Ռենատա Վիգանո իտալ.՝ Renata Viganò | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1900[1][2] |
Ծննդավայր | Բոլոնիա |
Վախճանվել է | ապրիլի 23, 1976[3] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Բոլոնիա |
Մասնագիտություն | գրող և պարտիզան |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q2827038? |
Պարգևներ | |
Ամուսին | Antonio Meluschi? |
Ռենատա Վիգանո (իտալ.՝ Renata Viganò, հունիսի 17, 1900[1][2], Բոլոնիա - ապրիլի 23, 1976[3], Բոլոնիա), իտալացի գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դիմադրության շարժման մասնակից, պարտիզան։ Իտալիայի կոմունիստական կուսակցության անդամ, Վիարեջոյի մրցանակի դափնեկիր (1949)։
Վաղ տարիքից երազել է բժիշկ դառնալ, սակայն ընտանիքի ֆինանսական դժվարությունները նրան ստիպել են թողնել միջնակարգ դպրոցն ու աշխատել ապրուստի համար։ Բոլոնյայի հիվանդանոցում աշխատել է որպես հիվանդապահ, ապա բուժքույր։ Ֆաշիստների իշխանության գալուց և ծնողների մահից հետո Ռենատան դժվարությամբ է տարել քաղաքական նոր իրավիճակը, մինչև որ հանդիպել է ընկերոջը՝ Մուսոլինիի վարչակարգի հակառակորդ, լրագրող և կոմունիստ Անտոնիո Մելուշիին, որի հետ ամուսնացել է։ Նրա ներգործությամբ միացել է Իտալիայի կոմունիստական կուսակցությանը։
Բանաստեղծություններ գրել և հրատարակել սկսել է 12 տարեկանից[5]։ Համագործակցել է տարբեր թերթերի ու ամսագրերի հետ, որտեղ տպագրել են նրա բանաստեղծություններն ու պատմվածքները։ 1943 թվականի սեպտեմբերին ամուսնու և 7-ամյա որդու հետ միացել է պարտիզաններին. Գարիբալդիի անվան բրիգադում եղել է կապավոր, բուժքույր։ Տպագրվել է անլեգալ մամուլում։
Ռենատո Վիգանոն մահվանից երկու ամիս առաջ պարգևատրվել է Բոլոնյայի լրագրողական մրցանակով։
Ռ. Վիգանոյի առավել հայտնի ստեղծագործություններից է «L’Agnese va a morire» («Անիեզեն մահվան է գնում») վեպը, որը գրել է Իտալիայում մղված պարտիզանական մարտերի ազդեցությամբ։ Վեպի համար բանաստեղծուհին և արձակագրուհին պարգևատրվել է Վիարեջոյի մրցանակով (1949), որն Իտալիայի ամենահին և ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն է։
|