Ռեյսի Թեյլոր անգլ.՝ Recy Taylor | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1919[1] |
Ծննդավայր | Abbeville, Ալաբամա, ԱՄՆ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2017[1] (97 տարեկան) |
Մահվան վայր | Abbeville, Ալաբամա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | sharecropper |
Ռեյսի Թեյլոր (անգլ.՝ Recy Taylor, ծնված Քորբիթ, անգլ.՝ Corbitt, դեկտեմբերի 31, 1919[1], Abbeville, Ալաբամա, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 28, 2017[1], Abbeville, Ալաբամա, ԱՄՆ), աֆրոամերիկացի կին, որին 1944 թվականին վեց սպիտակամորթ տղամարդ բռնաբարել են։ Թեյլորի վճռականության շնորհիվ գործը հաջողվել է հասցնել դատարան, սակայն մեղադրյալներից ոչ մեկը պատիժ չի կրել։ Այնուամենայնիվ, գործընթացը լայն արձագանք է գտել և ամրապնդել է աֆրոամերիկացիների իրավունքների շարժումը։ 2011 թվականին Ալաբամա նահանգի օրենսդիր ժողովը Թեյլորից պաշտոնական ներողություն է խնդրել[2]։ Նրա պատմությունը հիշատակել է Օփրա Ուինֆրին 2018 թվականին «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխության ժամանակ[3]։
Ռեյսի Քորբիթը ծնվել է 1919 թվականին։ Երբ եղել է 17 տարեկան, մահացել է մայրը և Ռեյսին ստիպված է եղել հոգ տանել իր վեց կրտսեր եղբայրների ու քույրերի մասին։ Ամուսնացել է Ուիլի Գայ Թեյլորի հետ, 1941 թվականին նրանք ունեցան դուստր՝ Ջեյսի Լին։ Ընտանիքն ապրել է քաղաքի գունավոր թաղամասում։ Նրանք եղել են բաժանարարներ[2][4]։
1944 թվականի սեպտեմբերի 3-ին Թեյլորը ընկերուհու՝ Ֆանի Դենիելսի և նրա 18-ամյա որդու հետ վերադառնալիս են եղել եկեղեցուց։ Ճանապարհին յոթ երիտասարդ սպիտակամորթ տղամարդիկ հարձակվել են նրանց վրա՝ զինված դանակներով և ատրճանակներով։ Նրանք զենքի սպառնալիքով ստիպել են Ռեյսիին նստել իրենց մեքենան և տարել անտառ, որտեղ նրանցից վեցը բռնաբարել են Ռեյսիին։ Դրանից հետո նրանք նրան դուրս են նետել մայրուղու եզրին գտնվող մեքենայից։ Դենիելսը ընկերուհու առևանգումից անմիջապես հետո օգնության է գնացել։ Առավոտյան ժամը 3-ին նա, տեղի ոստիկանության նախկին պետ Ուիլ Քուքը և Թեյլորի հայրը՝ Բենի Քորբիտը, ճանապարհին գտել են Ռեյսիին։ Դեպքից հետո նա դիմել է ոստիկանություն։ Պարզվել է, որ մեքենայի տերը տեղի բնակիչ Ուգո Ուիլսոնն է եղել։ Նա հայտնել է հանցակիցների անունները, սակայն հայտարարել Է, որ նրանք Թեյլորի հետ կամավոր սեքսով են զբաղվել՝ գումարի դիմաց։ Շերիֆը որոշել է բաց թողնել նրան։ Հաջորդ օրը այրվել է Թեյլորների տունը։ Ընտանիքը տեղափոխվել է Ռեյսիի ծնողական տուն։ Բազմաթիվ սպառնալիքներ է ստացել ռասիստներից։ 1944 թվականի հոկտեմբերի 3-4-ը տեղի է ունեցել դատավարությունը։ Երդվյալ ատենակալները, որոնք ամբողջությամբ սպիտակամորթ տղամարդիկ են եղել, գործը փակել են 5 րոպեում։
Բռնաբարողների անպատժելիությունը վրդովմունք է առաջացրել Ալաբամայում և ամբողջ երկրում սևամորթ բնակչության շրջանում։ Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան ուղարկել է երիտասարդ ակտիվիստ և քարտուղար Ռոզա Փարքսին դեպքը հետաքննելու համար։ Կանանց և սևամորթների իրավունքների այլ ակտիվիստների հետ Փարքսը կազմակերպել է «Հավասար արդարադատության հանձնաժողով տիկին Ռեյսի Թեյլորի համար»։ Chicago Defende թերթը այն անվանել է «հավասար արդարության ամենահզոր արշավը վերջին տասնամյակում»[5]։ Նրանց հաջողվել է Թեյլորի գործը երկրորդ անգամ դատի տալ 1945 թվականի փետրվարի 13-ին։ Այս պահին երեք տղամարդ արդեն խոստովանել են բռնաբարությունը։ Սակայն, ի վերջո, նրանք կրկին արդարացվել են[4]։ Չնայած անհաջող արդյունքին, գործը համարվում էր քաղաքացիական իրավունքների շարժման գլխավոր հաղթանակը, քանի որ այն օգնել է հաջողությամբ մոբիլիզացնել ակտիվիստներին ողջ երկրում[6]։
Տեղի ունեցածից հետո Թեյլորների ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Մոնտգոմերի, իսկ հետագայում՝ Ֆլորիդա։ Ռեյսին աշխատում էր նարինջ հավաքելով։ Ամուսնուց բաժանվել է 1960-ականների սկզբին։ Դրանից հետո ունեցել է երկու կենակից, երկուսն էլ մահացել են։ 1967 թվականին նրա միակ դուստրը մահացել է ավտովթարից։ Կյանքի վերջին տարիներին Թեյլորը վերադարձել է Աբևիլ[2]։
2011 թվականին պատմաբան Դանիել Լ. ՄաքԳուայրը հրապարակել է «Փողոցի մութ ծայրում. սև կանայք, բռնաբարություն և դիմադրություն։ Քաղաքացիական իրավունքների շարժման նոր պատմություն Ռոզա Փարքսից մինչև սև ուժի վերելքը» գիրքը, որը ներկայացնում է Թեյլորի պատմությունը։ Այնուհետև Ալաբամա նահանգի օրենսդիր մարմինը պաշտոնապես ներողություն է խնդրել Թեյլորից մայրերի օրվա կապակցությամբ՝ հանցագործությունից գրեթե 70 տարի անց։ Այնուհետեւ Թեյլորն այցելել է Սպիտակ տուն։ 2017 թվականին թողարկվել է նրա մասին «The Rape of Recy Taylor»-ը վավերագրական ֆիլմ[7]։
Թեյլորը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 28-ին՝ 98-ամյակից մի քանի օր անց[2]։ Թաղվել է դստեր կողքին[8]։
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
|