Ռոդոլֆ Ժյուլիան Rodolphe Julian | |
---|---|
![]() Ռոդոլֆ Ժյուլիան | |
Ծնվել է | հունիսի 13, 1839[1][2][3][…] |
Ծննդավայր | Լապալյու[1] |
Վախճանվել է | փետրվարի 11, 1907[4] (67 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, օֆորտանկարիչ և ուսուցիչ |
Ուսուցիչ | Լեոն Կոնիե և Ալեքսանդր Կաբանել |
Աշակերտներ | Georges Dutriac? և Իդա ֆոն Շուլցենհայմ |
Պարգևներ | |
Ամուսին | Ամելի Բորի-Սորել[6] |
![]() |
Ռոդոլֆ Ժյուլիան (ֆր.՝ Rodolphe Julian, հունիսի 13, 1839[1][2][3][…], Լապալյու[1] - փետրվարի 11, 1907[4], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ և մանկավարժ։
Ժյուլիանի ակադեմիայի հիմնադիր։
Ռոդոլֆ Ժյուլիանը ծնվել է 1839 թվականի հունիսի 13-ին Վոկլյուզ նահանգի Լապալյու կոմունայում Պիեռ Լուի Ժյուլիանի (ֆր.՝ Pierre Louis Julian) և Սոֆի Ֆավիեի (ֆր.՝ Sophie Favier) ընտանիքում։
Ռոդոլֆի վաղ տարիների մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, հայտնի է միայն, որ նկարչական ձիրքը վաղ է արտահայտվել։ Գավառից տեղափոխվել է Փարիզ, որտեղ սկզբում դժվար կյանք է ունեցել։ Եղել է Գեղեցիկ արվեստների ազգային դպրոցում Ալեքսանդր Կաբանելի և Լեոն Կոնիեի արտադասարանային աշակերտը։
Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1863 թվականից։ Նույն թվականին նրա որոշ նկարներ ներկայացվել են Փարիզի սալոնում։ Նույն սալոնում ցուցադրվել է նաև 1865 թվականին։ Որոշ գումար վաստակելով 1866 թվականին Փարիզում տուն է վարձել։
Որոշել է բացել սեփական նկարչական դպրոց, որը հետագայում կոչվել է նրա անունով՝ Ժյուլիանի ակադեմիա։ Ակադեմիայի տասը տարվա գործունեությունից հետո Ժյուլիենը թողել է նկարելը և իրեն նվիրել մանկավարժությանը։ 1901 թվականից նա ակդեմիայի թերթ է հրատարակել՝ L’Academie Julian, որը շարունակել է թողարկվել նրա մահից հետո ընդհուպ Առաջին համաշխարհային պատերազմը։
1895 թվականի հունվարի 9-ին Ժյուլիենը ամուսնանում է Ամելի Բորի Սորելի հետ, որը ազնվական տոհմից էր։ Ամելին նույնպես նկարչուհի էր և սովորել էր Տոնի Ռոբեր Ֆլյորնի մոտ և ցուցադրվում էր Փարիզի սալոնում։ Ակսդեմիայում նա ղեկավարում էր կանացի մասը։ Նրանք ապրել են Փարիզի Ամբուազ փողոցում։
Ռոդոլֆ Ժյուլիանը մահացել է Փարիզում 1907 թվականի փետրվարի 12-ին, ըստ այլ վարկածի փետրվարի 2-ին։ Նա իր մահվանից մեկ տարի առաջ կտակ է գրել, որով իր զարմիկ Լուի Մարիուս Գարոտին նշանակել է իր տան և հողամասի կառավարիչ, իսկ կնոջը կտակել է Ակադեմիայից ստացվող եկամուտը։ Ժյուլիանը թաղվել է Լապալյուի գերեզմանատանը, մոր կողքին[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդոլֆ Ժյուլիան» հոդվածին։ |