Ռեուվեն Ռուբին

Ռեուվեն Ռուբին
Ի ծնեռումիներեն՝ Rubin Zelicovici
Ծնվել էնոյեմբերի 13, 1893(1893-11-13)[1][2][3][…]
ԾննդավայրԳալաց, Ռումինիա
Վախճանվել էհոկտեմբերի 13, 1974(1974-10-13)[2][4] (80 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Ռումինիա և  Իսրայել
ԿրթությունԲեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա (1912) և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունդիվանագետ և նկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
 Reuven Rubin Վիքիպահեստում

Ռեուվեն Ռուբինը (ի ծնե Ռուբին Զելկիովիչ[5], եբրայերեն՝ ראובן רוביןնոյեմբերի 13, 1893(1893-11-13)[1][2][3][…], Գալաց, Ռումինիա - հոկտեմբերի 13, 1974(1974-10-13)[2][4], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի նկարիչ-մոդեռնիստ, իսրայելական գեղանկարչության հիմնադիրներից մեկն է։

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1893 թվականին Գալացում, Ռումինիա, մեծացել է Ֆելտիչենիում։ Ծնողներն են Իոել և Ֆեյգա Զելիկովիչները։ Նկարել սկսել է դեռևս դպրոցում։ 1912 թվականին ուղևորվել է Պաղեստին, որը դեռևս մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ և այնուհետև որոշում է ընդունում գաղթել այնտեղ։ 1912 թվականին սովորել է Երուսաղեմի Բեցալելյան դպրոցում, Պաղեստինի առաջատար գեղարվեստական հաստատությունում, որտեղ հավաքված էին այն ժամանակվա առաջատար նկարիչները։ Սակայն անձամբ Ռուբինը որոշում է, որ իրեն հարկավոր է առավել հիմնավոր գեղարվեստական կրթություն և մեկնում է Փարիզ[6]։

Փարիզում 1913-1914 թվականներին սովորել է Կոլարոսի ակադեմիայում և գեղարվեստի դպրոցում։ 1914 թվականին սկսվել է Առային համաշխարհային պատերազմը, և վերադարձը Պաղեստին անհնարին էր։ 1915 թվականին այցելելով Իտալիա՝ նկարիչը ուղևորվեց Ռումինիա, որտեղ աշխատել է 1916-1920 թվականներին։ Այնուհետև Ռուբիմնը ճանապարհորդել է ԱՄՆ, որտեղ անցկացվել է նրա առաջին խոշոր անհատական ցուցահանդեսը։ 1922 թվականից հաստատվել է Թել Ավիվում, թեև մինջև կյանքի վերջը շատ էր ճանապարհորդել։

Բավական արագ Ռուբինը ճանաչվել է Պաղեստինի առաջատար նկարիչներից մեկը։ 1920-ական թվականներից Ռուբինը մշակել է սեփական ոճը՝ մոտ մոդեռնիզմին, բայց հիմնված պաղեստինական թեմատիկայի վրա։ Այս շրջանի նկարները տարբերվում էին վառ գույներով և հստակ կոմպոզիցիայով։ 1922 թվականին նա ստեղծել է իր հայտնի աշխատանքներից մեկը՝ «Առաջին պտուղները» տրիպտիխը։ 1924 թվականին անցկացվել են նրա առաջին անհատական ցուցահանդեսները Երուսաղեմում և Գալացում, 1926 թվականի՝ անհատական ցուցահանդես Բերնհեյմի պատկերասրահում Փարիզում։ Հետագայում նրա անհատական ցուցահանդեսները անցկացվել են գրեթե ամենամյա։ Այսպես 1933-1934 թվականներին նրա անհատական ցուցահանդեսը դարձել է առաջինը Թել Ավիվում բացված կերպարվեստի թանգարանում։

1929 թվականին Թել Ավիվում Ռուբինն ամուսնանում է Էսթեր Դևիսի հետ։ 1945 թվականին Նյու Յորքում ծնվում է նրանց որդի Դավիդը, 1952 թվականին, նույնպես Նյու Յորքում, նրանց դուստր Արիելան։

1948 թվականին Ռեուվեն Ռուբինը նշանակվում է Իսրայելի առաջին դեսպանը Ռումինիայում[7] և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1950 թվականը, որից հետո վերադարձել է Թել Ավիվ։

1940-1950-ական թվականներին նրա գեղարվեաստական ոճը ամբողջությամբ փոխվում է։ Ռուբինը ամբողջովին հեռանում է ֆիգուրատիվ գեղանկարչությունից և սկսում է նկարել սիմվոլիզմիյն մոտ ոճով։ 1966-1967 թվականներին անցկացվում են նրա խոշորագույն ռետրոսպեկտիվցուցահանդեսները Իսրայելի երկու խոշոր թանգարաններում՝ Թել Ավիվում և Երուսաղեմում։ 1969 թվականին նա վիտրաժներ է պատրաստել Իսրայելի նախագահի նստավայրի ընդունելությունների սրահի համար։ 1973 թվականին Ռեուվեն Ռուբինն արժանացել է Իսրայելի պետական մրցանակի արվեստի ոլորտում ձեռքբերումների համար։

Նկարիչը մահացել է 1974 թվականի հոկտեմբերի 13-ին և թաղվել է Թել Ավիվի հին գերեզմանատանը։

Հիշատակի հավերժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թել-Ավիվում՝ Ռուբինի տանը (Հայիմ Նախման Բյալիկի անվան փողոց, 14), բացվել է նրա տուն թանգարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Rubin, Reuven // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T074358
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Falticeni
  6. «Reuven Rubin». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  7. Rosenfeld, Jeannie (2008 թ․ ապրիլի 14). «Demand for Reuven Rubin is rising. So are the prices». Haaretz. Վերցված է 2008 թ․ մայիսի 31-ին.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեուվեն Ռուբին» հոդվածին։