Ռոբին Շոլկովի

Ռոբին Շոլկովի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 14, 1979(1979-07-14)[1] (45 տարեկան)
Ծննդավայր՝Գրայֆսվալդ, Rostock District, Արևելյան Գերմանիա
Հասակ՝175 սանտիմետր

Ռոբին Շոլկովի (ռուս.՝ Ро́бин Шолко́вы, գերմ.՝ Robin Szolkowy, հուլիսի 14, 1979(1979-07-14)[1], Գրայֆսվալդ, Rostock District, Արևելյան Գերմանիա), գեղասահքի գերմանացի մարզիչ, նախկին գեղասահորդ, ով հանդես է եկել զուգասահքում Ալյոնա Սավչենկոյի հետ։ Նրանք՝ Օլիմպիական խաղերի (2010 և 2014 թթ.) բրոնզե կրկնակի մրցանակակիրներ, աշխարհի հնգակի չեմպիոններ (2008-2009 թթ., 2011-2012 թթ., 2014 թ.) և Եվրոպայի քառակի չեմպիոններ (2007-2009 թթ., 2011 թ.): Գերմանիայի բազմակի չեմպիոններ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալյոնա Սավչենկո և Ռոբին Շոլկովին 2008 թ Nebelhorn Trophy-ում (կարճ ծրագիր)

Ռոբինի հայրը բժիշկ-ուսանող էր Տանզանիայից, մայրը (ծագումով՝ չեխ) Ռոստոկի շրջանից էր։ Երբ Ռոբինը չորս տարեկան էր, մայրը նրա հետ տեղափոխվեց Էրֆուրտ, որտեղ էլ Ռոբինը սկսեց զբաղվել գեղասահքով։ Երկար ժամանակ Ռոբինը ապրել և մարզվել է Խեմնիցում։

Շոլկովի առաջին զուգընկերուհին եղել է Յոհանա Օտտոն։ Ավելի ուշ հանդես է եկել Կլաուդիա Ռաուշենբախի հետ։ Նրանք միասին դարձել են 2001 թվականի գեղասահքի Գերմանիայի չեմպիոններ, սակայն Կլաուդիան որոշեց ավարտել սպորտային կարիերան, և Ռոբինը մնաց առանց զուգընկերուհու։

Զուգընկերուհու երկար փնտրտուքից և սինխրոն գեղասահքի թիմում ժամանակավոր մասնակցությունից հետո նա Ուկրաինայում գտավ նոր զուգընկերուհու՝ Ալյոնա Սավչենկոյին։

2004 թվականի իրենց առաջին մրցաշրջանում Սավչենկոն և Շոլկովին հաղթեցին Գերմանիայի առաջնությանը։ Հաջորդ մրցաշրջանում նրանք կրկին հաղթեցին Գերմանիայի առաջնությանը և սկսեցին հանդես գալ միջազգային մրցաշարերում՝ դառնալով չորրորդը Եվրոպայի առաջնությունում և վեցերորդը `աշխարհի առաջնությունում։ 2005-2006 թթ մրցաշրջանում զույգը երրորդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն։

2005 թվականի դեկտեմբերի 29-ին Սավչենկոյին Գերմանիայի քաղաքացիություն շնորհեցին, ինչն էլ հնարավորություն տվեց զույգին հանդես գալ Թուրինում կայանալիք 2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ նրանք վեցերորդն էին։ 2007 թվականի մարտին Սավչենկոն եւ Շոլկովին իրենց առաջին՝ բրոնզե մեդալը հաղթեցին աշխարհի առաջնությունում՝ նույն տարում էլ դառնալով Եվրոպայի չեմպիոններ։ 2008 թվականին զույգը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն և հաղթեց աշխարհի առաջնությունում։

2008-2009 մրցաշրջանում նրանք Գրան Պրիի եզրափակիչում գրավեցին միայն երրորդ տեղը՝ առաջ թողնելով երկու չինական զույգի։ Ազգային առաջնությանը զույգը այդ տարի հաղթեց վեցերորդ անգամ անընդմեջ։ 2009 թվականի հունվարին Հելսինկիում նրանք դարձան Եվրոպայի եռակի չեմպիոն։ Երկու ամիս անց, 2009 թվականի մարտին, Լոս Անջելեսում Ալյոնան և Ռոբինը դարձան աշխարհի կրկնակի չեմպիոններ։

2010-2011 մրցաշրջանում զույգը հաղթեց Եվրոպայի չորրորդ առաջնությունում, իսկ երեք ամիս անց Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում նրանք դարձան աշխարհի եռակի չեմպիոններ։

2011-2012 թթ. մրցաշրջանում Սավչենկոն և Շոլկովին Ալյոնայի վնասվածքի պատճառով վերջին պահին դուրս եկան Եվրոպայի առաջնությունից, որը նա ստացել էր՝ փորձելով կատարել երեք ու կես պտույտով դժվարին ցատկը։ Նիցցայում կայացած աշխարհի առաջնությանը զույգը նվազագույն զիջման ամենաբարդ պայքարում չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Նախաօլիմպիական մրցաշրջանը Ալյոնան և Շոլկովին սկսեցին Skate Canada 2012-ում հաղթանակով, սակայն դուրս եկան հաջորդ փուլից Ալյոնայի հիվանդության պատճառով։ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նրանք երկրորդն էին՝ պարտվելով Վոլոսոժար-Տրանկով ռուսական զույգին։ 2013-2014թթ մրցաշրջանում Ալյոնան և Շոլկովին հաղթեցին Գրան Պրի մրցաշարը և եզրափակիչը երկու փուլով, սակայն զուգընկերուհու վնասվածքի պատճառով ստիպված էին բաց թողնել Եվրոպայի առաջնությունը։

Աշխարհի առաջնությանը՝ Նիցցայում
Աշխարհի առաջնություն 2012թ.

Օլիմպիական խաղերում զույգը որոշել էր չմասնակցել թիմային մրցաշարին, որպեսզի ավելի լավ պատրաստվի անհատական մրցույթներին։ Կարճ ծրագրից հետո Ալյոնան և Ռոբինը զբաղեցրին երկրորդ տեղը, սակայն մյուս ծրագրում մի քանի սխալ թույլ տվեցին, այդ թվում` երկու անգամ ընկան, ինչն էլ նրանց ազատ ծրագրում իջեցրեց չորրորդ տեղ և երրորդը՝ վերջնականում։

2014 թվականի աշխարհի առաջնությունում նրանց գլխավոր մրցակիցների՝ Վոլոսոժար-Տրանկով զույգի բացակայության հետևանքով Ալյոնան և Ռոբինը հաղթեցին իրենց հինգերորդ աշխարհի առաջնությունը։ Դրանից հետո Ռոբին Շոլկովին հայտարարեց իր սպորտային կարիերայի ավարտի մասին[2]։

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արդյունքները 2010 թվականից հետո
Մրցումներ-մրցաշրջան 2010—2011 2011—2012 2012—2013 2013—2014
Ձմեռային օլիմպիադա 3
Գեղասահքի աշխարհի առաջնություն 1 1 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 1 2
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն 1
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 1 1 1
Этапы Гран-при: NHK Trophy 3
Этапы Гран-при: Skate America 1 1
Этапы Гран-при: Trophée Eric Bompard 1
Этапы Гран-При: Cup of Russia 1 1
Этапы Гран-при: Skate Canada 1
Этапы Гран-при: Cup of China 1
NRW Trophy 1
  • Արդյունքները մինչև 2010 թվականը
 Ա. Սավչենկոյի հետ
Մրցումներ/մրցաշրջան 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007 2007—2008 2008—2009 2009—2010
Ձմեռային օլիմպիադա 6 3
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6 6 3 1 1 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 2 1 1 1 2
Գերմանիայի առաջնություններ 1 1 1 1 1 1
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 3 2 1 3 3
Этапы Гран-при: Trophée Bompard 1 3
Этапы Гран-при: Skate America 1
Этапы Гран-при: Skate Canada 1 1 1
Этапы Гран-при: Cup of China 3
Этапы Гран-При: Cup of Russia 3 1 2
Этапы Гран-При: NHK Trophy 2 1
Nebelhorn Trophy 3 1 1 1 1

Մարզչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոլկովի և Նինա Մոզեր 2018 թ. Եվրոպայի առաջնությանը

Առաջին տարին Մոսկվայում որպես մարզիչ աշխատել է ռուս գեղասահորդների հետ Նինա Մոզերի խմբում։ Նրա ամենահայտնի սաներից են Եվգենյա Տարասովան և Վլադիմիր Մորոզովը (2017 և 2018 թվականների Եվրոպայի կրկնակի չեմպիոններ)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի ավարտից հետո Ռոբինը ամուսնացել է։ 2015 թվականի սեպտեմբերին ընտանիքում ծնվել է որդին՝ Հենրին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Շոլկովի» հոդվածին։