![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երաժիշտ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ռիչարդ Պետեր Բրանկատիսանո (անգլ.՝ Richard Peter Brancatisano, հոկտեմբերի 29, 1983[1], Սիդնեյ, Ավստրալիա, հայտնի է նաև Ռիչի Բրանկո բեմական անունով), հեռուստատեսության ավստրալիացի դերասան և երաժիշտ, առավել հայտնի է «Հզոր ռենջերներ խորհրդավոր ուժ» հեռուստասերիալում Քսանդեր Բլուի դերի մարմնավորմամբ (կանաչ առասպելական ռեյնջեր)։ Մարմնավորել է նաև Դոմինիկ Ռուսոյի դերը՝ «ABC Family» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հետապնդելով կյանքը» հեռուստասերիալում։ Իր դեբյուտային առաջին «Fight Me» սինգլը թողարկել է 2018 թվականի հուլիսի 10-ին[2]։
Ռիչարդ Բրանկատիսանոն ծնվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում, իտալացի հոր և ավստրալիացի մոր ընտանիքում։ Դրամատիկական արվեստների նկատմամբ սերն սկսվել է դեռ վաղ տարիքից։ Դեռ դպրոցական տարիքում խաղացել է մի քանի մյուզիքլներում։ Հաճախել է Հյուսիսային Պարամատայի թագավորական դպրոց։
Մինչև «Հզոր ռենջերներ խորհրդավոր ուժ» հեռուստասերիալում նկարահանվելը, Ռիչարդը մարմնավորել է Քորիի դերը՝ «Բոյբենդ․ մյուզիքլ» հեռուստասերիալի 2005 թվականի եթերաշրջանում, որն արտադրվել է «Ricochet Working Productions» ընկերության կողմից։ Մարմնավորել է նաև Վինի դերը թատերական «Վին» ներկայացման մեջ, որն արտադրվել էր Ավստրալիայի թատերական ընկերության կողմից։ Երեք տարի սովորել է Նեպեյան թատրոնում։ Ուսումն ավարտելուց հետո շարունակել է աշխատել թատրոնում, որպես դերասան և երաժիշտ, խաղալով ազգային և միջազգային ներկայացումներում։
Ավստրալիական թատրոնում և երաժշտական շրջանակներում հայտնի է նաև «Ռիչի Բրանկո» անվամբ[3]։ Շրջագայություններով հանդես է եկել նոր զելանդացի արտիստ Գին Վիգմորի հետ։
Նկարահանվել է նաև «Փղիկ արքայադուստրը» միջազգային մանկական հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում՝ մարմնավորելով Քալեբի դերը, իսկ «Տանը և հեռու» հեռուստասերիալում մարմնավորել է արքայազն Վիտորիո Սեկայի դերը։
2015 թվականին «Ալեքս և Եվա» հայտնի ֆիլմում մարմնավորել է գլխավոր բացասական կերպարի դերը, որի սցենարիստը եղել է Ալեքս Լիկոսը։ Վերջինս եղել է Ռոմեոյի և Ջուլիետայի ժամանակակից պատմությունը և նման էր «Իմ մեծ չաղ հունական հարսանիքին»։ «Ալեքս և Եվա» ֆիլմը պատմում է հույն ուղղափառ Ալեքսի և լիբանանցի մուսուլման Եվայի սիրո պատմությունը, որը ներկայացումը դարձնում է միջմշակութային բախումների հարթակ։ Ֆիլմում խաղացել են նաև Անդրա Դեմետրիադեսը, Թոնի Նիկոլակոպուլոսը, Զոե Կարիդասը և Ջորջ Կապինիարիսը։
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2006 | Անապատի աղջիկը | Եղջյուրավոր մարդ | կարճամետրաժ ֆիլմ |
2009 | Սպիտակ գիծը | Թոմո | կարճամետրաժ ֆիլմ |
2009 | Կուպիդոն | Կուպիդոն | կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Անելիքներ | Պետե | կարճամետրաժ ֆիլմ |
2012 | Ցունամի 3D | Ռորի | |
2015 | Համիշ Անդերսոն․ փոքր ստեր | Թոք շոուի հաղորդավար | կարճամետրաժ տեսագրություն |
2015 | Ալեքս և Եվա | Ալեքս |
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2003 | Սպիտակաթույր կապույտը | Դարսի Ուորթ | «2.2» |
2004 | Կրկնակի բռունցք | Դարպասների մոտի ահաբեկիչ | «Ահաբեկիչ» |
2006 | Հզոր ռենջերներ։Խորհրդավոր ուժ | Քսանդեր Գլայ | հիմնական դեր |
2007 | Հզոր ռենջերներ։ «Օվերդրայվ» գործողություն | Քսանդեր Գլայ | «Մի անգամ ռեյնջեր, մաս 1 և 2» |
2007 | Տանը և հեռու | Թեո Բարեթ | 1 սերիա |
2010 | Տանը և հեռու | Արքայազն Վիտորիո Սեկա | երկրորդական դեր |
2011 | Փղիկ արքայադուստրը | Քալեբ | հիմնական դեր (2-րդ եթերաշրջան) |
2011 | Ածելի | Գուիդո Կալետի | հիմնական դեր |
2012 | Հարած շոկոլադ | Սաքսոն Բլեյք | հեռուստաֆիլմ |
2013 | Հույսի կղզու բժիշկները | Բժիշկ Ռիք դե Ալեսանդրո | հիմնական դեր |
2013 | Պարի ակադեմիա | Ռայս Օ'Լերի | երկրորդական դեր |
2014–15 | Հետապնդելով կյանքին | Դոմինիկ Ռուսո | հիմնական դեր |
2016 | Պայքարող սերվերներ | դերասան | «Մարզիչը» |
2018 | Հարոու | սերժանտ Գաբրիել Կապելո | 1 սերիա |
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2002 | Սրտեր և ադամանդներ | Ադամանդների թագավոր | |
2004 | Քամին կտորների մեջ | Ռեթի | |
2005 | Բոյբենդ․ մյուզիքլ | Քորի | |
2005 | Վին | Վին |
Ռիչարդը եղել է Լոս Անջելեսում կազմակերպված «Power Morphicon» կոնֆերանսի մասնակիցներից մեկը, որը նվիրված է եղել «Հզոր ռեյնջերներին»։ Ռիչարդն այդ կոնֆերանսին մասնակցել է 2007 թվականի հունիսին և 2014 թվականի օգոստոսին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բրանկատիսանո» հոդվածին։ |
|