Ռոբ Բոտտին | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 1, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր՝ | El Monte, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դիմահարդար, պատասխանատու հատուկ էֆեկտների համար և character designer |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001964 |
Ռոբ Բոտտին[2] (անգլ.՝ Rob Bottin, ապրիլի 1, 1959[1], El Monte, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հատուկ դիմահարդարման ստեղծման ամերիկացի վարպետ և հատուկ և տեսողական էֆեկտների բեմադրիչ, հայտնի է ռեժիսորներ Ջոն Դանտեի «Ոռնոց» և «Ներքին տարածություն» և Ջոն Կարպենտերի «Մառախուղ» և «Ինչ որ մի բան» ֆանտաստիկ ֆիլմերում կատարած աշխատանքներով։ 2013 թվականին նրան նկարագրել են որպես «հատուկ էֆեկտների հանճար»[3]։ «Օսկար» մրցանակի հատուկ մրցանակակիր է`«Հիշել բոլորը» (1990) ֆիլմի տեսողական էֆեկտների համար։ «Օսկար» մրցանակից բացի առաջադրվել և պարգևատրվել է նաև «BAFTA» և «Սատուրն» մրցանակներով[4]։
Ծնվել է 1959 թվականին Էլ-Մոնտե քաղաքում (Լոս Անջելեսի արվարձան, Կալիֆոռնիա նահանգ)։ 14 տարեկանում Ռոբը ներկայացրել է իր պատկերազարդումները դիմահարդարման վարպետ Ռիկ Բեյքերին, որը նրան հենց այդ պահին աշխատանքի է վերցրել որպես իր օգնական և աշակերտ։ Ռոբը համագործակցել է Բեյքերի հետ տարբեր ֆիլմերում, սակայն նրա առաջին ինքնուրույն աշխատանքը դարձել է «Ոռնոց» ֆիլմում մարդու փոխակերպումը մարդագայլի (1981)։
Ջոն Կարպենտերի «Ինչ որ մի բան» (1982) ֆիլմի վրա աշխատելիս Ռոբն ապրում էր ուղղակի նկարահանման հրապարակում` աշխատելով շաբաթը յոթ օր մեկ տարվա ընթացքում (ինչի համար գործընկերների կողմից ստանում է «Ռոբոտ» մականունը, որը նմանեցված է նրա անվան և ազգանվան հնչողությանը)։ Նա քնում էր դեկորացիայում և աշխատանոցում, և նախագծի ավարտին Կարպենտերը նրան ուղարկում է հիվանդանոց, որտեղ նրան տրվում ծայրահեղ հյուծման ախտորոշում։ Այսուհետև Ռոբը երդվում է այլևս երբեք այդքան շատ չաշխատել։
Մինչև «Ինչ որ մի բան» ֆիլմը Ռոբ Բոտինը Կարպենտերի հետ աշխատել է «Մառախուղ» ֆիլմում (1980), որտեղ ներգրավված է եղել որպես դերասան` կատարելով նավապետ Բլեյքի դերը։
Հատուկ դիմահարդարում
Հատուկ և տեսողական էֆեկտներ
Անվանակարգ | Տարի | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|
«Օսկար» | |||
1987 | • Լեգենդը | Առաջադրված | |
1991 | • Հիշել բոլորը | Հաղթանակ | |
BAFTA | |||
1986 | • Լեգենդը | Առաջադրված | |
1989 | • Ռոբոտ ոստիկանը | Առաջադրված | |
«Սատուրն» | |||
1981 | • Ոռնոց | Առաջադրված | |
1983 | • Ինչ-որ մեկը | Առաջադրված | |
1986 | • Հետազոտողները | Առաջադրված | |
1987 | • Լեգենդ | Առաջադրված | |
1988 | • Ռոբոտ ոստիկան | Հաղթանակ | |
Հաղթանակ | |||
1991 | • Ռոբոտ ոստիկան 2 | Առաջադրված | |
• Հիշել բոլորը | Առաջադրված | ||
Առաջադրված | |||
1996 | • Յոթ | Հաղթանակ |
|