Ռեջինա Ջորջ

Ռեջինա Ջորջ
«Ստոր աղջիկները» ֆիլմի հերոս
Ռեյչել Մաքադամսը Ռեջինա Ջորջի կերպարում
ՍտեղծողԹեյլոր Լաուդերման
Տեղեկություններ
ՏեսակներՄարդ
ՍեռԻգական
ՄասնագիտությունԱվագ դպրոցի աշակերտ
ԿոչումՄեղուների թագուհի, պլաստիկների առաջնորդ
ԸնտանիքՋուն Ջորջ (մայր), Քայլի Ջորջ (քույր)
ԱզգությունԱմերիկացի

Ռեջինա Ջորջ (անգլ.՝ Regina George, ), 2004 թվականին նկարահանված «Ստոր աղջիկներ» ֆիլմի գլխավոր անտագոնիստը: Ֆիլմում մարմնավորումը կատարել է Ռեյչել ՄաքԱդամսը, կերպարի հեղինակն է Թեյլոր Լաուդերմանը իր բրոդվեյան մյուզիքլային տարբերակում, իսկ Ռենե Ռեփը հանդես է եկել որպես Բրոդվեյյան բեմականացման փոխարինող և կատարել է դերը 2024 թվականի մյուզիքլային կինոադապտացիայում[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեջինան և Ջենիս Իանը միջնակարգ դպրոցի լավագույն ընկերներն են եղել, բայց նրանք դադարել են խոսել, քանի որ Ռեջինան շշուկներ է տարածել առ այն, որ Ջենիսը լեսբուհի է, ինչի պատճառով Ջենիսը թողել է դպրոցը և չի վերադարձել մինչև ավագ դպրոց: Ջենիսի հեռանալուց մինչև ֆիլմի իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածում Ռեջինան ժամադրվել և բաժանվել է Աարոն Սեմյուելսի հետ և դարձել է լավագույն ընկերուհի Գրեթհեն Վիներսի և Կարեն Սմիթի հետ, հետո նրանց եռյակը ստացել է «Պլաստիկներ» անվանումը:

Բնավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեջինան սոցիոպաթ է՝ խորամանկ, ինքնավստահ, սոցիալապես խելացի, խիստ մանիպուլյատիվ և անխիղճ: Նա ի վիճակի է ամեն ինչ անել իր ուզածին հասնելու համար և եղել է Նորթ Շորի ավագ դպրոցի «Մեղուների թագուհին»: Ամբողջ ֆիլմի ընթացքում Ռեջինան աստիճանաբար ավելի անինքնավստահ է դառնում, քանի որ Քեյդի Հիրոնը դառնում է ավելի հայտնի, քան նա: Նրա նախնական բնավորությունը ստեղծվել է երկու հիմնական գծերի հիման վրա՝ նրա սեքսուալ գրավչությունը և այլ մարդկանց աղքատությունը որպես զենք օգտագործելը: Ռեջինան կառավարում է իր հետնորդներին և ստիպում նրանց իրենց ավելի ցածր զգալ իր կողքին իր գրավչության համար և օգտագործում է տղամարդկանց ուշադրությունը՝ իրեն ավելի բարձր պահելու և զգալու համար:

Ռեջինան կարողանում է վարպետորեն կառավարել մարդկանց դպրոցում և տանը։ Նա մանիպուլյացիայի է ենթարկում իր շրջապատի մարդկանց, որպեսզի նրանք իրեն տան հենց այն ինչ նա ցանկանում է, նա նույնիսկ կարողացել է համոզելով իր ծնողներին ապրել առանձին ննջասենյակներում կամ բաժանել սիրային զույգեր: Այդ ամենը չի տևում ամբողջ պատմության ընթացքում, քանի որ դա բխում է նրա սոցիալական կարգավիճակից և երբ նա սկսում է թուլանալ՝ նրա ազդեցությունը նույնպես նվազում է: Ռեջինան սիրում է գնումներ կատարել, երեկույթներ և բամբասանքներ: Ռեջինան անխղճորեն այնպես է անում, որ ինքը մնա սոցիալական սանդուղքի ամենավերևում և օգտագործի ամեն ինչ իր դիրքում մնալու համար: Նա անսասան վստահություն ունի և կարծես թե բացարձակապես անտեղյակ է այն հնարավորության մասին, որ նա ընդունակ է սխալ գործել[2][3]։

Ստոր աղջիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբում Քեյդի Հիրոնին հաճախ զգուշացնում են Ռեջինայի մասին և ասում, որ խուսափի նրանից՝ Ռեջինային ներկայացնելով որպես սպառնալիք։ Քեյդիի երկրորդ օրը Ռեջինան նկատում է, որ Գրեթհեն Վիներսի նախկին ընկերը՝ Ջեյսոնը հետապնդում է Քեյդիին և հրավիրում է նրան նստել Պլաստիկների հետ: Ռեջինան Քեյդիին ասում է, որ նա գեղեցիկ է և իմանում է նրա պատմությունը, հետո որոշում է կայացնում և հրավիրում Քեյդիին դառնալ «Պլաստիկների» չորրորդ անդամ, հավանաբար այն պատճառով, որ Ռեջինան Քեյդիի գեղեցիկ տեսքն ու հետաքրքիր պատմությունը որպես սպառնալիք է տեսնում իր դիրքի համար: Նրա մարտավարությունն աշխատում է, քանի որ Քեյդին ընդունում է նրանց միանալու հրավերը և Ռեջինային համարում է անուշիկ աղջիկ: Պլաստիկը ցույց է տալիս Քեյդիին իրենց «Այրվող գիրքը», որտեղ նրանք գրում են ստոր մեկնաբանություններ իրենց դպրոցի մյուս աղջիկների մասին: Մի օր Քեյդին Գրեթհենին ասում է, որ սիրում է Աարոն Սամուելսին (Ռեջինայի նախկին ընկերը) և չնայած այն բանին, որ Գրետհենը խոստացել էր չասել Ռեջինային այդ մասին այնուամենայնիվ ասում է Ռեջինային, որն էլ այդ գիշեր զանգահարում է Քեյդիին և վստահեցնում, որ դա խնդիր չէ իր համար և խոստանում է բարեխոսել Աարոնի մոտ Քեյդիի համար: Հելոուինի երեկույթի ժամանակ Ռեջինան Աաարոնի հետ համբուրվում է Քեյդիի առջև՝ անգիտակցաբար առաջացնելով Քեյդիի վրեժխնդրության ցանկությունը:

Ռեջինան Պլաստիկներին ասում է, որ ցանկանում է նիհարել 3 կիլոգրամով, իսկ Քեյդին ցանկանալով վրեժխնդիր լինել նրանից տալիս է բարձր կալորիականությամբ սննդային շոկոլադե սալիկներ՝ ասելով, որ դրանք օգնում են նիհարել, բայց իրականում ստիպում են արագ գիրանալ: Քեյդին փորձում է այնպես անել, որ Աաարոնը կարողանա տեսնել Ռեջինային, որը նրան դավաժանում է Շեյն Օմանի հետ, սակայն դա չի հաջողվում և ի վերջո Քեյդին այդ ամենն անձամբ է ասում Աարոնին իրենց պարապմունքների ժամանակ։ Դրանից հետո Աարոնը և Ռեջինան բաժանվում են և Աարոնը որոշում է չբացահայտել այն փաստը, որ Քեյդին է իրեն ասել դա։ Ռեջինան երկուշաբթի օրը դպրոց է գնում սպորտային տաբատով, ինչը արգելված է Պլաստիկների մոտ, իսկԳրետհենն ու Կարենն ասում են, որ Ռեջինան չի կարող այդ համզգեստով նստել նրանց հետ։ Ռեջինան փորձելով արդարանալ ասում է, որ իր գիրության պատճառով այլևս չի կարողանում հագնել ուրիշ ոչինչ, սակայն Գրեթհենն ու Կարենը ասում են, որ դա նրանց չի հետաքրքրում և հիշեցնում են, որ Ռեջինան նույն կերպ է վարվել նրանց հետ անցյալում և լարվածություն է առաջանում նրանց միջև։ Դրանից հետո Պլաստիկների առաջնորդի պաշտոնում Ռեջինային փոխարինում է Քեյդին։

Քեյդին այժմ դառնում է «մեղուների նոր թագուհի» և խնջույք է կազմակերպում առանց Ռեջինային հրավիրելու: Ռեջինան իմանում է այդ մասին և երբ գնում է Քեյդիի տուն, մտնելով սենյակ տեսնում է, թե ինչպես է արբած Քեյդին փսխում Աարոնի վրա, որը հեռանում է դրանից հետո։ Ռեջինան հետո պատրաստվում է մեկնել Շեյնի հետ, նա ուտում է սննդային սալերից մեկը, որը նրան տվել էր Քեյդին և այդ ամենը տեսնելով Շեյնը նրան ասում է, որ մարզիչ Քարը դրանք տալիս է մարզվող աշակերտներին, երբ ցանկանում է, որ նրանք գիրանան: Այդ պահին Ռեջինան հասկանում է, որ Քեյդին խաբել է իրեն և որոշում է պատժել մնացած երեք պլաստիկներին:

Ռեջինան ինքն իր մասին նյութեր է ավելացնում է «Այրվող գրքում», ինչի արդյունքում գրքում գրվածքներ չեն լինում միայն Քեյդիի, Գրեթհենի և Կարենի մասին։ Ռեջինան գիրքը հանձնում է տնօրենին՝ պնդելով, որ այն գտել է դպրոցի լոգարանում: Նա նաև բազմաթիվ էջեր է պատճենում գրքից և դրանք տարածում ամբողջ դպրոցում: Ռեջինայի ծրագիրն աշխատում է և դպրոցը քաոսի մեջ է ընկնում։ Քաոսի պատճառով բոլոր աղջիկների համար մարզադահլիճում սկսվում է զրույց, որտեղ նրանք պետք է ներողություն խնդրեն այն մարդկանցից, ում վիրավորել են իրենց պահվածքով։ Ջենիս Իանը ներողություն է խնդրում Ռեջինայից։ Ռեջինան դուրս է գալիս շենքից և Քեյդին հետևում է նրան: Կարճատև վեճից հետո Ռեջինային վրաերթի է ենթարկում դպրոցական ավտոբուսը՝ ծանր վնասելով նրա ողնաշարը։

Գարնանային երեկույթի ժամանակ Ռեջինան առաջադրվում է երեկույթի թագուհու անվանակարգում, սակայն այն ստանում է Քեյդին։ Երբ հաջորդ տարի նրա ողնաշարը լավանում է՝ Ռեջինային իր ֆիզիոթերապևտը խորհուրդ է տալիս իր զայրույթը հանել իր մեջից սպորտի միջոցով, ինչը նա անում է, երբ միանում է լակրոսի թիմին: Պատմությունն ավարտվում է Ռեջինայի և Քեյդիի խաղաղությամբ՝ միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքով։

Ստոր աղջիկներ (մյուզիքլ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարը վերածնվել է ֆիլմի բրոդվեյան տարբերակում, սակայն այդ պատմության մեջ նա հանդես է եկել ավելի փոքր դերով։

Ռեջինան նկարահանվել է երեք երգերում՝ «Meet the Plastics», «Someone Gets Hurt» և «World Burn»[4]։ Թեյլոր Լաուդերմանը առաջադրվել է «Թոնի» մրցանակի «Մյուզիքլում լավագույն դերասանուհի» անվանակարգում կատարած Ռեջինա դերի համար[5]:

Այլ մեդիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեջինան հաճախ համարվում է դեռահասների կինոյի պատմության լավագույն չարագործներից մեկը[9]։ 2019 թվականին «The Independent»-ը նրան նկարագրել է որպես «Ավագ դպրոցի բոլոր ժամանակների ամենադաժան կերպար»[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. McCormick, Colin (June 7, 2023). «Mean Girls Cast & Character Guide». Screen Rant. Վերցված է October 18, 2023-ին.
  2. Funk, Allie (May 10, 2016). «Regina George Wasn't So Bad, Actually». Bustle. Վերցված է October 18, 2023-ին.
  3. Veerasamy, Visakan (31 August 2014). «An Analysis of Power And Social Dynamics In 'Mean Girls'». Medium. Վերցված է 18 October 2023-ին.
  4. «Mean Girls Musical - Song List». StageAgent. Վերցված է 18 October 2023-ին.
  5. Fierberg, Ruthie (27 May 2018). «25 DAYS OF TONYS: The Secret Behind Regina George's Iconic Entrance in Mean Girls».
  6. Grande, Ariana (8 January 2019). «Thank U, Next Music Video». YouTube. Վերցված է 18 October 2023-ին.
  7. Gawley, Paige (19 May 2023). «'Mean Girls: The Musical': Angourie Rice Talks Taking on the Role of Cady Heron in the New Film (Exclusive)». Entertainment Tonight. Վերցված է 18 October 2023-ին.
  8. Wickes, Hannah (4 October 2023). «All the DetailsSo Fetch! 'Mean Girls: The Musical' Movie Is In the Works: Cast, Release Date, Tina Fey, More». j-14. Վերցված է 18 October 2023-ին.
  9. Doucet, Elize. «best teen movie villains RANKED!». WatchMojo. Վերցված է 18 October 2023-ին.
  10. Hall, Astrid (13 June 2019). «Mean Girls' Regina George is the 'meanest' high school film character of all time, according to research». The Independent. Վերցված է 18 October 2023-ին.