Ռոբերտ Ռուբին | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Հարվարդի համալսարան, Եյլի իրավունքի դպրոց և Miami Beach Senior High School? |
Մասնագիտություն՝ | պաշտոնյա և բանկիր |
Ծննդյան օր | օգոստոսի 29, 1938[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert Edward Rubin |
Կայք՝ | robertrubin.com |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ռոբերտ Ռուբին (անգլ.՝ Robert Edward Rubin, օգոստոսի 29, 1938[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանկիր, գործարար, Քլինթոնի վարչակազմում ԱՄՆ ֆինանսների 70-րդ նախարարը։
Ծնվել է հրեական ընտանիքում։ Շուտով նրա ընտանիքը տեղափոխվել է Մայամի, որտեղ նա ավարտել է Մայամի Բիչի միջնակարգ դպրոցը։ Եղել է բոյսկաուտների 35-րդ ջոկատի անդամ։ 1960 թվականին ավարտել է Հարվարդի քոլեջի տնտեսագիտական ֆակուլտետը[3], իսկ 1964 թվականին ստացել է իրավունքի բակալավրի աստիճան Յեյլի համալսարանի իրավաբանական դպրոցում։ 2008 թվականի մայիսի 9-ին դարձել է Մայամիի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտոր։
1966 թվականին աշխատանքի է ընդունվել «Goldman Sachs» բանկում՝ արբիտրաժային ռիսկերի բաժնում[4]։ 1971 թվականին դարձել է բանկի գլխավոր գործընկեր։ 1980 թվականին գնացել է կառավարման կոմիտե՝ Նյու Ջերսիի ապագա նահանգապետ Ջոն Կորզայինի հետ միասին։ 1990-1992 թվականներին եղել է Goldman Sachs-ի գլխավոր գործադիր տնօրեն։
1993 թվականի հունվարի 20-ից մինչև 1995 թվականի հունվարի 10-ը ծառայել է Սպիտակ տանը՝ որպես նախագահի տնտեսական քաղաքականության գծով օգնական[5]։ 1993-1995 թվականներին գլխավորել է Քլինթոնի ստեղծած ազգային տնտեսական խորհուրդը։
1995 թվականի հունվարին Ռոբերտ Ռուբինը հաստատվել է ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում։ Այդ ժամանակ Մեքսիկայում ֆինանսական ճգնաժամ է, որը սպառնում էր պարտքային պարտավորություններով անցնել դեֆոլտ։ Նախագահ Քլինթոնը, հաշվի առնելով Ռուբինի և Դաշնային պահուստների համակարգի նախագահ Ալան Գրինսփենի հանձնարարականները, 20 մլրդ դոլարի փոխառություն է հատկացրել ԱՄՆ-ի հարևանին։ 1997-1998 թվականներին Ռուբինը սերտորեն համագործակցել է Գրինսփենի և տնտեսագետ Լոուրենս Սամերսի հետ Ռուսաստանի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների ֆինանսական շուկաներում ճգնաժամի դեմ արդյունավետ պայքարի հարցում։ Նախարարի տվյալներով՝ 1998 թվականին դեֆոլտի կանխման համար Ռուսաստանին հատկացված նպատակային վարկն օգտագործվել է այլ նպատակների համար[6]։ 1999 թվականի փետրվարի 15-ին «Time» ամսագիրը երեք քաղաքական գործիչների անվանել է «Խաղաղության փրկության կոմիտե»։ Ֆինանսների նախարարի պաշտոնում ժամկետի ավարտից հետո Ռուբինն ակտիվորեն զբաղվել է բիզնեսով[7]։
Ժամանակին հենց Ռուբինն էր պնդում հանել առևտրային բանկերի աշխատանքի բոլոր սահմանափակումները, ինչի արդյունքում բանկերը կարողացել են ոչ միայն գործել ավանդներով և վարկեր տրամադրել, այլև արժեթղթեր թողարկել, իսկ բանկային արժեթղթերի և չապահովված հիփոթեքային վարկերի ապահովադիրների շուկայի ստեղծմանը նախապատրաստել է 2008 թվականի ճգնաժամը[8]։
Լոուրենս Սամերսը և Թիմոթի Գայթները նրան համարում են իրենց ուսուցիչը[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ռուբին» հոդվածին։ |
|