![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Պարա |
Հիմնվել է | փետրվարի 13, 2006 |
Մակերես | 5380,89 կմ²[1] և 538 089 հեկտար |
ԲԾՄ | 257 մետր |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Ռիո Նովո ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Rio Novo), ազգային պարկ Բրազիլիայի Պարա նահանգում։
Ռիո Նովո ազգային պարկն ունի 538151 հա տարածք[2]։ Այն ընդգրկում է Նովո Պրոգրեսու և Իտայտուբա մունիցիպալիտետների որոշ հատվածներ[3]։ Պարկը գտնվում է ցածրադիր հարթավայրերում։ Արևելքում է Ժամանշին Սինգու ցածրավայրն է, որն ունի հարթ տարածք՝ 100-400 մետր բարձրության վրա։ Արևմտյան շրջանում Պարաուրի Տրոպաս բարձրավանդակն է, որը լեռնային շրջան է՝ շուրջ 150-400 մետր բարձրությամբ բլուրներով։ Հարավ-արևմուտքում վեր է խոյանում Սերրա դու Կաչիմբո լեռնաշղթան (500-600 մետր բարձրությամբ)[3]։
Պարկը գտնվում է Ժամանշին և Կրեպորի գետերի ավազաններում, որոնք Տապաժոսի վտակներն են։ Գլխավոր գետը Ռիո Նովոն է, Ժամանշինի մեծ վտակը, որն առաջացել է Ինամբեի ու Մարրոմի գետերի միախառնումից։ Ազգային պարկում կան մի քանի ջրվեժներ և սահանքներ՝ հյուսիսից հարավ ձգվածությամբ։ Տարածաշրջանում վտակների մեծ մասը աղտոտված է հանքարդյունաբերության պատճառով[3]։ Ռիո Նովո պարկի արևմուտքում Մունդուրուկու բնակավայրն է, իսկ արևելքում՝ Ժամանշին ազգային անտառը[4]։
Ռիո Նովո ազգային պարկը գտնվում է Ամազոն բիոմում[2]։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 2337 մմ։ Ջերմաստիճանը տատանվում է 24-ից մինչև 33 °C, միջինը՝ 27 °C է[3]։ Այն Ամազոն անտառի և սերրադոյի միջև ընկած տարածաշրջան է, որն ունի բուսականության 6 տարբեր գոտիներ, ինչը կապված է Սերրա դու Կաչիմբո և Ամազոնի ցածրավայրերի բարձրությունների տարբերության հետ[3]։ Տարածքի 53%-ը ծածկված է խոնավ անտառներով, 33%-ը խիտ խոնավ անտառներով, իսկ 14%-ը բաժին է ընկնում սավանաներին ու սեզոնային անտառներին[5]։
Ռիո Նովո ազգային պարկը ստեղծվել է 2006 թվականի փետրվարի 13-ի հրամանով, որը կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2011 թվականի նոյեմբերի 8-ին[6]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության պահպանվող տարածքների II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը, և հնարավորություն ընձեռել գիտական հետազոտությունների, կրթական գործունեության և էկոլոգիական զբոսաշրջության համար[3]։ Պարկը բաց է այցելուների համար հատուկ թույլտվությամբ[7]։
Պարկը տարածաշրջան է, որը բաղկացած է 12 կայուն օգտագործման պահպանության տարածքներից և 6 լիարժեք պաշտպանված տարածքներից։ Ամբողջապես պաշտպանված տարածքներն ընդգրկում են 6670422 հա։ Դրանք են՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, Սերրա դու Կաշիմբու էկոլոգիական արգելոցը և Տերրա դու Մեյու բնապահպանական կայանը[8]։ Կայուն օգտագործման տարածքները ներառում են Տապաժոսի պաշտպանված շրջանները՝ Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Իտայտուբա I, Իտատուբա II և Տապաժոս ազգային անտառները, որոնք միասին ընդգրկում են 7555889 հա տարածք[8]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[9]։
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Նովո ազգային պարկ» հոդվածին։ |
|