Ռոդնեյ Արիսմենդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 21, 1913[1][2][3] |
Ծննդավայր | Ռիո Բրանկո, Սերրո Լարգո[4] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1989[1][3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Chamber of Representatives of Uruguay? |
Կուսակցություն | Ուրուգվայի կոմունիստական կուսակցություն և Լայն ճակատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարինա Արիսմենդի |
![]() |
Ռոդնեյ Արիսմենդի (իսպ.՝ Rodney Arismendi, մարտի 21, 1913[1][2][3], Ռիո Բրանկո, Սերրո Լարգո[4] - դեկտեմբերի 27, 1989[1][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[5]), ուրուգվայցի քաղաքական գործիչ, Ուրուգվայի կոմունիստական կուսակցության (ՈԻԿԿ) անդամ (1931)։
1936 թվականից եղել է ղեկավար աշխատանքի Ուրուգվայի կոմունիստական երիտասարդության ֆեդերացիայում, ապա ՈԻԿԿ Կենտկոմում։ 1955 թվականին ընտրվել է ՈԻԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, «Էստուդիոս» («Estudios») տեսական ամսագրի խմբագիրը, 1946 թվականից՝ խորհրդարանի պատգամավոր։
Մասնակցել է ԽՄԿԿ XIX համագումարին, գլխավորել է ՈԻԿԿ պատգամավորությունը ԽՄԿԿ XX, XXI, XXII և XXIII համագումարներում, ինչպես նաև 1957 թվականի և 1960 թվականի Մոսկվայի՝ կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների խորհրակցություններում։
1973 թվականի հունիսի 27-ին Ուրուգվայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո իշխանությունները, զինված ուժերի հրամանատարության աջ թևի համագործակցությամբ, օրենքից դուրս հայտարարեցին կոմկուսը և Լայն ճակատի մեջ միավորված մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները, իսկ 1974 թվականի մայիսի 8-ին Մոնտեվիդեոյում ձերբակալեցին Արիսմենդիին։
1973 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ 1975 թվականից բնակվում է Մոսկվայում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդնեյ Արիսմենդի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 61)։ ![]() |