Ռիչարդ Նելսոն Ֆրայ անգլ.՝ Richard Nelson Frye | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1920[1][2][3][…] կամ 1920[4] |
Ծննդավայր | Բիրմինգհեմ |
Մահացել է | մարտի 27, 2014[1][3] կամ 2014[4] |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Շվեդիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հարվարդի համալսարան[5] և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան[5] |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | լեզվաբան, իրանագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Ռազմավարական ծառայությունների գրասենյակ, Համբուրգի համալսարան և Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան |
Ամուսին | Eden Naby? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Richard Nelson Frye Վիքիպահեստում |
Ռիչարդ Նելսոն Ֆրայ (հունվարի 10, 1920[1][2][3][…] կամ 1920[4], Բիրմինգհեմ - մարտի 27, 2014[1][3] կամ 2014[4], Բոստոն, ԱՄՆ), եղել է իրանյան և կենտրոնաասիական հետազոտող, նաև Արա Հանի Հարվարդի համալսարանի իրանյան հետազոտությունների վաստակավոր պրոֆեսոր Studies at[6][7]։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը եղել է Իրանի և Կենտրոնական Ասիայի պատմության ուսումնասիրությունը մինչև 1000 թվականը։
Ծնվել է Բիրմինգհեմում (Ալաբամա)` վտարանդիների ընտանիքում։ Նա ուներ չորս երեխա։ Երկրորդն ամուսնացել էր իրանա-ամերիկյան գիտնական Իդեն Նաբիի հետ, որը դասավանդում էր Կոլումբիայի համալսարանում։ Ֆրայը ազատ խոսում էր անգլերեն, գերմաներեն, արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, ուզբեկերեն և թուրքերեն[8]։
Նա հիմնականում հայտնի է Իրանի մասին իր ուսումնասիրություններով (իրանի ժողովուրդների, իրանական Կենտրոնական Ասիայի), Ավեստայի, Սոգդիան և իրանական այլ լեզուների և բարբառների մասին ունեցած գիտելիքներով)։
Ամենաշատը հայտնի է Իրանի, իրանցիների, իրանական Կենտրոնական Ասիայի մասին աշխատություններով։ Նրա հետազոտությունների ծավալը շատ մեծ է և ներառում է Բյուզանդիան, Կովկասը և Օսմանյան կայսրությանն պատմությունը։ Հետազոտությունները վերաբերում են Արևելյան Թուրքմենստանին, Ասորեստանին և ասորական ժողովուրդներին, հին և միջնադարյան արաբական արվեստին, իսլամական արվեստին, սուֆիզմին, չինական և ճապոնական հնագիտությանը, նաև տարբեր իրանական և ոչ իրանական լեզուներին (պարթևերեն, սոգդիերեն, Խորաներեն լեզու, բակտրերեն, նոր պարսկերեն, արաբերեն, թուրքերեն և նույնիսկ չինարեն, բացի հետազոտվող լեզուներից, ներառյալ ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը և ռուսերենը[9]։
Ֆրայը ծնվել է Բիրմինգամում` Ալաբամայում։ Սկզբում նա սովորել է Իլիոնի համալսարանում, որտեղ 1939 թվականին ստացել է պատմության և փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Նա 1940 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1946 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան (Փոքր Ասիայի պատմությամբ)։
Ֆրայը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարել է ստրատեգիական նշանակություն ունեցող ծառայություն։ Նա գտնվել է Աֆղանստանում և ճանապարհորդել է Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Ասիայում։ 1948 թվականին այցելել է Սար Մասհադ, և առաջին եվրոպացին է, որ գտել է դամբարան և հաղորդել Գուր -է-Դոխտարում գոյություն ունեցող դամբարանի մասին։ Նրա անվանումը (պարսկերերեն լեզվով նշանակում է Կույսերի գերեզման։
Նելսոն Ֆրայը վերադառնում է Հարվարդ, որպեսզի դասավանդի։ 1948-1990 թվական ները նա եղել է Հարվարդի ֆակուլտետի անդամ, հետո դարձել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, հրավիրված դասախոս և գիտնական։
Նելսոն Ֆրայը զգացել է, որ պարսկական քաղաքակրթությունը չի գնահատվում այլ մուսուլմանների կողմից, հատկապես` արաբների։ Նա գրում է.
1953 թվականի օգոստոսին Մուսադեղի անկումից ոչ շատ առաջ, ականավոր իրանցի լեզվաբան Ալի Աքբար Դեխոդան Ֆրային տվել է "Irandoost" (նշանակում է Իրանի բարեկամ) կոչումը[10]։
Ֆրայը կողմնակից էր ժամանակակից ասուրացիների և հին մեսոպատամցիների (Միջագետքի բնակիչներ) միջև գոյություն ունեցող պատմական ժառանգական կապին[11]։
2004 թվականի հունիսի 27 ին տեղի է ունեցել արարողություն` նվիրված իրանյան հետազոտությունների բնագավառում պրոֆեսոր Ֆրայի ներդրման վաթսունամյա վաստակին` պարսկական լեզվով հետազոտական աշխատանքին և Իրանի պատմության ու մշակույթի վերաբերյալ ներդրմանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Նելսոն Ֆրայ» հոդվածին։ |
|