Ռեյչել Յամագատա | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Rachel Amanda Yamagata |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1977[1] (47 տարեկան) Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռիթմ էնդ բլյուզ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | RCA |
Կրթություն | Վասար քոլեջ, Հյուսիսարևմտյան համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց |
Կայք | rachaelyamagata.com |
![]() |
Ռեյչել Յամագատա (անգլ.՝ Rachael Yamagata, սեպտեմբերի 23, 1977[1], Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[2]), ամերիկացի երգչուհի և դաշնակահար։
Յամագատան ծնվել է 1977 թվականին Արլինգտոնում, Վիրջինիա նահանգում։ Նրա ծնողները ամուսնալուծված էին, և այդ պատճառով Ռեյչելի մանկության տունը համարվում էր ոչ միայն Վաշինգտոնը, որտեղ ապրում էր նրա հայրը՝ ծագումով ճապոնացի փաստաբանը, այնպես էլ Նյու Յորքը, որտեղ ապրում էր նրա մայրը՝ իտալ-գերմանական արմատներով նկարչուհի։ Դպրոցն ավարտելուց հետո Ռեյչելը սովորել է Հյուսիսարևմտյան համալսարանում Իլինոյսում, ինչպես նաև Վասսարա Քոլեջում։
Յամագատան վեց տարվա ընթացքում եղել է Չիկագոյում ֆանկ-ֆյուժն Bumpus կոլլեկտիվի վոկալիստը։ 2001 թվականին նա գրել է երաժշտական կոմպոզիցիաների շարք, որ դուրս էին գալիս խմբի երաժշտական շրջանակներից, և ինչը ստիպում է երգչուհուն զբաղվել սոլո կարիերայով[3]։ 2002 թվականին նա պայմանագիր է ստորագրում ձայնագրման Arista Records ընկերության հետ, իսկ հաջորդ տարվա հոկտեմբերին լույս է տեսնում նրա դեբյուտային ձայնագրությունը՝ մինի-ալբոմ «Rachael Yamagata EP»: Ռեյչելի առաջին լիաֆորմատ ալբոմը, անվանակոչված որպես «Happenstance», լույս է տեսնում 2004 թվականի հունիսին, և ընդհանուր առմամբ արժանանում է ՝ քննադատների հավանությանը[3]։ Արդյունքում նրա երգերը հնչում էին այնպիսի հեռուստատեսային սերիալներում, ինչպիսիք էին «Սեքսը ուրիշ քաղաքում», «Միայնակ սրտեր», «Հիասթափվածները», «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին», «Շտապ օգնություն», «Մարմնի մասեր», «Լրտեսուհի», «Մեկ ծառի բարձունք», «Կրքի անատոմիա» և այլն[4]։ Յամագատան մասնակցել է Ջեյսոն Մրազի երկրորդ ալբոմի ձայնագրմանը նրա հետ միասին կատարելով «Did You Get My Message?» երգը։ Ինչպես նաև Դեն Ուիլսոնի հետ միասին երգչուհին ձայնագրել է «You Take My Troubles Away» կոմպոզիցիան 2010 թվականին նկարահանված «Սիրելի Ջոն» գեղարվեստական ֆիլմի համար։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Յամագատա» հոդվածին։ |
|