Ինգլեզեն Պեսկարայի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը Սերիա C-ում նշեց 2009 թվականի մարտի 22-ին՝ փոխարինման մտնելով Գալիպոլիի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մարտի 7-ին՝ Ռավեննայի դեմ խաղում[4]։ 2010-11 մրցաշրջանում Պեսկարան տեղափոխվեց Իտալիայի երկրորդ դիվիզիոն։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում Ինգլեզեն անցկացրեց 2010 թվականի օգոստոսի 22-ին՝ փոխարինման մտնելով Սիենայի դեմ խաղում[5]։ Պեսկարայի առաջին թիմի կազմում իտալացին անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
2010 թվականի օգոստոսի 28-ին Ինգլեզեն համատեղ սեփականության գործարքով 600․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Կիևո[6]։ Օգոստոսի 31-ին նա վարձավճարով միացավ Սերիա C-ում հանդես եկող Լումեձանեին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 5-ին՝ փոխարինման մտնելով Ալեսանդրիայի դեմ խաղում[7]։ 2011 թվականի հունիսին Կիևոն գնեց Ինգլեզեի տրանսֆերի երկրորդ մասը 129․000 եվրոյի դիմաց։ Հուլիսի 11-ին Լումեձանեն երկարաձգեց նրա վարձավճարը 1 տարով։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի օգոստոսի 7-ին՝ հետ-տրիկ ձևակերպելով Պրո Պատրիայի դեմ խաղում[8]։ Առաջին գոլը առաջնությունում խփեց 2012 թվականի հունվարի 22-ին՝ Կարպիի դեմ խաղում[9]։ Ապրիլի 25-ին Ինգլեզեն դուբլի հեղինակ դարձավ Ավելինոյի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։
2012 թվականի հուլիսի 16-ին Լումեձանեն երկարաձգեց Ինգլեզեի վարձավճարը ևս 1 տարով։ Օգոստոսի 5-ին նա դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթիՍարնեզեի դեմ խաղում[11]։ Նոյեմբերի 4-ին իտալացին գոլի հեղինակ դարձավ Վիրտուս Էնտելայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[12]։ Դեկտեմբերի 9-ին Ինգլեզեն գոլ խփեց Տրևիզոյի դեմ խաղում[13]։ 2013 թվականի հունվարի 26-ին նա հետ-տրիկի հեղինակ դարձավ Տրիտիումի դեմ խաղում[14]։ 2013 թվականի ապրիլի 7-ին իտալացին գոլ խփեց Ալբինոլեֆեի դեմ խաղում, սակայն Լումեձանեն պարտվեց 1-2 հաշվով[15]։ Ակումբի կազմում Ինգլեզեն անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 21 գոլի հեղինակ։
Կարպի (վարձավճար)
2013 թվականի սեպտեմբերի 2-ին Ինգլեզեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Կարպի[16]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 7-ին՝ փոխարինման մտնելով Սպեցիայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով 20 րոպե անց[17]։ 2013-14 մրցաշրջանում իտալացին անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինալ։ 2014 թվականի հուլիսին Կարպին երկարաձգեց Ինգլեզեի վարձավճարը 1 տարով[18]։ Նոյեմբերի 15-ին նա դուբլ ձևակերպեց Չիտադելայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[19]։ Նոյեմբերի 22-ին իտալացին 2 գոլ խփեց Բրեշիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[20]։ Կարպիի կազմում Ինգլեզեն անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Վերադարձ Կիևո
2015-16 մրցաշրջանում Ինգլեզեն վերադարձավ Կիևո։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 20-ին՝ փոխարինման մտնելով Ինտեր Միլանի դեմ խաղում[21][22]։ Իր առաջին գոլը Կիևոյի կազմում խփեց նոյեմբերի 2-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 22-ին Ինգլեզեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կարպիի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ Նոյեմբերի 29-ին նա գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում, սակայն Կիևոն պարտվեց 2-3 հաշվով[25]։ 2016 թվականի մայիսի 13-ին իտալացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը։ Այս մրցաշրջանում Ինգլեզեն անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[26]։
2016 թվականի նոյեմբերի 29-ին Ինգլեզեն դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթիՆովարայի դեմ խաղում[27][28]։ 2017 թվականի հունվարի 28-ին իտալացին խփեց Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Կիևոյին[29][30]։ Փետրվարի 12-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[31][32]։ Մայիսի 14-ին Ինգլեզեն գոլ խփեց Սամպդորիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[33]։ Մայիսի 20-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում, սակայն Կիևոն պարտվեց 3-5 հաշվով[34]։ 2016-17 մրցաշրջանում Ինգլեզեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[35]։
2017 թվականի օգոստոսի 31-ին Ինգլեզեն 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի, ինչից հետո վարձավճարով վերադարձավ Կիևո[36][37][38]։ Սեպտեմբերի 24-ին նա գոլի հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[39]։ Հոկտեմբերի 22-ին իտալացին 2 գոլ խփեց Վերոնայի դեմ խաղում[40]։ Նոյեմբերի 25-ին Ինգլեզեն դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Կիևոյին[41]։ 2018 թվականի մայիսի 13-ին նա գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում[42]։ Մայիսի 20-ին իտալացին խփեց Բենևենտոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[43]։ Կիևոյի կազմում Ինգլեզեն անցկացրեց 99 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի օգոստոսի 14-ին Ինգլեզեն 1 տարվա վարձավճարով միացավ Պարմային[44][45][46][47]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուդինեզեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[48]։ Սեպտեմբերի 22-ին Ինգլեզեն գոլ խփեց Կալյարիի դեմ խաղում[49]։ Դեկտեմբերի 26-ին Ինգլեզեն խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[50]։ 2019 թվականի հունվարի 19-ին իտալացին գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում՝ օգնելով Պարմային հաղթել 2-1 հաշվով[51]։ Հունվարի 27-ին նա դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում[52]։ 2018-19 մրցաշրջանում Ինգլեզեն անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[53]։
2019 թվականի հուլիսի 16-ին Պարման սկզբից՝ երկարաձգեց Ինգլեզեի վարձավճարը, ապա գնեց ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը[54][55][56]։ Սեպտեմբերի 30-ին նա գոլ խփեց Տորինոյի դեմ հանդիպման 88-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[57]։