Ռեյնհարդ Գյոբել գերմ.՝ Reinhard Goebel | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Զիգեն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Քյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտագետ և ջութակահար |
Աշխատավայր | Մոցարտեում |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | reinhardgoebel.com |
Reinhard Goebel Վիքիպահեստում |
Ռեյնհարդ Գյոբել (գերմ.՝ Reinhard Goebel, հուլիսի 31, 1952[1], Զիգեն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ջութակահար և դիրիժոր, աուտենտիկ շարժման ներկայացուցիչ։
Ջութակ նվագել է սովորել Քյոլնի կոնսերվատորիայում Ֆրանց-Յոզեֆ Մայերի մոտ։ Վարպետացել է Ամստերդամում Էդուարդ Մելկուս և Մարիա Լեոնհարդտ ջութակահարների մոտ։ Երաժշտության պատմություն է ուսանել Քյոլնի համալսարանում։ 1973 թվականին Քյոլնում հիմնադրել է Musica Antiqua Köln համույթը` հիմնականում բարոկկոյի գործիքային երաժշտության աուտենտիկ կատարման նպատակ ունենալով (աուտենտիզմը ուղղություն է կատարողական արվեստում, որը նպատակ ունի հին երաժշտության հնչման ճիշտ վերարտադրում ժամանակակից օրիգինալ կատարմանը համապատասխան)։ Համույթին միջազգային ճանաչման է արժանացրել ելույթը Բախի միջազգային փառատոնում 1978 թվականին Լոնդոնում[4]։ Մինչև 2005 թվականը ակտիվորեն ելույթ է ունեցել հյուրախաղերով, ձայնագրվել է այդ նույն համույթով, մինչև 1990 թվականը` նաև որպես մենակատար ջութակահար[5]։ Գյոբելի ու նրա համույթի կատարումներն առանձնանում են յուրահատուկ կենդանությամբ, ակադեմիականի համեմատ ավելի մեծ արագությամբ, տեմպով, ինտոնացիայի ճշգրտությամբ` չնայած բնական հնչյունաշարով փողային գործիքների կատարողական տեխնիկայի դժվարությանը։ Ռեյնհարդ Գյոբելը դասավանդել է Զալցբուրգի Մոցարտեում կոնսերվատորիայում, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի Նվագախմբային ակադեմիայի դասընթացներում։ Ներկայումս էլ հանդես է գալիս հյուրախաղերով` սովորաբար որպես հրավիրված դիրիժոր Եվրոպայում։ Նվագացանկի հիմքը կազմում են բարոկկո ոճի գերմանական երաժշտությունը և 18-րդ դարի վիեննական դասական արվեստը։ Զբաղվում է նաև խմբագրմամբ և քիչ հայտնի բարոկկո երաժշտության տպագրությամբ (այդ թվում` Դ. Հայնիխենի մի շարք ստեղծագործություններ)[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյնհարդ Գյոբել» հոդվածին։ |
|