![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Ֆլորիդա, ԱՄՆ |
Կրթություն | Choctawhatchee Senior High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և պարող |
Ռիք Մալամբրի (նոյեմբերի 7, 1982, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան դերասան` առավել հայտնի 2010 թվականի «Քայլ առաջ 3D» ֆիլմում խաղացած Լյուք Քեթչերի (անգլ.՝ Luke Katcher) դերով։
Ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 7-ին Ֆլորիդա նահանգի Ֆորտ Ֆոլթոն Բիչ քաղաքում՝ Ջենի Թեքերտի և Թիմա Մալամբրիի ընտանիքում։
Մանուկ հասակից հետաքրքրվել է այն ամենով, ինչը կարող էր ինչ-որ չափով բացահայտել իր ներքին արտիստիզմը, այդ թվում նաև Բրեյք դանսով։ Դպրոցը ավարտելուց հետո սովորել է համակարգչային անիմացիաներ և թվային մեդիաներ։ Այդ ընթացքում փողոցում հանկարծակի հանդիպել է Wilhelmina մոդելային գործակալության գործակալին։
2003 թվականին Մալամբրին տեղափոխվել է Նյու Յորք և փայլուն կարիերա է ստեղծել մոդելային բիզնեսում՝ համագործակցելով D&G, Tommy Hilfiger և American Eagle-ի հետ։ Նա քայլել է Միլանի, Նյու Յորքի, Փարիզի պոդյումներում, մասնակցել է ֆոտոսեսիաների աշխարհի շատ երկրներում և Abercrombie & Fitch և, Ralph Lauren գովազդային ընկերություններում, աշխատել է շատ հայտնի լուսանկարիչների հետ[1]։
2006 թվականի ամռանը մետրոյով ուղևորության ժամանակ Մալամբրին գրավել է Լոս Անջելեսի՝ տաղանդների որոնման գործակալի և քասթինքի տնօրենի ուշադրությունը։ Նրանք ծանոթանում են, և գործակալը նրան ասում է, որ նա ունի բոլոր տվյալները աստղ դառնալու համար՝ լավ արտաքին և հաճելի անհատական հատկանիշներ, խորհուրդ է տալիս հանուն կինոյի և հեռուստատեսային կարիերայի գնալ Լոս Անջելես։
Մալամբրին հետևում է խորհրդին և շուտով ստանում է դեր «Մտածել ինչպես հանցագործը»[2], «Party Down» սերիալներում, ինչպես նաև CBS հեռուստասերիալի «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հիթում։ Հետո նրան առաջարկել են դեր ֆուտուրիստական[3] «Սուրոգատ» թրեյլերում Բրյուս Ուիլիսի հետ, ապա՝ «We Are The Champions» ֆիլմում[4]։
2010 թվականին դերասանը ամուսնացել է մոդել Լիզա Մեյի հետ[5] Զույգը հիմա սպասում է իր առաջնեկին։
Հնարավոր է՝ Էշթոն Քաթչերի հետ ունեցած արտաքին նմանության պատճառով նա «Քայլ առաջ 3D» ֆիլմում խաղացել է նմանատիպ Քաթչեր (անգլ.՝ Ashton Kutcher) ազգանունով կերպարի դերը[6]։
Հեռուստասերիալի կամ ֆիլմի անվանում | Տարի | Դեր |
---|---|---|
A Holiday Heist | 2011 | Դունկան |
We Are Champions | 2013 | Քևին Մակդոնալդ |
Տաս հազար դուռ | 2010 | Սթիվեն Թելբերտ |
Քայլ առաջ 3D | 2010 | Լյուք |
Սուրոգատ | 2009 | Սպասավոր |
Երեկույթների վարպետները | 2009-2010 | Բրեն |
Ունիվերսալ զինվորներ | 2007 | Էշ |
Մտածել ինչպես հանցագործը | 2005-2010 | Դեն Քելեր |
Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին | 2005-2010 |