Ռոբեր Պլանկետ ֆր.՝ Robert Planquette | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | former 2nd arrondissement of Paris, Փարիզ[4] |
Մահացել է | հունվարի 28, 1903[1][3][5][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | boulevard Pereire, Փարիզի 17-րդ շրջան[6] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Երկեր | Les cloches de Corneville? և Le Régiment de Sambre et Meuse? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և երգիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Robert Planquette Վիքիպահեստում |
Ռոբեր Պլանկետ (ֆր.՝ Jean Robert Julien Planquette հուլիսի 31, 1848[1][2][3][…], former 2nd arrondissement of Paris, Փարիզ[4] - հունվարի 28, 1903[1][3][5][…], boulevard Pereire, Փարիզի 17-րդ շրջան[6]), ֆրանսիացի կոմպոզիտոր, կատակերգական օպերաների կամ օպերետների հեղինակ, որոնցից առավել հայտնի են «Կորնևիլյան զանգերը» և «Ռիպ Վան Վինկլը»։
Պլանկետը ծնվել է երգչի ընտանիքում։ Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որն անբավարար միջոցների պատճառով չի կարողացել ավարտել։ Այնուհետև որպես դաշնակահար է աշխատել սրճարանում, եղել է երգիչ և գրել է երգեր։
1867 թվականին հորինել է «Սամրեի և Մասեի զորամասը» երգը, ըստ Պոլ Սեզանի բանաստեղծության, որը հետագայում շատ հայտնի է դարձել. իր խոստովանությամբ վաճառել է նոտաները հրատարակչին 14 ֆրանկով, քանի որ շատ քաղցած է եղել[7]։
1872 թվականին գրել է իր առաջին` «Վախեցիր փարավոնից» (Méfie-toi de Pharaon) օպերետը։ Օպերետն ունեցել է միջին հաջողություն։ Դրան հաջորդել են ևս երեք օպերետներ։
1876 թվականին «Ֆոլի Դրամատիկ» (Folies Dramatiques) թատրոնի տնօրենն առաջարկում է Պլանկետին օպերետ գրել իր թատրոնի համար։ Հաջորդ տարում այդ օպերետը` հայտնի «Կորնևիլյան զանգերը» (Les cloches de Corneville), հայտնվում է բեմում և սենցիացիոն հաջողություն է ունենում. 408 ներկայացում Փարիզում, 708 ներկայացում` Լոնդոն։ Արդեն 1886 թվականին Փարիզում կայացել է այդ օպերետի հազարերորդ ներկայացումը։
«Կորնևիլյան զանգերի» և Պլանկետի մյուս լավագույն օպերետների երաժշտությունը տարբերվում են գեղեցիկ ռոմանտիկությամբ։
Հաջորդ մի քանի օպերետներ սառնությամբ են ընդունվել, միայն «Les voltigeurs de la 32ème»-ն է լավ ընդունվել Լոնդոն (1880 թվական), որտեղ այդ օպերետը կրել է «Ծեր գվարդիականը» (The Old Guard) անվանումը։
Միայն 1882 թվականին Պլանկետը կրկնել է հաջողությունը, երբ Լոնդոնում, և ավելի ուշ` Փարիզում, հայտնվում է «Ռիպ Վան Վինկլ» օպերետը։ Լիբրետոյի հիմքում եղել է Վաշինգտոն Իրվինգի համանուն հեքիաթը։ Երկու տարի անց Լոնդոնն ընդունել է «Նելլ Գվին» օպերետը, թեև ավելի քիչ հիացմունքով, քան «Ռիպը». Փարիզում այդ օպերետը ձախողվել է։
Պլանկետի մյուս օպերետները կարևոր հաջողություն չունեին։ Վերջին օպերետը` «Ռայ Մագոմետը», մնում է անավարտ, 1906 թվականին Լ. Գանը գործիքավորել է այն։
Պլանկետի օպերետների ցանկ`
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեր Պլանկետ» հոդվածին։ |
|