Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Մեծ օպերա |
Կոմպոզիտոր | Ջակոմո Մեյերբեր |
Լիբրետտոյի հեղինակ | Էժեն Սկրիբ և Ժերմեն Դելավին |
Լիբրետտոյի լեզու | ֆրանսերեն |
Գործողությունների քանակ | 5 արար[1] |
Կերպարներ | Robert the Devil? |
Առաջնախաղի տարեթիվ | նոյեմբերի 21, 1831[1] |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Robert le Diable (opera) Վիքիպահեստում |
«Ռոբերտ-սատանա» (ֆր.՝ Robert le diable), իտալացի երգահան Ջակոմո Մեյերբերի օպերա հինգ գործողությամբ։ Գրված է «մեծ օպերայի» ժանրում։ Ֆրանսերեն լիբրետտոն Էժեն Սկրիբի և Ժերմեն Դելավինի։
Առաջին անգամ բեմադրվել է Փարիզում 1831 թվականի նոյեմբերի 21-ին՝ արժանանալով մեծ հաջողության։ Հանդիսատեսի կողմից «Ռոբերտ–սատանայի» ջերմ ընդունելությանը նպաստել են օպերայի դրամատիկական երաժշտությունը, յուրօրինակ երաժշտական ներդաշնակ լեզուն և գործիքավորումը, մեղեդայնությունը, սյուժեն և բեմական էֆեկտները։
19–րդ դարի ընթացքում «Ռոբերտ–սատանան» հաճախ բեմադրվել է Եվրոպայի տարբեր օպերային թատրոններում, սակայն հետագայում օպերայի նկատմամբ հետաքրքրությունը մարել է և այն դուրս է մնացել կանոնավոր խաղացանկից։ Ներկայումս օպերայի նկատմամբ հետաքրքրությունը նորից մեծանում է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սատանա (օպերա)» հոդվածին։ |
|