Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1861[1] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 13, 1933[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Աշխատատու | Յոհանեսբուրգի աստղադիտարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես (անգլ.՝ Robert Thorburn Ayton Innes; նոյեմբերի 10, 1861[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 13, 1933[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի աստղագետ։
Ծնվել է Էդինբուրգում, ինքնուրույն է կրթվել։ Երիտասարդ տարիքում ուղևորվել է Ավստրալիա, Սիդնեյում աշխատել է որպես գինու վաճառող և միաժամանակ որպես սիրողական աստղագետ 12 դյույմանոց տնական Ռեֆլեկտորով կատարել է դիտարկումներ։
Հայտնաբերել է մի քանի նոր աստղեր, նաև հրապարակել է նյութեր Մարսի և Վեներայի ուղեծրերի վերաբերյալ։ 1894 թվականին Բրիտանական թագավորական ընկերության աստղագետ սըր Դեյվիդ Գիլլի կողմից հրավիրվել է Բարեհուսո հրվանդանում գտնվող աստղադիտարան՝ աշխատանքի։ 1903 թվականին զբաղեցրել է Յոհաննեսբուրգի նոր մետեորոլոգիական աստղադիտարանի տնօրենի պաշտոնը, որը հետագայում վերակազմավորվել է Յոհանեսբուրգի աստղադիտարանի, իսկ Իննեսը մնացել է այդ պաշտոնում մինչև 1927 թվականը։
1915 թվականին հայտնաբերել է Կենտավրոսի ալֆա C-ն[3], որի համար առաջարկել է «Proxima Centaurus»[4], լատիներեն՝ «Կենտավրոսին ամենամոտ աստղ»[5] անունը։ Կենտավրոսի Պրոքսիման հետագայում ավելի լայն կիրառություն է ձեռք բերել և այժմ Միջազգային աստղագիտական միության կողմից համարվում է ընդունելի հատուկ անուն[6][7]
Հիմնական աշխատությունները վերաբերվում են դիտարկման աստղագիտությանը, մասնավորապես հայտնի է կրկնակի աստղերի բազմաթիվ դիտարկումներով, մշտադիտարկումներ է իրականացրել նաև փոփոխական աստղերին, հայտնագործել է ավելի քան հարյուր փոփոխական աստղեր։ Առաջիններից մեկն է հայտնաբերել մեծ հունվարյան գիսավորը՝ 1910 թվականին։ Եղել է Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ (1904), ունեցել է Լեյդենի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (1923)։
Նրա պատվին է անվանվել լուսնի խառնարաններից մեկը և № 1658 աստերոիդը։
Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.
Biography of Robert T. A. Innes at the S2A3 Biographical Database of Southern African Science
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես» հոդվածին։ |
|