Ռոբերտ Շինդել գերմ.՝ Robert Schindel | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1944[1][2][3][…] (80 տարեկան) |
Ծննդավայր | Bad Hall, Steyr-Land District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4] |
Մասնագիտություն | գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ և վիպասան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ժանրեր | էսսե և պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Born-where? |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա |
Կուսակցություն | Ավստրիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Կայք | schindel.at |
Robert Schindel Վիքիպահեստում |
Ռոբերտ Շինդել (գերմ.՝ Robert Schindel, ապրիլի 4, 1944[1][2][3][…], Bad Hall, Steyr-Land District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4]), ավստրիացի գրող և բանաստեղծ[8]։
Շինդելը ծնվել է հրեա-կոմունիստների ընտանիքում։ Հայրը զոհվել է Դախաուի համակենտրոնացման ճամբարում, մայրը՝ բանտարկվել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում։
1950 թվականից 1954 թվականներին սովորել է միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Վիեննայի գիմնազիա։ 1959 թվականին Ռոբերտ Շինդելհեռացվում է գիմնազիայից կարգապահությունը խախտելու մեղադրանքով[9]։
Գիմնազիայից հետո Ռոբերտը սկսել է աշխատել գրքի վաճառքի ոլորտում, մասնավորապես՝ «Globus Verlag» խանութում։ Սերտ հարաբերություններ է ունեցել մաոիստական ուսանողական խմբերի հետ[8]։ Այնուհետև մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ և Շվեդիա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է լվացքատանը։
1970 թվականին հրատարակել է առաջին վեպը, որը կոչվում է «Կասանդրա»։
1975 թվականից մինչև 1980 թվականը աշխատել է Վիեննայի գլխավոր գրադարանում որպես գրադարանավար, 1981 թվականից մինչև 1983 թվականը՝ «Ֆրանսպրես» (Agence France-Presse) լրատվական գործակալությունում որպես գիշերային լուրերի խմբագիր։ 1983 թվականից 1986 թվականներին կազմակերպել է խմբակային դասընթացներ գործազուրկների համար։ 1986 թվականից զբաղվում է բացառապես գրական գործունեությամբ։ Սցենարներ է գրել կինոյի, հեռուստատեսության և ռադիոյի համար[8]։
2006 թվականին Ռոբերտ Շինդելը Ռուդոլֆ Սկետենի հետ միասին հիմնադրում է «Heidenreichstein» գրական փառատոնը։ Յուրաքանչյուր տարի կազմակերպվող փառատոնին հրավիրվում Է գրականության ոլորտի աշխարհահռչակ մեկ ներկայացուցիչ։ 2006 թվականին փառատոնին ներկա էր Սալման Ռուխդին, 2007 թվականին՝ Ամոս Օզը, 2008 թվականին՝ Խորխե Սեմպրանը, 2009 թվականին՝ Մարգարետ Էտվուդը, 2010 թվականին՝ Հանց Մագնուս Էնզենսբերգերը, 2011 թվականին՝ Ներադին Ֆարախը, 2012 թվականին՝ Լյուդմիլա Ուլիտսկայան, 2013 թվականին՝ Լուի Բեգլին, 2014 թվականին՝ Իեն Մակևանը և այլն։
Ռոբերտ Շինդելը հանդիսանում է Համբուրգի ազատ արվեստի, ինչպես նաև Գերմանական լեզվի ու պոեզիայի ակադեմիաների անդամ։ Նա հիմնադրել է Ավստրիայում առաջին պետական գրական հաստատությունը, որը քարոզում է ստեղծագործական գիրը։ Ռոբերտը 2009 թվականից դասավանդում է գրականություն[10]։
Շինդելի ստեղծագործությունների հիմնական թեման հանդիսանում է Հոլոքոստը։ Նրա առավել հայտնի վեպը 1992 թվականին գրված «Բնիկ»-ն է (գերմ.՝ «Gebürtig»), որի հիման վրա 2003 թվականին Շինդելը Լուկաս Շտեպանիկի հետ միասին Դանիել Օլբրիխսկու ղեկավարությամբ նկարահանել է համանուն ֆիլմ։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ֆիլմի պրեմիերային Շինդելն անձամբ է ներկայացրել այն[11][12][13]։
Շինդելն արժանացել է ավստրիական գրականության մի շարք մրցանակների, այդ թվում՝ Էրիկ Ֆրիդի (1993 թ.), Էդուարդ Մյորիկի (2000 թ.), Վիեննա քաղաքի (2003 թ.): Հանդիսանում է Համբուրգի Ազատ արվեստի ակադեմիայի լիիրավ անդամ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Շինդել» հոդվածին։ |
|