Ռոբերտո Կանեսա իսպ.՝ Roberto Canessa | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 17, 1953[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Stella Maris College? և Հանրապետական համալսարան |
Մասնագիտություն | սրտաբան, ռեգբի յունիոն խաղացող և գրող |
Անդամություն | American College of Cardiology? |
Կայք | robertocanessa.com |
![]() |
Ռոբերտո Խորխե Կանեսա Ուրտա (իսպ.՝ Roberto Jorge Canessa Urta, հունվարի 17, 1953[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայական 571 չվերթի վթարի 16 փրկվածներից մեկը, վթարը տեղի է ունեցել 1972 թվականի հոկտեմբերի 13-ին Անդերում։ Ուրուգվայի նախագահի թեկնածու 1994 թվականի ընտրություններում (ստացել է ձայների 0,08%-ը)։
Ստելլա Մարիս քոլեջում Կանեսան բժշկություն է սովորել։ Եղել է Old Christians ռեգբիի թիմի կազմում երբ Անդերում ավիավթար է տեղի ունեցել։ Կանեսան է առաջարկել՝ ուտել մահացածների միսը գոյատևելու համար։ Նա և Ֆերնանդո Պարադոն տասը օր են անցկացրել՝ ինքնաթիռից մոտակա համայնքներ ճամփորդելով՝ փրկվածներին տեղեկացնելու վթարի մասին։
Փրկվելուց հետո Կանեսան ասել է, որ հիմնականում իր մոր և իր հարսնացուի՝ բժշկի դստեր՝ Լաուրա Սուրրակոյի մասին մտքերը, որի հետ շուտով ամուսնացավ, օգնել են իրեն փրկել։ Նրանք ունեին որդիներ Հիլարիոն, Ռոբերտո Մարտինը և դուստրը՝ Լաուրա Ինեսը։ Կանեսան դարձել է սրտաբան և խոսնակ[2]։
Ռոբերտո Կանեսան եղել է 1994 թվականի Ուրուգվայի նախագահական ընտրություններում թեկնածու, սակայն հանրային բավարար աջակցություն չի ստացել։ Կանեսան ստացել է ձայների 0,08%-ը՝ զիջելով նախկին նախագահ Խուլիո Մարիա Սանգվինետիին, որը ստացել է հանրության ձայների 30,83%-ը[3]։