Ռոզա Մադեր անգլ.՝ Rose Madder | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | suspense in literature?, ֆենթեզի և սարսափ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Viking Press |
Հրատարակման տարեթիվ | հունիս 1995 |
OCLC | 38175495 և 32274180 |
«Ռոզա Մադեր» (անգլ.՝ Rose Madder, թարգմանության տարբեր եղանակներում նշանակում է «Մարենովյան վարդ» կամ «Արյան կաթիլ»), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի քսանիններորդ վեպը, որը գրված է միստիկական թրիլերի ժանրում և հրատարակվել է 1995 թվականին Viking Press հրատարակչության կողմից[1][2]։ Հեղինակը վեպում շոշափում է ընտանեկան բռնության թեման, ինչպես նաև վեպում օգտագործում է հունական դիցաբանության տարրեր[3]։ Վեպում պատմվում է Ռոզի Դենիելսի, մի կնոջ, ով փախչում էր իր անհավասարակշռված ամուսին Նորմանից, ով պարբերաբար ծեծում էր նրան։ Տեղափոխվելով ուրիշ քաղաք և սկսելով նոր կյանք՝ Ռոուզը գնում է անսովոր նկար, որի միջոցով նա հնարավորություն է ստանում ընկնել զուգահեռ իրականություն։
Սթիվեն Քինգը բացասաբար էր վերաբերվում այս ստեղծագործությանը՝ վեպն անվանելով «ոսկրացած»։ Գրական քննադատները երկդիմի են ընդունում հեղինակի գործը։ Նրանցից շատերը գովաբանում են գլխավոր հերոսի մանրամասնված կերպարը և լարվածությունը, որն առաջանում է գրքի ընթերցանության ժամանակ՝ անվանելով «Ռոզա Մադեր» վեպը Քինգի ստեղծագործություններից ավելի դաժանը։
Մյուս տեսաբանները գանգատվում էին վախի մթնոլորտի բացակայությունից, վեպի անհավատալի առեղծվածային դրվագներից և «տափակ» անտագոնիստից։ «Ռոզա Մադեր»ը The New York Times թերթի բեստսելերներում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը[4][5]։ Գիրքը պլանավորում էին էկրանավորել Palomar Pictures և Grosvenor Park կազմակերպությունները, սակայն ֆիլմ այդպես էլ չի նկարահանվում։
Նախաբանում, գործողույունները, որոնք կատարվում են 1985 թվականին, ոստիկան Նորման Դենիելսը դաժանորեն ծեծում է իր կնոջը՝ Ռոզիին, ով գտնվում էր հղիության չորրորդ ամսում, որն էլ հանգեցնում է վիժումի[6]։ Մտածելով ամուսնուց հեռանալու մասին՝ Ռոզին հրա-արվում է այդ մտքից, քանի որ Նորմանը անհայտ մարդկանց որոնելու մասնագետ էր։ Լինելով բռնի մարդ՝ նա մեղադրվել էր աֆրոամերիկուհի Վենդի Յարոույի վրա հարձակվելու մեջ։ Պաշտոնական հետաքննությունը, որը ստուգում էր Նորմանի կապը կնոջ սպանության հետ, նրան ավելի անհավասարակշռված է դարձնում։ 9 տարի անց Ռոզին դեռ ապրում էր ամուսնու հետ, ով նրան ծեծի և ծաղրանքի էր ենթարկում։ Մի անգամ նա սավանի վրա արյան կաթիլ է տեսնում և գիտակցում է, որ արդյունքում Նորմանը կարող է նրան սպանել։
Վերցնելով ամուսնու վարկային քարտը՝ Ռոոզին փախչում է տնից[7]։ Գործողությունների հստակ պլանի բացակայության պայմաններում՝ նա միջքաղաքային ավտոբուսով գալիս է իրեն անծանոթ քաղաք, որը գտնվում էր միջին Արևմուտքում։ Ավտոկայարանում բարի Պիտեր Սլովիկից իմանում է, որ քաղաքում գոյություն ունի կանանց համար ապաստարան «Դուստրեր և քույրեր»։ Հայտնվելով ապաստարանում՝ Ռոզին հասկանում է, որ նա միայնակ չէ. բազմաթիվ կանայք փախչում են իրենց ամուսիններից՝ չդիմանալով տնային բռնությանը։ Ապաստարանում Ռոզին նոր ընկերներ է գտնում, այդ թվում նաև ծանոթանում է տնօրեն Աննա Սթիվենսոնի հետ, գտնում է մի փոքր բնակարան և աշխատում հյուրանոցում որպես սպասուհի։ Մի քանի շաբաթ անց Ռոզին որոշում է վաճառել Նորմանի ամուսնական մատանին գրավատանը, սակայն իմանում է, որ մատանու ադամանդը կեղծ է։ Գրավատանը նա ուշադրություն է դարձնում մի նկարի, որում պատկերված էր մի կին, ով հագել էր ալիզարինի կարմիր գույնի (մարենովյան) քիտոն։ Հմայվելով նկարով՝ Ռոզին այն փոխանակում է մատանու հետ։
Փողոցում նրան կանգնեցնում է Ռոբ Լեֆֆերթս անունով մի մարդ, ով եղել էր գրավատանը, և առաջարկում է կարդալ հատված գրքից։ Նրան դուր է գալիս Ռոզիի ձայնը, և նա առաջարկում է աշխատանք Ռոզիին. աուդիոգրքի ձայնագրություն։ Որոշ ժամանակ անց լոմբարդի աշխատողը՝ Բիլ Սթեյները, հրավիրում է նրան հանդիպման։ Ռոզին կարծում է, որ իր կյանքը բարելավվում է. նա ունի լավ աշխատանք, իր տունը, ընկերներ և սիրելի տղամարդ։ Աստիճանաբար Ռոզին նկատում է, որ նկարը փոխվում է, իսկ նրա պատկերը՝ մեծանում։ Վերջ ի վերջո Ռոզին անցնում է նկարի միջով։ Մյուս կողմում նա հանդիպում է Դորկասին, ով նման էր Վենդի Յարոույին, և մարենովյան քիտոնով կնոջը։ Ռոզին չգիտի վերջինիս իսկական անունը և անվանում է նրան Ռոզա Մադեր (Մարենա) ինչպես նրա հագուստի գույնի, այնպես էլ նրա ակնհայտ անմեղսագիտակության համար։ Ռոզա Մադերը (Մարենան) խնդրում է Ռոզիին փրկել նրա երեխային ստորգետնյա լաբիրինթոսից, որը հսկում է միակնանի ցուլ Էրինիյը, ով առաջնորդվում է հոտառությամբ։
“ | Իրականում ես Ռոզին եմ, իսկական Ռոզին։ Ինձ հետ կատակները վատ են, բարեկամ։ Ընդունի դա որպես փաստ... | ” |
- Սենդակ Մորիսի մեջբերումը, վեպի բնաբան |
Դորկասը Ռոուզին բերում է տաճարի տարածք և զգուշացնում է վտանգների ու փորձությունների մասին, որոնք նրան սպասվում են ճանապարհին։ Դորկասը չի կարող լաբիրինթոս մտնել խորհրդավոր հիվանդության պատճառով, որով վարակված են նա և իր տիրուհին, ինչպես նաև դաշտային ցիկլի պատճառով, որը թույլ կտար ցլին զգալ կնոջ հոտը։ Ռոուզը գնում է տաճար միայնակ, շարունակելով մտածել, թե արդյոք այն ամենը ինչ կատարվում է իրականություն է, թե՝ երազ։ Նա կատարում է խոստումը. նա կարողանում է փրկել երեխային, ում անունը Քարոլինա էր, և Ռոզա Մադերը խոստանում է վարձատրել նրան։ Արթնանալով հաջորդ առավոտյան՝ Ռոզին կարծում է, որ այդ ամենը երազ էր։
Այդ ժամանակ Նորմանը ակտիվ փնտրում էր իր կնոջը։ Նա ցանկանում է գտնել նրան և սպանել։ Օգտագործելով իր դետեկտիվի ունակությունները՝ նա գտնում է քաղաքը, որտեղ թաքնվում էր Ռոուզը։ Աստիճանաբար նա կորցնում է ինքնակառավարումը և սկսում է սպանել այն մարդկանց, ովքեր կապված էին Ռոզիի հետ. Պիտերին, Աննային և ուրիշներին։ Նա հանդիպում է Ռոզիին տան մոտ, երբ վերջինս Բիլի հետ վերադառնում էր տուն զբոսանքից հետո։ Ռոզին նրանից փախչում է տուն և գայթակղելով գցում է Նորմանին նկարի աշխարհ։ Այնտեղ Ռոզա Մադերը սպանում է նրան։ Այնուհետև նա Ռոզիին տալիս է մի սերմ և պարտադրում է տալ խոստում. հիշել ծառի մասին։ Այդ դեպքից հետո Ռոուզը այրում է նկարը։ Անցնում է մի քանի տարի։ Ռոզին ամուսնացած է Բիլի հետ, նրանք մեծացնում են իրենց աղջկան, սակայն ժամանակ առ ժամանակ նրա մոտ նկատվում են կատաղության բռնկումներ, որոնք բնորոշ էին Ռոզա Մադերին։ Նա հիշում է խոստումը, որը տվել էր կնոջը նկարի մեջ, և ցանում է սերմը լճի մոտ։ Սերմից մի ծառ է աճում, որն օգնում է կանխել անկառավարելի ագրեսիան։
Վեպի բնօրինակ անվանումն է «Rose Madder». Madder նշանակում է ներկող բույս տորոն։ Բույսի անգլիական անվանումը համահունչ է mad բառի հետ. խենթ, ռուսերեն՝ համընկնում է սլավոնական Մարենա մահվան աստվածուհու հետ[8] : Սթիվեն Քինգը իր «Ինչպես գրքեր գրել» մեմուարներում ստեղծագործությունը դասում է պլանավորած սյուժեով վեպերի շարքում, որի վերջաբանը, ինչպես «Անքնությունում», «չի ոգեշնչում»։ Հեղինակն ինքը խոստովանում է, որ «Ռոզա Մադեր»-ը ոսկրացած և շատ ծանր աշխատանք է[9]։ The Paris Review ամսագրում հարցազրույցում Սթիվենը կարծում էր, որ հեղինակը չի գրում գիրքը, այլ գիրքը որոշ իմաստով գրվում է ինքն իրեն. «Դուք պետք է թողնեք գրքին գնալ այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում, կամ ուղղակի հետևել նրան։ Եթե այդպես չանեք, ապա վատ գիրք կստացվի... Ես կարծում եմ, որ «Ռոզա Մադերը» այդ կատեգորիային է պատկանում»[10]։ «Ճանապարհային սարսափը քշում է հյուսիս» պատմվածքի նախաբանում հեղինակը ստեղծագործությունը համարում է իր ամենակարդացվող վեպերից մեկը[11]։ Գրքի գրման ընթացքում հեղինակը կարդում էր Մակկարտի Կորմակի ստեղծագործությունները, ուստի վեպը ոճային առումով նմանակված է այդ հեղինակի ստեղծագործություններին[12]։ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուս քաղաքում ստորագրությունների բաժանման ժամանակ Քինգին հարցնում են, թե ինչի մասին է վեպը, և նա կատակով պատասխանում է.
Ես կարող եմ ձեզ պատմել, որ այն... մոտ 450 էջ է»[13]. Բնօրինակ տեքստ (անգլ.)
I can give you a sneak preview and tell you what it’s about. It’s about… 450 pages long. |
Ստեղծագործությունը հրատարակվում է 1995 թվականին և դառնում է Քինգի միակ ստեղծագործությունը, որը հրատարակվել է այդ թվականին[14]։ 1995 թվականին Քինգն ավարտում է «Կախարդը և բյուրեղը» և «Հուսահատություն» վեպերը[8] : «Ռոզա Մադերը» կազմված է նախաբանից, տաս մասերից և վերջաբանից[13]։ Գրքի առաջին տիրաժը կազմել է 1,75 միլիոն օրինակ։ Մարքեթինգային նպատակներով տպագրվել էր տաս հազար օրինակ մինչ վեպի հրատարակումը, որի քանակը այդ ժամանակ ռեկորդային էր Քինգի ստեղծագործություններից։ Ինչպես նաև հրատարակվել էր վեպի սահմանափակ տիրաժ՝ 250 օրինակով։ Գրքերն ունեին հատուկ պատյաններ և ստորագրված էին Քինգի կողմից էքսլիբրիսում[15]։ Աուդիոգիրքը, հրատարակված Penguin Audiobooks-ի կողմից, հայտնվում է CD ֆորմատով 2009 թվականի փետրվարին։ Տեքստը կարդում էր Բլեր Բրաունը[16]։ Քինգը, հայտնվելով «Սյուզաննայի երգը» վեպում որպես հերոս, պատմում է իր զրուցակիցներին, որ գտնվում էր Սև աշտարակի ազդեցության տակ, երբ գրել է վեպը։ Օրագրում նա այն անվանել է ձախողված, առնվազն վաճառքի առումով։ Քինգը գրել է. «Այդ ժամանակ ինձ մոտ միտք է ծագում վեպի մասին, որում կինը նկար է գնում խանութ-գրավատնից և ընկնում է նկարի մեջ։ Իսկ, միգուցե, նա ընկնում է Միջին աշխարհ և այնտեղ հանդիպի Ռոլանդին։ 2016 թվականից հրատարակման իրավունքը պատկանում է Scribner հրատարակչությանը, որի հետ Քինգը սկսել է համագործակցել «Ոսկորներով պարկ»ի հրատարակումից սկսած[17]։
Վեպում գոյություն ունեն ավելի քան ութսուն հերոս[18]։ Քննադատները նշում էին այն սիմվոլիզմը, որն առաջացել էր գրքի հերոսների միջև։ Այդպես Ռոզի Դենիելսը հասնում է հոգևոր կերպարանափոխության Ռոզա Մադեր անունով կնոջ շնորհիվ։ Վերջինս օգնում է Ռոզիին վերացնել իր հրեշ ամուսնուն։ Սպիտակ սավանի վրայի մեկ կաթիլ արյունը կատալիզատոր է հանդիսանում և թույլ է տալիս Ռոուզին փախչել Նորմանից։ Աստիճանաբար հերոսուհին հասկանում է իր իրական նշանակությունը և հնարավորություն է ստանում այլ աշխարհներ ընկնել։ Վենդի Յարոու հերոսը, նկարի աշխարհում կերպարանափոխվում է Դորկասի, հանդես է գալիս որպես Ռոզիի խրատտու։ Կա կարծիք, ըստ որի գլխավոր հերոսուհու անունը նվիրված է Քինգի կին Թաբիթային։ Դրան է ակնարկում Գործք առաքելոցի իններորդ էջի 36-երրորդ բանաստեղծությունը. «Յաֆֆայում մի աշակերտուհի կար, ում անունն եր Թաբիֆա (անգլ.՝ Tabitha), որը նշանակում է „քարայծ“ (անգլ.՝ Dorcas), նա լի էր բարի գործերով և շատ բարեգործություններ էր անում։ Նորմանը վեպում նկարագրվում է ինչպես սադիստ՝ մսագործի ձեռքերով և «անարտահայտիչ, ինչպես ապակու բեկորները» աչքերով[6]։ Քինգը նրան համեմատում էր Ճանապարհային սարսափ անունով կերպարի հետ, ով Ամեն ինչ հնարավոր է (ժողովածու) պատմությունից էր։
Գրքի գործողությունները հիմնականում տեղի են ունենում Մեն նահանգի Դերրի քաղաքում, ինչպես Դա (վեպ), «Անքնություն», Ոսկորներով պարկ և Երազների որսորդը[8] : Սյուժեով վեպը կապված է Քինգի այլ ստեղծագործությունների հետ, այդ թվում՝ «Սև աշտարակ» շղթայի հետ։ Ինչպես նշել է Պատրիկ Մակելիրը, «Ռոզա Մադերը» լի է հղումներով աշխարհի, նրա աշխարհագրության մասին։ Այսպես, Դորկասը տեսարաններից մեկում հիշատակում է Լադ քաղաքը, որը ներկայացվում է «Ամայի երկրներ» վեպում. «Ես պատերազմներ եմ տեսել, որոնք եկել ու գնացել են, ինչպես ալիքներ, որոնք ուղղվում էին դեպի ափը, կործանում ավազե դղյակները և իր հետ տանում։ Ես տեսել եմ մարդկանց, ովքեր կենդանի այրվել են կրակներում, և հարյուրավոր գլուխներ սյուների վրա Լադայի փողոցների երկայնքով։ Իմ աչքերի առաջ սպանել են խելացի կառավարիչներին, իսկ նրանց փոխարեն նշանակել հիմարներին. և ես մինչև հիմա ապրում եմ»[19]։ Ռոզա Մադերը նաև գիտի Միջին աշխարհի փիլիսոփայության մասին և խորհում է «կա»-յի մասին{{ref+|Բեվ Վինսենտն իր «Ճանապարհ դեպի Սև Աշտարակ» գրքում ներկայացնում է «կա»-ն ինչպես ճակատագրի ուժ։ Չիմանալով՝ թե ինչ անել այս կամ այն իրավիճակում, մարդը տալիս է իրեն «կա»-յի ձեռքերը։ Ռոզա Մադերը վեպում ասում է. «Միթե մենք կարող ենք գնալ «կա»-յին հակառակ։ Ոչ, հակառակ դեպքում ինչպես մի ակ, որը աշխարհը ընթացքի մեջ է դնում, և կինը կամ տղամարդը, ով որ կգնա «կա»-յին դեմ, անմիջապես կտրորվի նրա անվահեցից։»[20][20][21]։ Չնայած այդ հանգամանքին, շատ նման հղումներ, որոնք հանդիպում են հեղինակի նաև այլ ստեղծագործություններում, պարզ նկատելի են գրքի մակերեսային ընթերցանության ժամանակ, չունեն զգալի հարաբերություն Սև Աշտարակի պատմության հետ[19]։ Վեպում հիշատակվում են նաև Միզերի Չեսթեինը և Պոլ Շելդոնը, «Միզերի»-ի հերոսները[18][22][23] , Սյուզեն Դեյը «Անքնություն»-ից[18][23][24], Սինտիա Սմիթը «Կարգավորողներ»-ից[18][20][25][26]։ Ռոզա Մադերի հիշատակմանը կարելի է հանդիպել «Սյուզաննայի երգը» վեպում[27]։
Անվանումը | Թարգմանիչ | Թվական | Հրատարակչություն | Հրատարակման վայրը | Շարքը | Տիրաժը (հազարյակներով) |
Ծանոթագրություն | Աղբյուր |
---|---|---|---|---|---|---|---|---|
Արյան կաթիլ | Օ. Ռուդավին | 1996 | Դելտա | Խարկով | — | — | — | [8] |
Արյան կաթիլ | Օ. Ռուդավին | 1996 | Սիգմա | Լվով | Սուր սյուժետ ունեցող միստիկայի վարպետներ | 10 | — | [8][28] |
Մարենովյան վարդ | Օ. Ռուդավին | 1996 | Օլիմպ | Բաքու | Միստիկայի աշխարհ | — | — | [29] |
Արյան կաթիլ | — | 1997 | Պոլիգրաֆգիրք | Կիև | — | — | — | [8] |
Ռոզա Մադերա | Ֆ. Սարնով | 1997 | Աշխարհ, ԱՍՏ | Մոսկվա | Սթիվեն Քինգ. Հավաքածու | 20 | Հաշվի առնելով լրացուցիչ տիրաժը Կազմի վրա Դանիլ Դուչակայի նկարազարդումն է |
[8][30] |
Ռոզա Մադեր. Հատոր 1 | Տ. Պոկիդայեվա, Ն. Գորդեյեվա |
2000 | ԱՍՏ | Մոսկվա | Սթիվեն Քինգ. Հավաքածու | 8 | Փափուկ կազմ | [31] |
Ռոզա Մադեր. Հատոր 2 | Տ. Պոկիդայեվա, Ն. Գորդեյեվա |
2000 | ԱՍՏ | Մոսկվա | Սթիվեն Քինգ. Հավաքածու | 8 | Փափուկ կազմ | [31] |
Ռոզա Մադեր | Տ. Պոկիդայեվա, Ն. Գորդեյեվա |
2001 (2,3,6) | ԱՍՏ, ԱՍՏ Մոսկվա | Մոսկվա | Սթիվեն Քինգ. Հավաքածու | 24 | Հաշվի առնելով լրացուցիչ տիրաժը։ | [8][32] |
Ռոզա Մադեր | Ֆ. Սարնով | 2003 | ԱՍՏ | Մոսկվա | Դասական և ժամանակակից արձակագրություն | 3 | Փափուկ կազմ | [33] |
Ռոզա Մադեր | Տ. Պոկիդայեվա, Ն. Գորդեյեվա |
2005 (8,10) | ԱՍՏ, ԱՍՏ Մոսկվա, Խարվեստ | Մոսկվա | Սթիվեն Քինգ. Հավաքածու | 11 | Հաշվի առնելով լրացուցիչ տիրաժը։ Փափուկ կազմ | [34] |
Ռոզա Մադեր | Տ. Պոկիդայեվա, Ն. Գորդեյեվա |
2006 | ԱՍՏ, ԱՍՏ Մոսկվա | Մոսկվա | Սթիվեն Քինգ. Հավաքածու | 3 | Փափուկ կազմ | [35] |
Ռոզա Մադեր | Տ. Պոկիդայեվա, Ն. Գորդեյեվա |
2008 | ԱՍՏ, ԱՍՏ Մոսկվա | Մոսկվա | — | 2 | — | [36] |
Ռոզա Մադեր | Տ. Պոկիդայեվա, Ն. Գորդեյեվա |
2008 | ԱՍՏ, ԱՍՏ Մոսկվա | Մոսկվա | Բոլոր ժամանակների գիրք | 2 | — | [37] |
Ռոզա Մադեր | — | 2015 | ԱՍՏ | Մոսկվա | Բոլոր ժամանակների թագավորը | — | — | [38] |
Վեպին չի հաջողվում զբաղեցնել առաջին հորիզոնականը Բեստսելերների ցանկում ըստ The New York Times թերթի։ Վեպը մնացել է բեստսելերների ցանկում տասնութ շաբաթ։ Դրանցից տասնմեկը՝ հաստ կազմով տարբերակը, և յոթը՝ փափուկ[39]։ The New York Times-ի նմանօրինակ վարկանիշային աղյուսակում ստեղծագործությունը մնաց տասնչորս շաբաթ[40][41]։ ԱՄՆ-ում 2014 թվականի աուդիոգիրքը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Apple-ի iBooks ծրագրի բեստսելերների ցանկում[42], տարբեր ժամանակներում զբաղեցնելով հինգերորդ[43] և տասնմեկերորդ հորիզոնականները[44]։ Արդյունքում 1996 թվականին վեպը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Լոկուս մրցանակաբաշխությանը «Հորրոր/մութ ֆանտաստիկա» անվանակարգում՝ զիջելով Բարբարա Հեմբլիի «Ճամփորդություն մահվան աշխարհ» և Թիմ Պաուերսի «Պահպանման ժամկետ» ստեղծագործություններին[45]։ Մի շարք գրողների կարծիքով վեպը հանդիսանում է Քինգի ստեղծագործություններից առավել դաժանը, որը բռնության թեմային է առնչվում[46]։
Դեվիդ Էթվուդը (անգլ.՝ David Atwood), Book of the Month Club-ի տեսաբանը, գրքի առաջին տեսարանը համարել է ամենսարսափելին, որ նա երբևէ կարդացել է. «Դուք մի քանի անգամ կշրջվեք, ինչպես արել են մեզանից որոշները, երբ դեռ ստացել էինք ձեռագրի նախնական օրինակը»[13]։ Առաջացող անհանգստության, լարվածության, սարսափի զգացումները նկարագրել էին Oklahoman, Baton Rouge magazine, Montgomery Advertiser և այլ հրատարակչությունների քննադատները։ Դրական էր ընդունվել գլխավոր հերոսուհին[46][47]։ New York Newsday-ի գրախոսը Ռոզիին անվանել է ուժեղ կերպար և գրքի հաճույքներից մեկը։ Detroit Free Press-ի տեսաբանը Ռոզիին համարել է Քինգի ստեղծած ամենալավ ներկայացված հերոսուհին[47]։
Publishers Weekly-ի տեսաբանը անվանել է գիրքը Քինգի ամենահետաքրքիր և ակտուալ սարսափ գիրքը, որի կենտրոնում ծեծված կին է, ով որոշել է կյանքը սկսել նորից, և նրա դաժան ամուսինը, իրենից ներկայացնում է չարի օրինակ։ «Ռոզա Մադերը», հարուստ լինելով կերպարներով և իրադարձություններով, իր մեջ համատեղում է լավագույնը Քինգի երկար վեպերից. «Դիմակայություն»-ից տեսունակության լայնությունը և «Դոլորես Քլեյբորն»-ից հոգեբանական դիմանկարի ճշտակատարությունը։ Լարվածությունը չի թուլանում ինչպես տանջանքների իրատեսական նկարագրությունների, նաև Նորմանի Ռոզիին անդադար հետապնդելու շնորհիվ։ Գիրքն իրենից ներկայացնում է ուրվատեսիլային «ամերիկյան բլուրներ»[48]։ Ռեյ Օլսոն (անգլ.՝ Ray Olson)՝ Booklist-ի տեսաբանը, նշել է հեղինակի կարողությունը ստեղծել համոզիչ կանանց՝ գլխավոր հերոսներին։ Միևնույն ժամանակ, իր կնոջ սադիստ-ոստիկանի տակտիկական որոնումը լարված են թվում, բայց՝ ավելորդ։ Գլխավոր հերոսուհուն այդ դժվար իրադրությունից դուրս գալ օգնում է տարօրինակ նկարը, ի տարբերություն, օրինակ՝ Դոլորես Քլեյբորնից, ով շրջանցում է դրանք առանց գերբնական ուժերի[49]։
Հերոսուհին, ով 14 տարի շարունակ ենթարկվել է հոգեբանական, ֆիզիկական և սեռական խոշտանգումների, փախչում է իր անհավասարակշռված ամուսնուց։ Գիրքը, ըստ Բերդի կարծիքի, լի է գրաֆիկական լեզվով, բայց դա չի հիասթափեցնում ընթերցողներին, ովքեր ծանոթ են հեղինակի վեիջին գործերին։ Եվ չնայած հալածանքը չի վախեցնում ընթերցողին, այն ստեղծում է լարվածություն և ներկայացնում է Ռոզիի ամուսնու ողջ խելագարությունը։ Վերջնական կոնֆլիկտը ընդգծում է, որ ուժ կարելի է գտնել մեր մեջ։ Այնուամենայնիվ, տեսաբանն ափսոսում է, որ ոչ բոլոր տնային բռնության զոհերը կարող են օգտվել կախարդական նկարից[49]։
Քրիստոֆեր Լենման-Հաուպտը (անգլ.՝ Christopher Lehnmann-Haupt)՝ The New York Times-ի գրախոսը, կարծում էր, որ վեպը հազիվ թե կարելի է անվանել Քինգի համար «սարսափելի»։ Վտանգը, որ կապված է Ռոուզի վրա այնքան սուր չէ, որքան «Դոլորես Քլեյբորն»-ի և «Ջերալդի խաղը» գրքերի հերոսուհիների ճակատագիրը, որոնք կենտրոնացած էին սեռական խոշտանգումների վրա։ Նորմանի կերպարը շատ հրեշային է հնչում, որպեսզի վստահություն առաջացնի։ Լինելով հանցագործ՝ նա ոչ միայն սպանում էր մարդկանց, այլ նաև ուտում էր նրանց մարմնի մասերը։ Որպես վերջաբան քննադատը վեպն անվանել է չափազանց ձանձրալի[50]։ Այդ հրատարակության մեկ այլ գրախոս՝ Ռիչարդ Նիկոլլսը (անգլ.՝ Richard E. Nicholls), նկարի միջով ճամփորդելը համարում էր դասական դիցաբանությունից ոգեշնչման արդյունք։ Վեպի գագաթնակետը նա համարել է սարսափելի, բայց միևնույն ժամանակ՝ հուզիչ[51]։
Entertainment Weekly-ի տեսաբան Մարկ Հարրիսը դժգոհ էր գրքից[14]։ Նա նշում էր, որ հեղինակն իր վարպետությամբ ստիպել է ընթերցողին մտնել Ռոզի Դենիելսի մաշկի տակ. մինչև նրա մտքերն ու երգերի հատվածները նրա գլխում։ Այդ դիմանկարը մանրազնին է, բայց ոչ՝ լուսավորված։ Վեպի կառուցվածքը, որը ֆիլմ է հիշեցնում, պակասեցնում է ինտրիգան, իսկ չար Նորմանը ոչ թե վախենալու է, այլ՝ զզվելի։ «Ե՞րբ է Սթիվեն Քինգը դադարել վախեցնել։ Ես կասկածում եմ, որ նա նույն կերպ է արձագանքում ընթերցողների հարցերին, ինչպես Վուդի Ալլենն արձագանքում է քննադատներին, ովքեր խնդրում են, որպեսզի նա վերադառնա հումորային ֆիլմերի նկարահանմանը»։ Նկարի ներսում ֆեմինիստ աստվածուհու, լաբիրինթոսի, կախարդական գետերի և ցուլի Տաճարով տեսարանները համարում է անհամոզիչ։ «Քերրի, Փայլատակում, Ընտանի կենդանիների գերեզմանոց վեպերի սարսափն առաջանում էր այն թեթևությունից, որից չարը կարող էր գրավել ազնիվ մարդուն և թաքնվել նրա ետևում։ «„Ռոզա Մադերը“ չէր առաջարկում այդպիսի գրավիչ երկիմաստություն»[6]։
|