Ռիդիկ Բոու | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Thomas Jefferson High School? և Kingsborough Community College? |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ և քիքբոքսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Riddick Bowe Վիքիպահեստում |
Ռիդիկ Բոու (անգլ.՝ Riddick Lamont Bowe; օգոստոսի 10, 1967, Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ։ XXIV Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ 91 կիլոգրամից բարձր քաշային կարգում (1988)։ Ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն։ Ծանր քաշային կարգում WBC (1992), WBA (1992-1993), IBF (1992-1993), WBO (1995) վարկածներով աշխարհի չեմպիոն։ «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է որպես «Տարվա բռնցքամարտիկ» (1992)։
Բոուն ծնվել և մեծացել է Բրաունսվիայի Gunsmoke City շրջանում։ Նա եղել է ընտանիքի 13 երեխաներից 12-րդը։ Ապրել է իր մոր՝ Դորոտիի հետ, որը աշխատել է ֆաբրիկայում։ Նրա հայրը եղել է հարբեցող, թողել էր իր ընտանիքը և ապրել նպաստով։ Բոուի եղբայր Հենրին մահացել է ՄԻԱՎ-ից, իսկ նրա քույր Բրենդան դանակահարվել է թմրամոլի կողմից։
Սիրողական կարիերայում նրա մարզիչը եղել է Լու Դուվան։
1983 թվականին նա պատանիների շարքում մասնակցել է ԱՄՆ-ում տեղի ունեցած առաջնությանը, որտեղ Ադոլֆո Վաշինգթոնի դեմ պայքարի ժամանակ նոկաուտի է ենթարկվել 2-րդ ռաունդում։
Միջին ծանր քաշային կարգում 1985 թվականին դարձել է աշխարհի պատանիների չեմպիոն։
Միջին ծանր քաշային կարգում 1985 թվականին Բուխարեստում հաղթել է աշխարհի առաջնությունը՝ եզրափակչում հաղթելով Խարտային։
Միջին ծանր քաշային կարգում 1986 թվականին Նյու Յորքում հաղթել է «Ոսկե ձեռնոցներ» մրցաշարը։
Ծանր քաշային կարգում 1987 թվականին Նյու Յորքում հաղթել է «Ոսկե ձեռնոցներ» մրցաշարը։
1987 թվականին նա արդեն մասնակցել է Պանամերիկյան խաղերին։ Կիսաեզրափակչում Բոուն միավորներով պարտվել է Խորխե Լուիսին և ստացել բրոնզե մեդալ։
1988 թվականին Բոուն մասնակցել է Սեուլում տեղի ունեցած Օլիմպիադային։ Այնտեղ նա հաղթել է Բիտո Բոտավամունգին և Պյոտր Խրիվնակին։ Կիսաեզրափակչում նա միավորներով հաղթել է խորհրդային բռնցքամարտիկ Ալեքսանդր Միրոշնիչենկոյին, որից պարտություն էր կրել վաղ շրջանում։ Եզրափակչում հանդիպել է Լեննոքս Լյուիսին։ Առաջին ռաունդի առաջին մի քանի րոպեներին մարզիկները ծանոթացել են միմյանց խաղին։ Բոուն ավելի արդյունավետ էր պայքարում և առաջ էր իր միավորներով, որը ստացել էր աջ հուկ և ապերկոտ իրականացման համար։ Սակայն ռաունդի վերջում մրցադատավորը հանել է նրա միավորները՝ գլխի վտանգավոր շարժման պատճառով։ Երկրորդ ռաունդում Լյուիսը ավելի հաջող հարձակում է իրականացրել դեպի հակառակորդը, և մրցադատավորը նոկդաուն է գրանցել։ Լյուիսը իրականացրել է ևս մի քանի հաջող հարձակում, այնուհետև իրականացրել է աջ կրոս։ Մրցադատավորը անմիջապես գրանցել է երկրորդ նոկդաունը և որոշել է կանգնեցնել մարտը։ Լյուիսը տեխնիկական նոկաուտով հաղթել է 2-րդ ռաունդում։ Բոուն դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր։
Բոուն հրաժարվել է տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ և որոշել է ծառայության անցնել ԱՄՆ բանակում, որպեսզի կարողանա կերակրի իր ընտանիքի անդամներին։ Սակայն ուղևորությունը ընդհատել է Կոլումբիայի շրջանի նախկին ռադիոմեկնաբան Ռոկ Նյումանը։ Նա Բոուին տարել է Վաշինգթոն, որտեղ նրա համար մարզիչ է վարձել՝ Էդի Ֆատչիին։
1989 թվականի մարտին պրոֆեսիոնալ ռինգում Բոուն անց է կացրել իր առաջին հանդիպումը։ Նրա մրցակիցը եղել է Լայնել Բատլերը, որին նա նոկաուտի է ենթարկել 2-րդ ռաունդում։ 1989 թվականին Բոուն անցկացրել է 13 մարտ, որոնք բոլորն էլ ավարտել է հաղթանակով։
1990 թվականի սեպտեմբերին Ռիդիկ Բոուն հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Պինկլոն Թոմասին։
1990 թվականի սեպտեմբերին Բոուն հանդիպել է աշխարհի նախկին չեմպիոն Պինկլոն Թոմասին։ Թոմասը ընտրել էր յուրահատուկ մարտավարություն։ Նա իր հզոր մրցակցի դեմ դուրս էր եկել բաց պայքարի։ 2 ռաունդներից հետո Բոուն Թոմասին երկու ձեռքով հասցրել էր ապերկոտների և կրյուկների հարվածներ։ 4-րդ ռաունդում Թոմասն արդեն հոգնել էր։ Սակայն նրան հաջողվել էր մի քանի անգամ թույլ հարվածել Բոունին։ Ռաունդի վերջում հանվել են Թոմասի ձեռնոցները և այդ խնդիրը լուծելու համար անցել է բավականին երկար ժամանակ։ 5-րդ ռաունդում Թոմասը վերականգնվել է և որոշել է իրականացնել ավելի ակտիվ գործողություններ։ 7-րդ ռաունդում Թոմասի խաղի տեմպը վերջնականապես ընկել է, և Բոուն ավելի հաճախակի է հարվածել նրան։ Թոմասը օրորվել է, բայց չի ընկել։ 8-րդ ռաունդում Թոմասը համարյա չի պաշտպանվել և հազիվ է կանգնել ոտքերի վրա։ Սակայն Բոուին չի հաջողվել նրան նոկաուտի ենթարկել։ Ընդմիջման ժամանակ Թոմասի մարզիչը որոշել է կանգնեցնել մարտը։
Մեկ ամիս անց Բոուն 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Բերտ Կուպերին։ 1990 թվականին Ռիդիկ Բոուն ընդհանուր առմամբ անցկացրել է 8 հաղթական մարտ։
Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց երկու տարի անց՝ 1991 թվակականին նա արդեն ուներ 21 հաղթանակած մարտ։ 1984 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Բոուն հանդիպել է Տայրել Բիգսին։
Առաջին ռաունդում Բոուն միանգամից հարձակվել է Բիգսի վրա, բայց Բիգսը կարողացել է կասեցնել հարձակումը։ Ռաունդի ավարտին Բիգսը իրականացրել է մի քանի ուժեղ հարվածներ մրցակցի գլխին։ 2-րդ ռաունդում Բոուն արդեն չի գործել այնպես ագրեսիվորեն, ինչպես մարտի սկզբում։ 3-րդ ռաունդում Բոուն հարվածների տարափ է իրականացրել դեպի իր մրցակիցը։ Սակայն Տայրելը կարողացել է դիմակայել նրա հարվածներին և նույնիսկ ռաունդի ավարտին հարվածել է Բոուի գլխին։ Բոուն հայտնվել է պարանների մոտ, որոնք նրան փրկել են նոկդաունի ենթարկվելուց։ Բիգսը փորձել է հարվածել Բոուին, բայց ռաունդը ավարտվել է։ 4-րդ ռաունդում Բոուին հաջողվել է Բիգսին հասցնել պարանների մոտ և իրականացնել մի շարք հարվածներ։ 5-րդ ռաունդն անցել է Բիգսի հաջողություններով։ 8-րդ ռաունդում Բոուն աջ սվինգ հարված է հասցրել մրցակցի գլխին։ Բիգսը ընկել է պարանների վրա։ Նա դժվարությամբ բարձրացել է 9-րդ հաշվին։ Բոուն միանգամից հարձակվել է և իրակացրել 5 հուկ մրցակցի գլխին։ Բիգսը միանգամից հայտնվել է հատակին։ Տեսնելով այս ամեն ինչը` մրցադատավորը կանգնեցրել է մարտը, առանց հաշիվ բացելու։ Բիգսը գետնին պառկել է մեկ րոպեից ավել։
1991 թվականի օգոստոսին Բոուն հանդիպել է Բրյուս Սելդոնի հետ։ Սելդոնը մարտը սկսել է ակտիվ և արդեն առաջին ռաունդում կարողացել է մի քանի ճշգրիտ հարվածներ իրականացնել մրցակցի գլխին։ Սելդոնը փորձել է հարվածել երկու ձեռքերով և իրակացնել ջեբ։ Սակայն դա նրան չի հաջողվել։ Առաջին ռաունդի ավարտին Բոուն աջ կրոս հարված է հասցրել մրցակցի գլխին, և Սելդոնը հայտնվել է պարանների մոտ ։ Բրյուսը ուշքի է եկել և փորձել է հարձակվել մրցակցի վրա, բայց նա բաց է թողել ևս երկու հարված և ընկել։ Մրցադատավորը նոկաուտ է գրանցել։
1991 թվականի հոկտեմբերին Բոուն հանդիպել է Էլայջա Տիլերին։ Առաջին ռաունդի ավարտին Բոուն ձախ հուկով իր մրցակցին նոկդաունի է ենթարկել։ Տիլերը բարձրացել է 6-րդ հաշվին։ Հաշվի չառնելով, որ մարտն ավարտվել է, բռնցքամարտիկները շարունակել են պայքարել ևս 10-15 վայրկյան։ Երբ մրցադատավորը հայտարարել է ռաունդի ավարտի մասին, Տիլերը խոցել է Բոուին, որն էլ պատասխանել էր հարվածով։ Տիլերը նրան հարվածել է ոտքով։ Ռինգում վեճ է սկսվել։ Տիլերը որակազրկվել է ռինգում կոնֆլիկտ ստեծելու և մրցակցին ոտքով հարվածելու պատճառով։
Նույն թվականի դեկտեմբերին ռևանշ է տեղի ունեցել Բոուի և Տիլերի միջև։ Բոուն տեխնիկական նոկաուտի է ենթարկել Տիլերին։
1992 թվականի հուլիսի 18-ի Լաս Վեգասում Բոուն հանդիպել է Պյեռ Կուտզերին։ 6-րդ ռաունդում Բոուն գոտկատեղից ներքև հարված է հասցրել Կուտզերին, որի պատճառով հանվել է նրա միավորներից։ Այդ նույնը կրկնվել է նաև 7-րդ ռաունդում։ Կուտզերը իջեցրել է ձեռքը, մտածելով, որ Լեյնը Բոուին նկատողություն կտա։ Սակայն Բոուն նրան հասցրել է աջ ապերկոտ։ Բոուն իրականացրել է ևս երկու հարված, որի հետևանքով Կուտզերը հայտնվել է պարանների մոտ։ Դրանից հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը։
Այնուամենայնիվ Բոուն հաղթել է Տիլերին՝ 7-րդ ռաունդում իրականացրած տեխնիկական նոկաուտի արդյունքում։ Հաղթանակը Բոուին տրվել է երեք դատավորների կողմից։
Պրոֆեսիոնալ կարիերայի առաջին երեք տարիների ընթացքում Ռիդիկը այդ եղանակով ունեցել է 28 հաղթանակ։
1992 թվականին WBC-ն մրցախաղ է կազմակերպել ծանր քաշային կարգում 4 ուժեղ բռնցքամարտիկի միջև։ Կազմվել են զույգեր՝ Հոլիֆիլդ և Ռիդիկ, Լյուիս և Ռադոկ։ Հաղթողները պետք է հանդիպեին միմյանց հետ, որպեսզի որոշվեր, թե ով է լավագույն բռցնքամարտիկը։
1992 թվականի հոկտեմբերին Լենոքս Լյուիսը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հեշտությամբ հաղթել է Ջոնովան Ռադոկին
Ընդհանուր հարվածներ | Բոու | Հոլիֆիլդ |
---|---|---|
Հասել է նպատակին | 357 | 242 |
Ընդհանուր թիվ | 711 | 475 |
Տոկոս | 50 % | 51 % |
1992 թվականի նոյեմբերին մարտ է տեղի ունեցել համաշխարհային բռնցքամարտի երկու անհաղթելի աստղերի միջև։ Հոլիֆիլդը բաց մարտի է դուրս եկել ուժեղ հակառակորդի դեմ։ 11-րդ ռաունդում Հոլիֆիդը նոկդաունի է ենթարկվել։ 12 ռաունդներից հետո դատավորները հաղթանակը տվել են Բոուին։
1993 թվականի փետրվարին Ռիդիկ Բոուն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել աշխարհի նախկին չեմպիոն Մայքլ Դոկուսին։
1993 թվականի նոյեմբերին տեղի է ունեցել երկրորդ մարտը Հոլիֆիլդի և Բոուի միջև։ Այս անգամ Հոլիֆիդը պաշտպանողական է գործել և հասել է հաջողության։ Մարտը ընթացել է հավասար պայմաններում։ Այս մարտը առանձնացել է նրանով, որ 7-րդ ռաունդում ռինգի հատակին օդապարիկ է իջել[2]։ Այս խնդիրը լուծլու համար ընդմիջում է հայտարարվել, որը տևել է 21 րոպե։ Հոլիֆիլդը կենտրոնացել է և հավաքել իր ուժերը։ 12 ռաունդից հետո դատավորների մեծամասնության որոշումով հաղթող է ճանաչվել Հոլիֆիլդը։
Այս պարտությունից հետո նրան դուրս են հանել WBA և IBF վարկածներից։
1994 թվականի օգոստոսին Ռիդիկ Բոուն հանդիպել է անհաղթելի բռնցքամարտիկ Բաստեր Մատիսին։ 4-րդ ռաունդում Բոուն նոկաուտի է ենթարկել մրցակցին։ Մարտը հայտարարվել է չկայացած։
1996 թվականի դեկտեմբերին Անջեյ Գոլոտայի դեմ կրած հաղթանակից հետո նա 8 տարի դուրս չի եկել ռինգ։
2004 թվականին նա նորից ետ վերադարձել ռինգ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիդիկ Բոու» հոդվածին։ |
|