Ռոբերտ Բարնհամ

Ռոբերտ Բարնհամ
Robert Burnham Jr.
Ծնվել էհունիսի 16, 1931(1931-06-16)[1]
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմարտի 20, 1993(1993-03-20)[1] (61 տարեկան)
Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանFort Rosecrans National Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և աստերոիդներ հայտնագործող

Ռոբերտ Բարնհամ (անգլ.՝ Robert Burnham Jr., հունիսի 16, 1931(1931-06-16)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 20, 1993(1993-03-20)[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, առավել հայտնի է իր գրած դասական, եռահատոր Բարնհամի Երկնային ձեռնարկ գրքով[2][3]։ Հայտնաբերել է բազմաթիվ աստերոիդներ, որոնցից մեկն է (3397) Լեյլան, ինչպես նաև հայտնաբերել է վեց գիսաստղ։

Բարնհամի պատվին է անվանվել հիմնական գոտու (3467) Բարնհամ աստերոիդը[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարնհամը ծնվել է Չիկագոյում, 1931 թվականին։ 1940 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաք, որտեղ և նա ավարտեց դպրոցը 1949 թվականին։ Լինելով համեստ մարդ, ուներ քիչ թվով ընկերներ, երբեք չի ամուսնացել, և հիմնականում զբաղվում էր ինքնաշեն աստղադիտակով դիտարկումներով[3]։

1957 թվականի աշնանը նա դարձավ բավականին հայտնի հայտնաբերելով իր առաջին գիսաստղը։ Այս հանգամանքի շնորհիվ նրան 1958 թվականին աշխատանքի վերցրեցին Լոուելի աստղադիտարան։ Աշխատելով աստղադիտարանում Բարնհամը և իր հետ աշխատող Նորման Թոմասը հայտնաբերեցին ևս հինգ գիսաստղեր (ներառյալ 56P/Սլաութեր-Բարնհամը), և ավելին քան 1500 աստերոիդներ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. Jeffrey, Dale (1998). «Robert Burnham Jr.: Gone But Not Forgotten». Journal of the Royal Astronomical Society of Canada. 92: 18–19. Bibcode:1998JRASC..92...18J. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ortega, Tony (1997 թ․ սեպտեմբերի 25). «Sky Writer». Phoenix New Times. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  4. Schmadel, Lutz D. (2007). Dictionary of Minor Planet Names – (3467) Bernheim. Springer Berlin Heidelberg. էջ 290. ISBN 978-3-540-00238-3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. «Minor Planet Discoverers (by number)». Փոքր մոլորակների կենտրոն. 2016 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]