Ռիչարդ Կարպենտեր

Ռիչարդ Կարպենտեր
Բնօրինակ անունանգլ.՝ Richard Lynn Carpenter
Ծնվել էհոկտեմբերի 15, 1946(1946-10-15)[1] (78 տարեկան)
Նյու Հեյվեն
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, երգիչ, երգերի հեղինակ, ջազ երաժիշտ, դաշնակահար և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլA&M Records
ԿրթությունԿալիֆորնիայի պետական համալսարան, Լոնգ Բիչ
ԱնդամակցությունThe Carpenters
 Richard Carpenter (musician) Վիքիպահեստում

Ռիչարդ Կարպենտեր (անգլ.՝ Richard Carpenter, հոկտեմբերի 15, 1946(1946-10-15)[1], Նյու Հեյվեն), ամերիկացի երաժիշտ, երգիչ և գործիքավորող։ «Carpenters» խմբի հիմնադիրն ու անդամը կրտսեր քրոջ՝ Կարենի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Կարպենտերը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերին 15-ին ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում՝ կոնտեյներային ընկերության աշխատակից Հարոլդ Քարփենթերի (1908-1988) ընտանիքում[2]։ Մայրը՝ Ագնես Կարպենտերը (1915-1996), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է «Mettler Brothers» ավտոսերվիսում, ապա ծառայել «North American Aviation» օդատիեզերական ձեռնարկությունում[3]։

Ռիչարդը դեռ վաղ մանկությունից երաժշտության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել. նա լսել է երաժշտական ձայնագրություններ հոր հավաքածուից, համերգներ ռադիոյով։ Ութ տարեկանում կարճ ժամանակի ընթացքում սովորել է նվագել նախ ակորդեոնով, այնուհետև դաշնամուրով[4]։ Մեկ տարվա ընթացքում դաշնամուրի դասեր էր վերցրել դասախոս Ֆլորենս Ջունից, որն աչքի է ընկել չափազանց խստությամբ։ Տարին լրանալուց հետո պարապմունքները դադարեցվել են Ռիչարդի «ընդունակությունների և հետաքրքրության» բացակայության պատճառով[5]։ Տասնմեկ տարեկանում Ռիչարդն իր լավ երաժշտական լսողության միջոցով սովորել է ինքնուրույն երաժշտություն նվագել և շարունակել է դաշնամուր նվագել Հենրի «Ուիլլա» Ուիլսինսկու մոտ[6][7]։ Տասներեք տարեկանում Ռիչարդը որոշել է դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ և իր կյանքը կապել շոու-բիզնեսի հետ[8]։

1963 թվականին Կարպենտերի ընտանիքը Նյու Հեյվենից տեղափոխվել է քաղաք Դաունի[9]՝ Լոս Անջելեսի արվարձան, որպեսզի Ռիչարդը որպես պրոֆեսիոնալ երաժիշտ՝ զարգանա[10]։ 1964 թվականին Ռիչարդը ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոնգ Բիչ արվեստի ֆակուլտետի երաժշտական բաժին[11]։

1965 թվականին Ռիչարդը հիմնադրել է «The Richard Carpenter Trio» փոփ-ջազային գործիքային անսամբլը, որի մեջ Ռիչարդից բացի ընդգրկվել են նաև Կարեն Կարպենտերը (հարվածային գործիքներ) և Քաշ Ջեյքոբսը (բաս կիթառ և տուբա)[12]։ 1966 թվականի հունիսի 24-ին տրիոն հաղթել է «Երաժշտական ավազակախմբերի ճակատամարտ» սիրողական երաժիշտների հեղինակավոր մրցույթում (անգլBattle of Bands)[13]։ Մրցույթում հաղթելով՝ եռյակը պայմանագիր է կնքել «RCA Records» ձայնագրման ընկերության հետ, սակայն երկու ձայնագրված ալբոմ չի թողարկվել ստուդիայի կողմից[14]։ Ջեյքոբսի խմբից հեռանալուց հետո, որն ընդունել է Դեթրոյթի նվագախմբում տուբիստ դառնալու հրավերը, եռյակը լուծարվել է[15][16]։

1967 թվականին Ռիչարդը կազմել է «Spectrum» անունով ֆոլկ-ռոք, որտեղ բացի Կարենից մտնել են նաև Ռիչարդի չորս համալսարանական ընկերները։ 1968 թվականի խումբը նվագել է Լոս Անջելեսի «Troubadour» և «Whisky a Go Go» ակումբներում[17] և անօգուտ բանակցություններ վարել «White Whale Records» ձայնագրման ստուդիայի հետ[18]։ 1969 թվականին «Spectrum»-ը փլուզվել է։ Խմբի չորս մասնակիցները՝ Ռիչարդ և Կարեն Կարպենտերները, Դենի Վուդհեմսը և Ջոն Բեթիսը, ընդգրկվել են «Carpenters» անվանումը ստացած նոր խմբի կազմում[18]։

1969 թվականի ապրիլի 22-ին «A&M Records» ստուդիայի համասեփականատեր Հերբ Ալպերտի հետ ծանոթության շնորհիվ[19] «Carpenters»-ը ստուդիայի հետ պայմանագիր է կնքել[20]։ Կարեն Կարպենտերի անչափահաս լինելու պատճառով պայմանագրի մեջ նրա փոխարեն ստորագրել են ծնողները[21]։

«Carpenters Offering» դեբյուտային ալբոմից (1969 թվականի նոյեմբեր[22]) վաճառվել է ընդամենը 18000 օրինակ[23]։ Միակ սինգլը, որն ընդգրկվել է ամերիկյան երաժշտական հիթ-շքերթներում, դա «Բիթլզ»-ի «Ticket to Ride» երգի քավեր-տարբերակն էր[24]։

Offering-ի թողարկման հետևանքով «A&M Records»-ը կորուստներ է ունեցել, բայց Հերբ Ալպերտը շարունակել է հավատալ խմբի ուժերին և ժամանակ տվել ավելի լավ ալբոմ ստեղծելու համար։ Խումբը նրա հույսերը արդարացրել է․ 1970 թվականի օգոստոսին թողարկվել են «Close to You» ալբոմի երկու սինգլները, որոնք հետագայում հասել են ամերիկյան հիթ-շքերթների գագաթնակետին[25]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Carpenters»-ի կազմում․

1969՝ «Ticket to Ride» (ի սկզբանե թողարկվել է «Offering» ավանումով)
1970՝ «Close to You»
1971՝ «Carpenters»
1972՝ «A Song for You»
1973՝ «Now and Then»
1975՝ «Horizon»
1975՝ «Live in Japan» (համերգային ձայնագրություն)
1976՝ «A Kind of Hush»
1977՝ «Passage»
1977՝ «Live at the Palladium» (համերգային ձայնագրություն)
1978՝ «Christmas Portrait»
1981՝ «Made in America»

Կարենի մահից հետո թողարկվել են հետևյալ ալբոմները.

1983՝ «Voice of the Heart»
1985՝ «An Old-Fashioned Christmas»
1989՝ «Lovelines»
2001՝ «As Time Goes By»

Ռիչարդ Կարպենտերի սոլո ալբոմները․

1987՝ «Time»
1998՝ «Pianist, Arranger, Composer, Conductor»

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի մայիսի 19-ին Ռիչարդ Կարպենտերն ամուսնացել է Մերի Էլիզաբեթ Ռուդոլֆի հետ։ Ամուսիններն ունեցել են հինգ երեխա՝ Քրիստի Լինը (ծնված 1987 թվականի օգոստոս 17-ին), Թրեյսի Թեթումը (ծնված 1989 թվականի հուլիսի 25-ին), Մինդի Կարենը (ծնված 1992 թվականի հուլիսի 7-ին), Քոլին Պոլը (ծնված 1994 թվականի հուլիս 20-ին), Թեյլոր Մերին (ծնված 1998 թվականի դեկտեմբերի 5-ին)[26]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «Carpenters Bio — Nurtured by Music». Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Agnes Carpenter on IMDb». Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Carptenters Bio». Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  5. Randy L. Schmidt Little Girl Blue: The Life of Karen Carpenter.
  6. Randy L. Schmidt. Little Girl Blue: The Life of Karen Carpenter, 2010, p. 18
  7. «International Polka Association — Henry "Will" Wilczynski». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  8. Close to You: Remembering The Carpenters, MPI Home Video, 1998
  9. «City of Downey — Carpenters Collection». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  10. Joel Samberg. «Karen Carpenter: all she needed was love». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  11. «Karen Carpenter — Singer and Musician». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  12. «Hollywood Bowl — Carpenters». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  13. «Turning Point — Carpenters Bio». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  14. «Musician Guide — Carpenters, The Biography». Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  15. «The Carpenters — Biography». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  16. «Wesley Jacobs' Biography». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  17. «Musician Guide — Carpenters, the Biography». Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  18. 18,0 18,1 Randy L. Schmidt. Yesterday Once More: The Carpenters Reader, Chicago Review Press, 2012
  19. Randy L. Schmidt. Little Girl Blue: The Life of Karen Carpenter, 2010, p. 53
  20. Stephen Vincent Orourke. The Herb Alpert File, 2008, p. 57
  21. «Carpenters Bio — Carpenters join A&M». Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  22. «Carpenters Bio — On the Charts». Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  23. «The Downey Patriot Newspaper — Karen Carpenter: all she needed was love». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  24. «Carpenters — Ticket to Ride». Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  25. «Carpenters — Close to You». Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  26. Randy L. Schmidt Little Girl Blue: The Life of Karen Carpenter.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Կարպենտեր» հոդվածին։