Ռիչարդ Ֆոլց

Ռիչարդ Ֆոլց
Ծնվել էապրիլի 19, 1961(1961-04-19)[1] (63 տարեկան)
Կոլումբուս
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունկրոնի պատմաբան, պրոֆեսոր և պատմաբան
Հաստատություն(ներ)Կոնկորդիա համալսարան և Ֆլորիդայի համալսարան
Գործունեության ոլորտԻրանագիտություն
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Յուտայի համալսարան
Գիտական ղեկավարRoy Mottahedeh?

Ռիչարդ Ֆոլց (անգլ.՝ Richard Foltz, ապրիլի 19, 1961(1961-04-19)[1], Կոլումբուս), ամերիկյան ծագմամբ կանադացի գիտնական։ Մասնագիտանում է Իրանի պատմության և կրոնի պատմության, մասնավորապես զրադաշտականության և իսլամի մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Յուտայի համալսարանը պարսկական գրականություն և կիրառական լեզվաբանություն մասնագիտությունների գծով։ Հարվարդի համալսարանում ստացել է Մերձավոր Արևելքի պատմության գծով փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։

Դասավանդել է Բրաունովսկի, Կոլումբիայի Ֆլորիդայի համալսարաններում։ Ներկայումս Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանի կրոնագիտության և մշակույթների ամբիոնի պրոֆեսոր է։

Միջին Ասիայի պատմության բազմաթիվ աշխատանքների հեղինակ է։ Նրա «Տաջիկների պատմություն. Արևելքի իրանցիներ» գիրքը տաջիկների պատմության վերաբերյալ առաջին հետազոտությունն է ՝ սկսած հին ժամանակներից մինչև մեր օրերը[2]։ Նա նաև կատարել է օսերի պատմության և մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություններ։ 2019 թվականին նա եղել է Վ. Ի. Աբաևի անվան հումանիտար և սոցիալական հետազոտությունների Հյուսիս-օսական ինստիտուտում հրավիրված հետազոտող[3]։ 2020 թվականին հունվարին ամուսնացել է Ֆաթիմա Վիտալիևնա Կիրգուևայի հետ Վլադիկավկազում[4]։

Ներկայումս նա անգլերեն լեզվով առաջին գիրքն է գրում Օսեթիայի պատմության և մշակույթի մասին[5]։

Ֆոլցն իր աշխատանքներում ընդգծում է իրանական քաղաքակրթության կարևորությունը համաշխարհային պատմության մեջ, հատկապես կրոնի բնագավառում։ Նա նաև գրել է էկոլոգիական էթիկայի եւ կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, մասնավորապես իսլամական ավանդույթի եւ մուսուլմանական մշակույթների համատեքստում։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mughal India and Central Asia. — Karachi: Oxford University Press, 1998.
  • Animals in Islamic Tradition and Muslim Cultures. — Oxford: Oneworld, 2006.
  • Religions of the Silk Road: Premodern Patterns of Globalization, revised 2nd edition. — New York: Palgrave Macmillan, 2010.
  • Religions of Iran: From Prehistory to the Present. — London: Oneworld, 2013.
  • Iran in World History. — New York: Oxford University Press, 2016.
  • A History of the Tajiks: Iranians of the East. — London: Bloomsbury, 2019.
  • The Ossetes: Modern-Day Scythians of the Caucasus. — London: Bloomsbury, 2021.

Հոդվածներ ռուսերենով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Что означает термин "Таджик"?», Весь мир – тело, Иран – сердце..., р. Сафар Абдулло, Алматы, 2019, 100-111.
  • «Тюрки: строители империй и защитники персидской культуры», Духовно-исторические связи народов Ирана и Дашти Кипчака, р. Сафар Абдулло, Алматы, Издательский дом «Библиотека Олжаса», 2018, 63-86.
  • «Ричард Фрай и История Таджиков» // Муаррих/Историк 2/6 (2016): 73-79.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «"Таджики – иранцы Востока?"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  3. "Канадский ученый-иранист Ричард Фольц посетил СОИГСИ"
  4. "Жених из Канады поразил пользователей Сети песней на осетинском языке"
  5. "Канадский ученый Ричард Фольц напишет книгу об истории и культуре Осетии"

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]