Ռոզա Տայկոն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1926[1] |
Ծննդավայր | Տիբրո, Շվեդիա[1] |
Մահացել է | հունիսի 1, 2017[2][1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Ytterhogdal, Härjedalen Municipality, Եմտլանդ լեն, Շվեդիա |
Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Կոնստֆակ (1967)[1] |
Մասնագիտություն | դերասանուհի, արծաթագործ, ակնագործ և պարուհի |
Ամուսին | Bernd Janusch?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Rosa Taikon Վիքիպահեստում |
Ռոզա Սոֆիա Ինգեբյորգ Տայկոն (շվեդ.՝ Rosa Sofia Ingeborg Taikon, հուլիսի 30, 1926[1], Տիբրո, Շվեդիա[1] - հունիսի 1, 2017[2][1], Ytterhogdal, Härjedalen Municipality, Եմտլանդ լեն, Շվեդիա), շվեդ արծաթագործ և հասարակական գործիչ, որը պայքարել է գնչուների իրավունքների համար։ 2013 թվականին արժանացել է Ուլոֆ Պալմեի մրցանակին։
Ռոզա Տայկոնը ծնվել է 1926 թվականին շվեդուհի Ագդա Կառլսոնի և գնչու Յուհան Տայկոնի ընտանիքում։ Գրող Կատարինա Տայկոնի ավագ քույրն էր։ Ռոզայի մայրը մահացել է, երբ նա եղել է վեց տարեկան։ Հայրը կրկին ամուսնացել է, սակայն խորթ մայրը երեխաներին վատ է վերաբերվել։ Ռոզան տասը տարեկանից աշխատել է ընտանիքին օգնելու նպատակով։
Տայկոնը ոսկերիչ է դարձել։ 1966 թվականին ավարտել է Արվեսների համալսարանը։ Չնայած այն հանգամանքին, որ ոսկերչական արվեստն ընտանիքում ժառանգաբար փոխանցվել է տղամարդկանց միջոցով, Ռոզան որոշել է արծաթագործ դառնալ իր եղբայր Պաուլի սպանությունից հետո[3]։ Նա ապավինել է գնչուական ավանդական արվեստին։ Նրա աշխատանքները ցուցադրված են շվեդական բազմաթիվ պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թվում՝ Շվեդիայի ազգային թանգարանում։ Ցուցադրություն է ունեցել նաև Գնչուական արվեստի թանգարանում Չեխիայում[3]։ Ստոկհոլմի համալսարանում և Շվեդիայի արվեստի դպրոցում երեկոյան դասընթացներ է վարել արծաթի հետ աշխատելու արվեստի վերաբերյալ[3]։ Բացի դրանից հայտնի է եղել նաև որպես որպես գնչուների իրավունքների համար պայքարող և գնչուական մշակույթի հանրայնացնող[3]։ Հանդես է եկել շվեդական ռադիոյով ու հեռուստատեսությամբ, գրել հոդվածներ[4]։
Ամուսնացել է երկու անգամ, երկուսն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ․ երեխաներ չի ունեցել։ Մահացել է 2017 թվականին 91 տարեկանում[3]։
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Տայկոն» հոդվածին։ |
|