ալբերսի ազդեցությունը։ Բայց 1953 թվականին նա սկսել է զբաղվել կոլաժի ստեղծմամբ։ Նա սկսել է ստեղծել աշխատանքներ ոչ ճիշտ ձևաչափով, որոնք ներառում էին հայտնի մշակույթի գործոնները Lucky Strike-ի լոգոյի և երկրպագուների ամսագրերում այնպիսի աստղերի պատկերների մասով, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Ջեյմս Դինը, Մերիլին Մոնրոն և Շիռլի Թեմպլը։ 1955 թվականի ամռանը նա հորինել է նոր տերմին իր փոքր կոլաժների համար, որը կոչվում է «moticos»։ Ջոնսոնը սկսել է տարածել իր կոլաժների ընկերների և անծանոթների շրջանում, տալով նրանց մեկ հարց․ «Ինչ է «moticos»-ը»։ Ջոնսոնի ընկերուհին՝ արվեստաբան Սյուզի Գաբլիկը, նրան ծանոթացրել է լուսանկարիչ Էլիզաբեթ Նովիկի հետ (Elisabeth Novick), իսկ 1955 թվականի աշնանը նրանք նկարչի բազմաթիվ աշխատանքների մոտիվներով ինստալյացիա են կազմել։

Ալան Բարնարդի գրքի շապիկը՝ Ռեյ Ջոնսոնի նկարազարդմամբ

1960-ականների կեսերից հաջորդ տասնամյակի ընթացքում Ջոնսոնի աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի Willard Gallery-ում, Նյու Յորքի և Չիկագոյի Feigen Gallery-ում, ինչպես նաև պատկերասրահեր Անժելա Ֆլաուերսի (Angela Flowers)[10] կողմից Լոնդոնում և Արտուրո Շվարցի կողմից (Arturo Schwarz) Միլանում։ 1976 թվականին Ջոնսոնը սկսել է իր «ուրվագիծ նախագիծը»՝ ստեղծելով մոտ 200 ընկերների, նկարիչների և հայտնիների պրոֆիլներ, որոնք հիմք են հանդիսացել նրա հետագա կոլաժներից շատերի համար։ Այդ մարդկանց թվում են եղել Չակ Քլոուզը, Էնդի Ուորհոլը, Ուիլյամ Բերրոուզը, Էդուարդ Օլբին, Լուիզա Նևելսոնը, Լարի Ռիվերսը, Լինդա Բենգլիսը, Նամ Ջուն Փայքը, Դևիդ Հոկնին, Դեյվիդ Բոուին, Քրիստոն, Փիթեր Հուջարը, Ռոյ Լիխտենշտայնը, Պալոմա Պիկասոն, Ջեյմս Ռոզենկվիստը, Ռիչարդ Ֆեյգենը և այլք։

1980-ականների ընթացքում Ջոնսոնը միտումնավոր հեռացել է աշխարհի հետ արտաքին կապից՝ պահպանելով անձնական կապերը ավանդական փոստի և հեռախոսի միջոցով, որպեսզի ֆիզիկապես չհանդիպի մարդկանց։ 1981 թվականին սկսել է անձնական նամակագրություններ պահել գրադարանավար և գեղարվեստական թեմատիկայով գրականության մասնագետ Քլայվ Ֆիլպոտի հետ։ Միայն մի քանի մտերիմ մարդիկ են կարողացել գնալ նրա տուն Locust Valley։ Ի վերջո, Ռեյ Ջոնսոնը դադարել է ցուցադրել կամ վաճառել իր աշխատանքը առևտրային նպատակներով։ Նրա ընդհատակյա կյանքը երբեմն դրսևորվել է բարդ կոլաժային աշխատանքների տեսքով, ինչպիսիք են Untitled (Seven Black Feet with Eyelashes) շարքը։

Արտաքին պատկերներ
«Seven Black Feet with Eyelashes»


Նկարիչը ինքնասպան է եղել 1995 թվականի հունվարի 13-ին Նյու Յորք նահանգում։ Ականատեսները տեսել են, թե ինչպես է նա նետվում Լոնգ Այլենդի արևելքում գտնվող Սագ Հարբոր կամրջից և ընկնում ծովը։ Նրա մարմինը հայտնաբերվել է ափին հաջորդ օրը։ Ինքնասպանության պատճառներն անհայտ են։ Նկարիչը կտակ չի թողել, այժմ նրա ունեցվածքը ղեկավարում է Ադլեր Բիթին (Adler Beatty)[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ray Johnson (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.rayjohnsonestate.com/biography/
  5. Union List of Artist Names — 2021.
  6. http://americanabstractartists.org/current-members/past/
  7. «ArtPool — Ray Johnson by Klára Kiss-Pál, 1997». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Ray Johnson, 67, Pop Artist Known for His Work in Collage, By CAROL VOGEL, NY Times, Published: January 19, 1995». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  9. Glueck, Grace. «What Happened? Nothing», New York Times, Sunday, April 11, 1965
  10. «Angela Flowers» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «Ray Johnson Estate». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյ Ջոնսոն» հոդվածին։