Ռոզա Գլորիա Չագոյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Ամուսին(ներ) | Ռոլանդո Ֆերնանդես Լոպես |
Ռոզա Գլորիա Չագոյան (իսպ.՝ Rosa Gloria Chagoyán, 1953, հոկտեմբերի 11, Մեխիկո), հայկական արմատներով մեքսիկացի դերասանուհի, երգչուհի։
Չագոյանը իր կարիերան սկսել է որպես ռադիոհաղորդավար։ Դերասանական կարիերան սկսել է 1973 թվականին El Diablo en Persona ֆիլմով։ 1970-ական թվականներին նա հայտնվեց մի քանի փոքր բյուջեով ֆիլմերում։ Նրան հռչակ բերեց 'Lola la trailera' (Բեռնատարի վարորդ Լոլան) ֆիլմը, և նա դարձավ մեքսիկական կինոաստղ[2]։ Մի քանի տարի Ռոզա Գլորիան ապրել է ԱՄՆ-ում, այնուհետև վերադարձել Մեքսիկա՝ նկարահանվելու Central de abasto (2009) մեքսիկական հեռուստանովելում[3]։
1985 թվականին ամուսնացել է պրոդյուսեր Ռոլանդո Ֆերնանդես Լոպեսի հետ։ Ունեն մեկ որդի՝ Էմիլիո Դանիելը։
|