Ռոբերտ Ֆերգյուսոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1750[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 16, 1774[1][2][3][…] (24 տարեկան) |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | Քենոնգեյթ Կիկրկյարդ |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Սենթ Էնդրյու համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց |
Անդամակցություն | Edinburgh Cape Club? |
Robert Fergusson Վիքիպահեստում |
Ռոբերտ Ֆերգյուսոն (անգլ.՝ Robert Fergusson, սեպտեմբերի 5, 1750[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հոկտեմբերի 16, 1774[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), շոտլանդացի քնարերգու բանաստեղծ։ Նրա վերապրած բանաստեղծություններից շատերը տպագրվել են 1771 թվականից Ուոլտեր Ռուդիմանի շաբաթական ամսագրում։
Ռոբերտ Ֆերգյուսոն ծնվել է Կեպ-էնդ-Կլոուզում։ Նրա ծնողները ծնունդով Աբերդինշիրից են եղել, իրենց ողջ մնացած երեխաներից երրորդն է եղել։ Ֆերգյուսոնը իր պաշտոնական կրթությունը ստացել է քաղաքի ավագ դպրոցում, ապա՝ Դանդիի ավագ դպրոցում։ 1765 թվականի սեպտեմբերին նա ընդունվել է Սենտ-Էնդրյուսի համալսարան[4]։ Ռոբերտին հռետորաբանություն է դասավանդել տրամաբանության պրոֆեսոր Ռոբերտ Ուոտսոնը, որի դասախոսությունները վերաբերվել են անգլիական գրականությանը։ Բանաստեղծին հաջողվել է լավ մաթեմատիկա սովորել Ուիլյամ Ուիլկի շնորհիվ։ Թողնելով բժշկական և աստվածաբանական ֆակուլտետները՝ նա աշխատել է որպես գրագիր իրավաբանական գրասենյակում[5][6]։
Ֆերգյուսոնի ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են 1773 թվականի սկզբին։ Չնայած կարճատև կյանքին, նրա գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել Ռոբերտ Բըրնսի վրա[7]։ Նրա բանաստեղծությունները գրվել են շոտլանդական բարբառով, որոնք տվել են աշխույժ, հումորով լի, Էդինբուրգի քաղաքային կյանքի էսքիզները։ Դրանց մոտ են դրվել նաև կենդանիների մասին նրա ջերմ բանաստեղծությունները, ինչպես նաև գյուղացու կյանքի ներդաշնակ պատկերումը անգլ.՝ The Farmer's Ingle[8]: Ֆերգյուսոնի պոեզիան նրա հայտնի կրտսեր հայրենակից Ռոբերտ Բըրնսի իմիտացիայի առարկան է եղել։ Ֆերգյուսոնի կյանքը կարճ է տևել։ Այն եղել է խորհրդավոր իրադարձություններով ու շրջադարձերով լի, որը հիմք է ծառայել հետագա սերունդների գրականագետների համար դասակարգել նրան որպես 18-րդ դարի անիծված բանաստեղծ։
Ֆերգյուսոնի առողջությունը վատթարացել է հարբեցողության պատճառով և նա մահացել է հոգեբուժարանում տեղի ունեցած դժբախտ պատահարից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ֆերգյուսոն» հոդվածին։ |
|