Ռիչարդ Փրայս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1949[1][2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գրական անուն | Harry Brandt |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող և դերասան |
Լեզու | անգլերեն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոռնելի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | The Wanderers? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան և Նյու Յորքի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Lorraine Adams? |
Կայք | static.macmillan.com/static/smp/whitesbook/ |
Ռիչարդ Փրայս (անգլ.՝ Richard Price, հոկտեմբերի 12, 1949[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի վիպասան և սցենարիստ, որը հայտնի է «Օտարները» (1974), «Հրորդներ» (1992) և «Շքեղ կյանք» (2008) գրքերով։ Փրայսի վեպերը, որոնք նրան զգալի գրական ճանաչում են բերել, կոպիտ և իրատեսական ձևով հետազոտում են 20-րդ դարի վերջի քաղաքային Ամերիկան։ Նրա վեպերից մի քանիսի գործողությունները տեղի են ունենում Նյու Ջերսիի հյուսիսում գտնվող անիրական քաղաքում, որը կոչվում է Դեմփսի։ Բացի վեպեր գրելուց, նա նաև սցենարներ է գրում կինոֆիլմերի և հեռուստասերիալների համար, որոնց թվում են «Գաղտնալսումը», «Մի անգամ գիշերը» և «Երկուսը»։
Փրայսը ծնվել է Նյու Յորքի Բրոնքս քաղաքում, Հարիեթ (Ռոզենբաում) և ցուցափեղկեր զարդարող Միլթոն Փրայսի ընտանիքում։ Իրեն «քաղքենիական հրեա երեխա» կոչելով՝ նա մեծացել է Բրոնքսի հյուսիս-արևելքում գտնվող սոցիալական տանը։ 1967 թվականին ավարտել է Բրոնքսի միջնակարգ դպրոցը։ Ստացել է բակալավրի աստիճան Կոռնելի համալսարանում և մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանում։ Նա նաև ներկայացրել է դիպլոմային աշխատանք Սթենֆորդի համալսարանում։
Փրայսն իր առաջին վեպը՝ «Оտարական», գրել է 24 տարեկան հասակում (1974)։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 1962 թվականին Բրոնքսում և նկարագրվում է չափահաս դառնալու մասին։ Վեպի հիման վրա 1979 թվականին նկարահանվել է ֆիլմ, որի սցենարը գրել են Ռոուզ Կաուֆմանը և Ֆիլիպ Կաուֆմանը, վերջինս նաև եղել է ֆիլմի ռեժիսորը։
«Հրորդներ» վեպն առաջադրվել է Գրքի քննադատների ազգային խմբակի մրցանակի։ Նրան գովել են հումորի, անհայտության, երկխոսությունների և կերպարների զարգացման համար։ 1995 թվականին այն հիմք է հանդիսացել ռեժիսոր Սպայկա Լիի ֆիլմի համար. Փրայսը և Լին դարձել են ֆիլմի սցենարիստները։
Փրայսի «Շքեղ կյանք» վեպի իր գրախոսականում Ուոլթեր Քերնը Փրայսին համեմատել է Ռեյմոնդ Չանդլերի և Սոլ Բելլոուի հետ։ 2010 թվականի հուլիսին Նյու Յորքի ինը պատկերասրահներում անցկացվել է «Շքեղ կյանքով» ոգեշնչված արտ-շոու։
Փրայսը «Սպիտակներ» դետեկտիվ վեպը գրել է Հարի Բրանդտ կեղծանվամբ։ Գիրքը թողարկվել է 2015 թվականի փետրվարի 17-ին։
Փրայսը սցենարներ է գրել ֆիլմերի համար, այդ թվում «Փողի գույնը» (1986) (որի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի), «Կյանքի դասեր» (Մարտին Սկորսեզեի նովելը «Նյու Յորքյան պատմություններ» գրքից), «Սիրո ծով» (1989), «Կատաղած շունն ու Գլորիան» (1993), «Փրկագին» (1996) և «Շաֆթ» (2000) ֆիլմերի համար։ Նա գրել է 2015 թվականի ապրիլին թողարկված «Երեխա-44» ֆիլմի սցենարը։ Նաև որոշ ճշգրտումներ է մտցրել «Գանգստեր» ֆիլմի (2007) սցենարում[5]։ Փրայսը գրել է սցենար և կոնցեպտուալիզացրել է 18 վայրկյան տևողությամբ ֆիլմ, որը կենտրոնացած է Մայքլ Ջեքսոնի «Bad» երգի տեսահոլովակի շուրջ։ Նա նաև գրել է սցենարներ HBO-ի «Գաղտնալսում» սերիալի համար։ Փրայսը «Գաղտնալսում» սերիալի հինգերորդ եթերաշրջանում կատարած իր աշխատանքի համար, 2008 թվականի փետրվարի մրցանակաբաշխության ժամանակ, արժանացել է ԱՄՆ սցենարիստների Գիլդիա մրցանակին[6]։ Նրա ութ մասից բաղկացած «Մի անգամ գիշերը» մինի սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի հուլիսին։
Նա հաճախ կատարում է կամեո դերեր այն ֆիլմերում, որոնց համար գրում է սցենարներ։
Փրայսը հոդվածներ է հրապարակել «The New York Times»-ում, «Esquire Magazine»-ում, «The New Yorker»-ում, «The Village Voice»-ում, «Rolling Stone»-ում և այլն։ Նա սցենարագրություն է դասավանդել Բինգեմթոնի, Կոլումբիայի, Եյլի և Նյու Յորքի համալսարաններում։ Եղել է առաջիններից մեկը, ով հարցազրույց է տվել NPR-ի «Fresh Air» շոուին, երբ այն 1987 թվականին սկսել է հեռարձակվել ամբողջ աշխարհով մեկ։
1999 թվականին գրականության բնագավառում արժանացել է Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակին։ Նրան Ակադեմիա են ընդունել 2009 թվականին։
Փրայսն ապրում է Նյու Յորքում իր կնոջ՝ լրագրողուհի և հեղինակ Լորրեյն Ադամսի հետ։
|