Ռոբերտ Լին Ասպրին (անգլ. ՝ Robert Lynn Asprin , հունիսի 28 , 1946 (1946-06-28 ) [ 1] [ 2] [ 3] , St. Johns , Միչիգան , ԱՄՆ - մայիսի 22 , 2008 (2008-05-22 ) [ 4] [ 1] [ 2] […] , Օռլեան շրջան , Լուիզիանա , ԱՄՆ ), ամերիկացի ֆանտաստ գրող։ Ընթերցողներից շատերին հայտնի է որպես «Առասպելական ցիկլ»-ի հեղինակ, ում վեպերում պատմվում են Մեծն Սկիվի և նրա ընկերների արկածների մասին։ «Առասպելական ցիկլ»-ը (անգլ. ՝ MythAdventures ) հումորային և գրավիչ ֆենտեզիի վառ օրինակ է։
Ռոբերտ Ասպրինը ծնվել է 1946 թվականին ԱՄՆ -ի Միչիգան նահանգի Սենթ Ջոնս քաղաքում։ 1964-1965 թվականներին սովորել է Միչիգան նահանգի Էն Արբոր քաղաքի Միչիգանի Համալսարանում ։ 1965-1966 թվականներին ծառայել է ամերիկյան բանակում ։
Հեղինակի առաջին վեպերը՝ «Սառը ֆինանսական պատերազմներ» գիտաֆանտաստիկ գիրքը, որը նույն անվանումով հրատարակվել է 1977 թվականին և «Կայսրության մարտական վերնախավը», որ նա գրել է գիշերները՝ աշխատանքից հետո, գրեթե աննկատ են անցել թե՛ քննադատների, թե՛ ընթերցողների համար։
Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա որպես հեղինակ և խմբագիր աշխատել է (իր ապագա կնոջ` Լիննի Էբբիի հետ) «Գողերի աշխարհը» մասի վրա։ Հնարավոր է, որ դա եղել է առաջին ծրագիրը, երբ միանգամից մի քանի հեղինակներ գրում էին նույն աշխարհի մասին։ Սերիայի տարածումից հետո Ասպրինը կորցնում է վերահսկողությունը շատ հեղինակների նկատմամբ, և սերիան ավարտվում է ամենաթողությամբ։ 2002 թվականին Լինն Էբբին վերասկսում է «Սանկտուարի» վեպերի շարքը։ 1980-ական թվականների կեսերին հրատարակվում է գրաֆիկական վեպերի շարքը, և մի քանի հեղինակներ, որոնց մեջ էին մտնում հայտնի Էնդրյու Օֆֆուտտը, Ջանետ Մորիսը և Դեյվիդ Դրեյկը, վեպեր էին հրապարակում իրենց հերոսների մասին։
1979 թվականին Ասպրինը սկսում է գրել Սկիվայի և Աազայի զվարճալի արկածների մասին «Առասպելներ» սերիայում։ Այնտեղ պատմվում է իր ուժերից զրկված չար ոգու և նրա անկարող աշակերտի, տարբեր աշխարհներում նրանց ճանապարհորդությունների, հարստության և փառքի որոնման մասին։ «Առասպելներ» սերիան լի է հումորով։
Բավական արագ գրելով 6 վեպ` Ռոբերտ Ասպրինը պայմանագիր է ստորագրում հաջորդ 6-ի համար, և իր խոստովանությամբ՝ մեծ ջանքերով գրում նաև 4 վեպ, սակայն 1993-ականներին ներքաշվեց սառը ֆինանսական պատերազմի մեջ հարկային տեսչության հետ, որի պատճառով երկար ժամանակ թողեց գրքի տպագրությունը։ 2001 թվականին մեծ ջանքերով Ասպրինը վերադարձավ սիրելի հերոսների արկածներին ՝ գրելով «Անկատար առասպելներ» գիրքը, իսկ մեկ տարի անց կատարեց պայմանագրի պայմանները և գրեց եզրափակիչ «Ոչինչ առասպելականի մասին»։ Այնուամենայնիվ սրանով շարքը չավարտվեց։ Հաջորդ ստեղծագործությունների շարքը Ասպրինը գրեց Ջոդի Լինն Նայի հետ համագործակցությամբ։
«Առասպելներ»-ի ավելի վաղ ժամանակի վեպերը հարմարեցվեցին Ֆիլա Ֆոլիոյի և այլոց կոմիքսներին։ Նրա մնացած աշխատանքներից առանձնանում է հումորային գիտաֆանտաստիկ սերիալը կապիտան Ուիլարդ Շուտտեի մասին, որը կազմված է տիեզերական մարտական հաշվարկներից և հաճախ հիշեցնում է Սկիվի և Աազի մասին արկածները։
1990-ական թվականներին անձնական և ֆինանսական խնդիրների պատճառով Ասպրինը դադարեց տպագրվել։ Երբ այդ խնդիրները լուծվեցին, 1990-ականներից 2000-ականները, նա հրատարակեց մի քանի վեպեր՝ Փիթեր Հեկի, Ջոդի Լինն Նայի և Լինդա Էվանսի հետ համագործակցությամբ։ Վեպերը «Առասպելներ»-ի և «Շուտտ»-ի շարունակությունն էին, ինչպես նաև` նոր սերիաների սկիզբը։ Իր վերջին աշխատանքները Ռոբերտ Ասպրինը գերադասեց գրել իր սիրելի կնոջ՝ Լինն Էբիի(Lynn Abbey) հետ, ում հետ մեծացրել են 2 երեխաներին՝ Անետին և Դենիելային։
Ասպրինը մահացել է սրտի կաթվածից 2008 թվականի մայիսի 22-ին[ 7] [ 8] , իր տանը, Նոր Օռլեան , Լուիզիանա նահանգ, ԱՄՆ ։ Նրա անկողնու կողքին գտնվել են ընթերցանության համար ակնոցն և Թերրի Պրաչտետի վեպը։
2008 թվականին ժառանգները դա հանձնեցին արխիվին՝ հազվագյուտ գրքերի բաժնին, և Հյուսիսային Իլլինոյսի համալսարանի գրադարանի հատուկ շարքին[ 9] ։
Տամբու-Tambu (1979)
Բզեզի և մողեսի պատերազմը-The Bug Wars (1979)
Հայելին՝ ընկեր, հայելին՝ թշնամի- Mirror Friend, Mirror Foe (1979)
10 գողերի արյունը-The Blood of Ten Chiefs (1986)
Թագավորի և Հայրենիքի համար-For King and Country (1991) (համահեղինակ՝ Լինդա Էվանս)
Կին-կատուն- Catwoman (1992)(համահեղինակ` Լինդա Էվանս)
Հաղթանակից հետո- Forever after (1995) (համահեղինակներ՝ Ռոջեր Ժելյազնի, Դեվիդ Ալլեն Դրեյկ, Մայքլ Ա․ Ստեկպոլ, Ջեյն Ստիկպոլդ)
Կախարդանք հատուկ գործակալի համար-License Invoked (2001) (համահեղինակ՝ Ջոդի Լինն Նայ)
Աստվածների ընկերություն- E. Godz (2003)
Վիշապների խաղը-Dragons Wild (ապրիլ 2008)
Վիշապների բախտը-Dragons Luck (ապրիլ 2009)
No Quarter(2009)- համահեղինակներ՝Էրիկ դել Կառլո, Թերեզա Պատերսոն
Վիժապների գործը Dragons Deal (2010)-համահեղինակ՝ Ջոդի Լինն Նայ
Եվս մի հիանալի առասպել- Another Fine Myth (1978)
ՄԻՖմեկնում/ Myth Conceptions (1980)
ՄԻՖհրամաններ/ Myth Directions (1982)
Հաջողությո՞ւն, թե՞ միֆ/ Hit or Myth (1983)
Առասպելական անհատականություններ/ Myth-ing Persons (1984)
Փոքրիկ ՄԻՖեր հրապարակողը/ Little Myth Marker (1985)
ՄԻՖ ընկերությունը՝ կապող օղակ / M.Y.T.H. Inc. Link (1986)
ՄԻՖ վերանվանումը և ժայթքումը /Myth-Nomers and Im-Pervections (1987)
ՄԻՖ ընկերությունը գործերում/ M.Y.T.H. Inc. in Action (1990)
Քաղցր առասպելական կյանք/ Sweet Myth-tery of Life (1993)
Անկատար ՄԻՖ/ Myth-Ion Improbable (2001)
Ինչ-որ բան ՄԻՖ-ի մասին/ Something M. Y. T. H. Inc. (2002)
ՄԻՖստահոդություն/ Myth-told Tales (2003)
ՄԻՖդաշինքը/ Myth Alliances (2003)
Սակարկելի ՄԻՖտերիա/ Myth-taken Identity (2004)
ՈչՄԻՖային դասարան / Class Dis-Mythed (2005)
ՄԻֆային վաստակ/ Myth-Gotten Gains (2006)
ՄԻՖ տնօրեն/ Myth Chief (մարտ 2008)
ՄԻՖ Ճակատագիր/ Myth-Fortunes (նոյեմբեր 2008)
Դունկան և Մելլրին (Duncan and Mallory)(1986)
Բար, ոչ թե ռանչո/ The Bar None Ranch (1987)
Օդաչուները/ The Raiders (1988)
Ծաղրածուական վաշտ / Phule’s Company (1990)
Ծաղրածուական արքայություն/ Phule’s Paradise (1992)
Ծաղրածուի գումարը/ A Phule and His Money (1999)/ համահեղինակ՝ Պիտեր Հեկ
Կրկնակի ծաղրածու/ Phule Me Twice (2000) / համահեղինակ՝ Պիտեր Հեկ
Չկա ավելի ծաղրածուական ծաղրածու,քան ծեր ծաղրածուն / No Phule Like an Old Phule (2004) / համահեղինակ՝ Պիտեր Հեկ
Ծաղրածուի առաջադրանքը/ Phule’s Errand (2006)/համահեղինակ՝ Պիտեր Հեկ
Ժամանակի հետախույզները / Time Scout (1995)
Ժամանակի խաբեբաները/ Wagers of Sin (1995)
Ժամանակի գողերը/ Ripping Time (2000)
Տուն, որ կառուցել է Ջեքը/ The House that Jack Built (2000)
Սառը ֆինանսական պատերազմ / The Cold Cash War (1977)
Սառը ֆինանսական մարտիկ/ Cold Cash Warrior (1989) / համահեղինակ՝ Բիլլ Ֆավսեթ
Վերակենդանացում/ Resurrection (2004)
Ոչնչացում/ Obliteration (2006)
«Գողերի աշխարհը/ Thieves World»(1979)
Ներկայացում/ Introduction(1979)/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Մահվան դատավճիռ/ Sentences of Death (1979) /Հեղինակ՝ Ջող Բրաներ
Խաոսի դեմքը/ The Face of Chaos (1979) /Հեղինակ՝ Լինն Էբբի
Թռչող դանակների դարպասը/ The Gate of the Flying Knives (1979) /Հեղինակ՝Պոլ Անդերսոն
Ստվերների պատանդը/ Shadowspawn (1979)/ Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
Արյունակից եղբայրները/ Blood Brothers (1979) / Հեղինակ՝ Ջո Հոլդեման
Միրտիս / Myrtis (1979) / Հեղինակ՝ Քրիստին Դեվիս
Կապույտ աստղի գաղտնիքը / The Secret of the Blue Star (1979) / Հեղինակ՝ Մերիոն Զիմմեր Բրեդլի
(+)«Գողերի աշխարհը» գրքի ստեղծման պատմությունը/ The Making of Thieves' World (1979) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Պանդոկի պատմությունները «Մոլորեցնող միաեղջյուրը/ Tales of the Vulgar Unicorn»(1980)
Ներկայացում/ Introduction/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Մոգի ծիրանագույն սարդերը/ Spiders of the Purple Mage(1980) /Հեղինակ Ֆիլիպ Ֆարմեր
Աստվածուհի/ Goddess (1980) /Հեղինակ՝ Դեվիդ Դրեյկ
Էնլիբարի պտուղը / The Fruit of Enlibar (1980) /Հեղինակ՝ԼԻնն Էբբի
Պայծառատեսի երազը/ The Dream of the Sorceress (1980) /Հեղինակ՝ Ալֆրեդ Վան Վոգտ
Վաշանկի աստծու սիրելին/ Vashanka’s Minion (1980) /Հեղինակ՝Ջանետ Մորիս
Ստվերների պատանդը/ Shadowspawn (1980)/ Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
Պահպանել պահապաններին/ To Guard the Guardians (1980) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
(+) The Lady of the Winds (2001) /Հեղինակ՝ Պոլ Անդերսոն
(+)Սանկտուարիայի պայծառ կողմը/ Essay: The Lighter Side of Sanctuary (1980) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Սանկտուարիայի ստվերները/ Shadows of Sanctuary (1981)
Ներկայացում/ Introduction/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Սետանայի փնտրտուքներում/ Looking for Satan/Հեղինակ՝ Վոնդա Մակինտայր
Իշադ/ Ischade (1981) / Հեղինակ Քերոլայն Չերրի
Ներման նվերը/ A Gift in Parting (1981) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Վիվիսեկտոր/ The Vivisectionist (1981) / Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
Գետաձին և միաեղջյուրը/ The Rhinoceros and the Unicorn (1981)/ Դայանա Պակսոն
Ազիունայի պարը/ Then Azyuna Danced (1981)/ Հեղինակ՝ Լինն էբբի
Մարդը և իր Աստվածը/ A Man and His God (1981) /Հեղինակ՝ Ջանետ Մորրիս
(+)Այն, ինչ ինձ չէր ասել խմբագիրը/ Things the Editor Never Told Me (1981) /Հեղինակ Լինն Էբբի
Նախաբան / Storm Season Introduction / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Ցավի գինը/ Exercise in Pain (1982)/ Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
Հողմահակառակ կողմ/ Downwind (1982) /Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
Կախարդական արվեստը/ A Fugitive Art (1982) / Հեղինակ՝ Դայանա Պեկսոն
Կախարդական պողպատը/ Steel (1982) / Հեղինակ՝ Լինն Էբբի
Կախարդական եղանակ/ Wizard Weather (1982) /Հեղինակ՝ Ջանետ Մորիս
Աստվածորդի/ Godson (1982) /Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
Էպիլոգ/ Epilogue (1982) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Լիկ Խաոս/ The Face of Chaos (1983)
Ներկայացում/ Introduction/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Բարձր լուսինը/ High Moon (1983) / Հեղինակ՝ Ջանետ Մորիս
Կախարդուհի/ Necromant (1983) /Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
Ալյանսի արվեստը/ The Art of Alliance (1983) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Հիշողության անկյունները/ The Corners of Memory (1983) /Հեղինակ՝ Լինն Էբբի
Միանձնուհին/ Votary (1983) /Հեղինակ՝ Դեվիդ Դրեյկ
Արտացոլանք՝ հայելու մեջ/ Mirror Image (1983) / Հեղինակ՝ Դայանա Պակսոն
Ճակատագրի թևերը / Wings of Omen (1984)
Նախաբան / Storm Season Introduction / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Այն, ինչը կանանց մոտ է ամենալավը ստացվում / What Women Do Best (1984) / Հեղինակներ՝ Ջանետ Մորիս, Քրիս Մորիս
Արևի դուստրը/ Daughter of the Sun (1984) /Հեղինակ՝ Ռոբին Բեյլի
Փչելու ուժը/ A Breath of Power (1984) / Հեղինակ՝ Դայանա Պակսոն
Քեզ կերակրող ձեռքը/ The Hand That Feeds You (1984) /Հեղինակ՝ Դիանա Դուեյն
Հրեշի ժամը/ Witching Hour (1984) /Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
Ապստամբները ամրոցներում չեն ծնվում/ Rebels aren’t Born in Palaces (1984) / Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
Գիսկուրաս/ Gyskouras (1984) /Հեղինակ՝ Լինն Էբբի
Փետրավոր ձուկը ուրիշի տրամադրության տակ/ A Fish Without Feathers Is Out of His Depth (1984) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Մահաբեր ձմեռը/ The Dead of Winter (1985)
Ներկայացում/ Introduction/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Վճարում դժոխքում/ Hell to Pay (1985) / Հեղինակ՝ Ջանետ Մորիս
Քողով տիկինը/ The Veiled Lady, or A Look at the Normal Folk (1985) /Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
Աստծո ընտրյալը/ The God-Chosen (1985) /Հեղինակ՝ Լինն Էբբի
Խոստումը պահել / Keeping Promises (1985) /Հեղինակ՝ Ռոբին Բեյլի
Գիշերային բանակ/ Armies of the Night (1985) /Հեղինակ՝Քերոլայն Չերրի
Ներքևում, գետի մոտ / Down By The Riverside (1985) / Հեղինակ՝ Դիանա Դուեյն
Երբ քեզ շարժում է հոգին/ When the Spirit Moves You (1985) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Կախարդանքի գույնը / The Color of Magic (1985) /Հեղինակ՝ Դայանա Պակսոն
(+)Afterword/ Հեղինակ՝ Ջենիֆեր Ռոբերսոն
Քաղաքի հոգին/ Soul of the City (1985)
Իշխանության խաղը/ Power Play (1986) / Հեղինակ՝ Ջանետ Մորրիս
Կապող միտք/ Dagger in the Mind (1986) / Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
Տարբեր տարիքի երեխաներ/ Children of All Ages (1986) / Հեղինակ՝ Լինն Էբբի
Մահ մարգագետնում / Death in the Meadow (1986) / Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
Փոքր ուժեր, որ ազդում են / The Small Powers that Endure (1986) / ՀԵղինակ՝ Լինն Էբբի
Կրակե սեղան/ Pillar of Fire (1986) / Հեղինակ՝ Ջանետ Մորիս
Արյան շղթաներ / Blood Ties (1986)
Ներկայացում/ Introduction(1986)/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Պարոնայք կրակներ/ Lady of Fire (1986) /Հեղինակ՝ Դայանա Պակսոն
Սանկտուարին պատկանում է սիրահարվածներին/ Sanctuary Is for Lovers (1986) / Հեղինակ՝ Ջանետ Մորիս, Քրիս Մորիս
Սիրահարված մարդասպանները/ Lovers Who Slay Together (1986) / Հեղինակ՝ Ռոբին Բեյլի
Գիշերային լռության մեջ / In the Still of the Night (1986) / Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
Ոչ մի ուրախ բան գլադիատոր լինելու մեջ/ No Glad in Gladiator (1986) / Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Կապերով կապված/ The Tie that Binds (1986) / Հեղինակ՝ Դիանա Դուեյն
Սանկտուարյան նոկտյուրն/ Sanctuary Nocturne (1986) / Հեղինակ՝ Լինն Էբբի
Կախարդանքի տիրակալը/ Spellmaster (1986) /Հեղինակներ՝ Էնդրյու Օֆֆուտ, Ջոդի Օֆֆուտ
Afterword (1986) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
11 մանր արծաթ/ Shadowspawn (1987)
Նոր արյուն/ Aftermath (1987)
Ներկայացում/ Introduction(1986)/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Քեյդ / Cade (1987) /Հեղինակ՝ Մարկ Փերրի
Ռիդլերի հետքով / Wake of the Riddler (1987) /Հեղինակ՝Ջանետ Մորիս
Ժառանգուհին / Inheritor (1987) /Հեղինակ՝ Դեվիդ Դրեյկ
Լավ մտադրություններով/ Mercy Worse Than None (1987) / Հեղինակ՝Ջոն Բրաներ
Տեսնել՝ նշանակում է սիրել, կամ Սերը կույր է / Seeing is Believing (But Love is Blind) (1987) /Հեղինակ՝ Լինն Էբբի
Վերադարձ տուն / Homecoming (1987) / Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
Անհանգիստ դաշնակիցներ/ Uneasy Alliances (1988)
Ներկայացում/ Introduction(1988)/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Ստրկավաճառություն/ Slave Trade (1988) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Ընկերներից լավագույնը/ The Best of Friends (1988) / Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
Թագավորների իշխանությունը/ The Power of Kings (1988) / Հեղինակ՝ Ջոն Դեկլիս
Կարմիր գույնը սիրո գույն է/ Red Light, Love Light (1988) /Հեղինակներ՝ Ջանետ Մորիս, Քրիս Մորրիս
Ահա այսպես ներքաշվեցին/ A Sticky Business (1988) /Հեղինակ՝ Ս․ Վիլյամս
Դրախտի խոստումը/ The Promise of Heaven (1988) / Հեղինակ՝ Ռոբին Բեյլի
Լալոյի տեսողությունը/ The Vision of Lalo (1988) / Հեղինակ՝ Դայանա Պակսոն
Գողի երկինք/ Stealer’s Sky (1989)
Ներկայացում/ Introduction(1988)/ Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Գիշերային աշխատանք/ Night Work (1989) / Հեղինակ՝ Էնդրյու Օֆֆուտ
Անիրազեկ հանդիսատես/ The Incompetent Audience (1989) /Հեղինակ՝ Ջոն Դեկլիս
Խաղողահավաք/ Our Vintage Years (1989) / Հեղինակ՝Դուեյն Մակգոուեն
Սնդիկային երազներ/ Quicksilver Dreams (1989) / Հեղինակ՝ Դայանա Պակսոն
Բախտի քամիները / Winds of Fortune (1989) /Հեղինակ՝ Քերոլայն Չերրի
Աստծո աչքերում կրակներ/ The Fire in a God’s Eye (1989) / Հեղինակ՝ Ռոբին Բեյլի
Ջուլհակուհիներ/ Web Weavers (1989) /Հեղինակ՝ Լինն Էբբի
Սկսել նորից / To Begin Again (1989) /Հեղինակ՝ Ռոբերտ Ասպրին
Կախարդուհու ստվեր / The Shadow of Sorcery (1993)
Բիզնեսի գինը/ The Price of Doing Business (1979)
Պաշտպանել պաշտպաններին/ To Guard the Guardians (1980)
Հրաժեշտի նվեր / A Gift in Parting (1981)
Անհրաժեշտ է պաշտպան/ Wanted: Guardian (1995)
Դու երբեք ինձ չես զանգում / You Never Call (1996)
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BD Gest' (ֆր.)
↑ 3,0 3,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
↑ 4,0 4,1 4,2 http://www.mythadventures.net/
↑ http://lynnabbey.com/FaceOfChaos/friendship-never-forgotten/
↑ https://www.comic-con.org/awards/inkpot
↑ «Robert Asprin Dies at 61» . Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին .
↑ «Author Robert Asprin Dies - SFScope - Science Fiction, Fantasy, Horror» . Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին .
↑ Rare Books and Special Collections- Science Fiction Collection - NIU - University Libraries (չաշխատող հղում)
Բառարաններ և հանրագիտարաններ