Ռիտա Սակետտո գերմ.՝ Rita Sacchetto | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15, 1880[1][2] |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական ռայխ[3] |
Մահացել է | հունվարի 18, 1959[1][2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ջենովա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, կինոդերասանուհի, պարուսույց, երգչուհի և սցենարիստ |
![]() |
Ռիտա Սակետտո (իտալ.՝ Rita Sacchetto, ծննդյան անունը՝ իտալ.՝ Margaritha Sacchetto, հունվարի 15, 1880[1][2], Մյունխեն, Գերմանական ռայխ[3] - հունվարի 18, 1959[1][2], Ջենովա, Իտալիա), Գերմանիայում ծնված պարուհի, կինոդերասանուհի, սցենարիստ։
Մարգերիտա Սակետտոն ծնվել է Մյունխենում։ Հայրը եղել է Վենետիկից, մայրը՝ Ավստրիայում։ Որպես պարուհի կրթվել է Մյունխենում[4][5]։
Սակետտոյի կարիերան որպես պարուհի սկսվել է Վիեննայում, որտեղ նա հայտնի էր արտիստների շրջանում։ 1906 թվականին Գուստավ Կլիմտն ու Կոլոման Մոզերը ձևավորել են նրա ներկայացումների բեմերը[6]։ 1908-1910 թվականներին Լոի Ֆուլլերի հետ մեկնել է միջազգային շրջագայությունների[7], 1910 թվականին ներկայացում են ունեցել Մետրոպոլիտեն օպերայում[4][8]։ Նույն թվականին Նյու Յորքի Դարաշրջանի թատրոնում (Century Theatre) հանդես է եկել ներկայացմամբ, որը բեմադրվել է Էդվարդ Գրիգի երաժշտության հիման վրա[9]։ 1916-1918 թվականներին Բեռլինում ղեկավարել է պարի դպրոց[10], որտեղ նրա սաներից են եղել Ռահել Սանզարան, Անիտա Բերբերը, Հանսի Բուրգը, Վալեսկա Գերտը[11]։ Բեռլինում Սակետտոյի հարևաններից է եղել գիտնական Մաքս Բոռնը, որը հիշում է նրան որպես «շատ գեղեցիկ կին» «շլացնող» աշակերտներով[12]։
Սակետտոն հայտնի է «տանբիլդեր» կոչվող ոճի մշակմամբ, որը ներառում է արվեստի մեծ գործերից պարային մեկնաբանություններ, իսկ զգեստների ձևավորմամբ զբաղվել է անձամբ[13][14]։ Theatre ամսագրից Քերոլայն Վ. Քերը Սակետտոյին 1909 թվականին նկարագրում է որպես «ամբողջովին մարդկային, դյութիչ նաիվությամբ, գայթակղիչ խառնվածքով ու հմայքով»[15]։ Բեն Ալի Հեգգինը ստեղծել է Սակետտոյի դիմանկարը նրա հայտնի հագուստներից մեկով[16]։ Պարային կարիերայի վերելքի տարիներին նա հաճախ էր հյուրընկալվում եվրոպական թագավորական ընտանիքներին, այդ թվում՝ Մարգերիտա Սավոյացուն, Նիկոլայ II-ի ընտանիքին, Ալֆոնսո XIII-ին[17]։
Nordisk Film կինոստուդիայի հետ պայմանագրային հիմունքներով 1913-1917 թվականներին Ռիտա Սակետտոն նկարահանվել է դանիական և գերմանական բազմաթիվ համր ֆիլմերում[18][19][20]։ ԱՄՆ-ում հայտնի է դարձել «Սպիտակ տիկնոջ ուրվականը» (1914)[21] և «In the Line of Duty» (1914) ֆիլմերով[22]։ Գրել է En Død i Skønhed (1915) սցենարը, որտեղ հանդես է եկել նաև դերով։
37 տարեկանում Ռիտա Սակետտոն ամուսնացել է 24-ամյա լեհ ազնվական և քանդակագործ Ավգուստ Զամոյսկիի հետ՝ դառնալով նրա 4 կանանցից առաջինը[23]։ Սակետտոն մահացել է 1959 թվականին Իտալիայի Ներվի գյուղում, 79-րդ հոբելյանից հետո։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Սակետտո» հոդվածին։ |
|