|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Ալբանիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
սեպտեմբերի 28, 1986(1986-09-28)[1] (37 տարեկան) կամ օգոստոսի 28, 1986(1986-08-28)[2] (38 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Դուրրաս, Ալբանիա |
---|
Հասակ |
186 սանտիմետր |
---|
Քաշ |
78 կիլոգրամ |
---|
Դիրք |
պաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Բոլուսպոր |
---|
Համար |
3 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռենատո Արապի (ալբ․՝ Renato Arapi, սեպտեմբերի 28, 1986(1986-09-28)[1] կամ օգոստոսի 28, 1986(1986-08-28)[2], Դուրրաս, Ալբանիա), ալբանացի ֆուտբոլիստ, որ խաղում է պաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս թուրքական «Բոլուսպոր» ակումբում։
Ռենատո Արապին իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 2003 թվականին Տիրանայի «Դինամո» ակումբում։ Նույն թվականի մայիսի 3-ին կատարել է իր նորամուտը Ալբանիայի սուպերլիգայում՝ մասնակցելով «Տեուտա» ակումբի դեմ խաղին։ 2003/04 մրցաշրջանում Արապին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ալբանական Առաջին դիվիզիոնի «Էրզենի» ակումբ, բա չի կարողացել ընդգրկվել հիմնական կազմում։ 2005 թվականի ամռանը տեղափոխվել է «Բեսա» ակումբ, որը վերադարձել էր ալբանական Սուպերլիգա։ Այս ակումբում Արապին կարողացել է արագ դառնալ առաջատար խաղացողներից մեկը՝ իր ներդրումն ունենալով «Բեսա» ակումբի երկու հաղթանակներում Ալբանիայի գավաթի խաղարկություններում։ 2008 թվականն ու հաջորդ տարվա առաջին կեսը Արապին վարձավճարային հիմունքներով անցկացրել է դանիական Առաջին դիվիզիոնի «Սիլկեբորգ» ակումբում։ 2009/2010 մրցաշրջանի առաջին կեսը նա նույնպես վարձավճարային հիմունքներով խաղացել է ալբանական Սուպերլիգայի «Շկումբինի» ակումբում։
2011 թվականի սկզբին Ռենատո Արապին դարձել է «Սկենդերբեու» ակումբի խաղացող, որի կազմում 6 անգամ անընդմեջ հաղթել է Ալբանիայի առաջնությունում և երկու անգամ նվաճել երկրի սուպերգավաթը։ 2016 թվականի հունիսի 17-ին Արապին մեկամյա պայմանագիր է կնքել «Պարտիզանի» ակումբի հետ[3]։
Ռենատո Արապին կատարել է իր նորամուտը Ալբանիայի հավաքականում՝ 2011 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղի 81-րդ րոպեին փոխարինելով պաշտպան Էնդրիտ Վրապիին[4]։
Ռենատո Արապիի խաղերն ու գոլերը Ալբանիայի հավաքականում
|
№
|
Ամսաթիվ
|
Վայր
|
Հակառակորդ
|
Հաշիվ
|
Գոլեր
|
Մրցություն
|
1
|
20 հունիսի 2011
|
Մոնումենտալ, Բուենոս-Այրես
|
Արգենտինա
|
0:4
|
—
|
Ընկերական խաղ
|
2
|
14 նոյեմբերի 2012
|
Ստադ դե Ժնև, Ժնև
|
Կամերուն
|
0:0
|
—
|
Ընկերական խաղ
|
3
|
6 փետրվարի 2013
|
Քեմալ Սթաֆա, Տիրանա
|
Վրաստան
|
1:2
|
—
|
Ընկերական խաղ
|
4
|
15 նոյեմբերի 2013
|
Ակդենիզ համալսարանի մարզադաշտ, Անթալիա
|
Բելառուս
|
0:0
|
—
|
Ընկերական խաղ
|
Ընդհանուր՝ 4 խաղ / 0 գոլ[5]
«Բեսա»
- Ալբանիայի գավաթի դափնեկիր (2) – 2006/07, 2009/10
«Սկենդերբեու»
- Ալբանիայի չեմպիոն (6) – 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15, 2015/16
- Ալբանիայի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2013, 2014