Գյուղ | |||
---|---|---|---|
Ռյա Թազա | |||
տեսարան գյուղից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Ալագյազ (համայնք) | ||
Գյուղապետ | Ահմադ Բրոյան | ||
Հիմնադրված է | 1830[1] թ. | ||
Այլ անվանումներ | Ղոնդախսազ | ||
Մակերես | 9.11 կմ² | ||
ԲԾՄ | 2050 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն, քրդերեն (եզդիների կողմից) | ||
Բնակչություն | 531[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Եզդիներ | ||
Կրոնական կազմ | Շարֆադին | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ռյա Թազա (հնում՝ Ղոնդախսազ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Ջառջառիս գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 41 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2050 մ։
Հնում կոչվել է Կոնդախսազ, Ղոնդախմազ, Ղունդախսազ անվանումներով։ Ռյա Թազա է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղի անվանումը քրդերենից թարգմանաբար նշանակում է «Նոր Ճանապարհ»[3]։
Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ Գյուղի շրջակայքում պահպանվել են 10-13-րդ դարերի հայկական եկեղեցի և հին գերեզմաններ։
Ռյա Թազա գյուղի բնակչության նախնիները գաղթել են Կարսից և Վանի գյուղերից։ Ռյա Թազա գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տարի | 1831 | 1873 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 323 | 323 | 672 | 641 | 437 | 488 | 610 | 328 | 443 | 531[2] |
Գյուղն ունի 115 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ[5]։
|