Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պանամա | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1981[1] (43 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պանամա, Պանամա | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Դեպորտիվո Անսոատեգի | |||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 18 | |||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
{{ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ]]}}
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 4 հունիսի, 2015: |
Ռոլանդո Էմիլիո Էսկոբար Բատիստա (իսպ.՝ Rolando Emilio Escobar Batista, հոկտեմբերի 24, 1981[1], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Դեպորտիվո Անսոատեգի» ակումբի և Պանամայի հավաքականի կիսապաշտպան։
Էսկոբարն իր կարիերան սկսել է «Ատլետիկո Նասիոնալ» և «Չորիլլո» ակումբներում։ 2006 թվականին տեղափոխվել է «Տաուրո» ֆուտբոլային ակումբ, որի կազմում հաղթել է Պանամայի առաջնությունում։ Մրցաշրջանի ավարտին հեռացել է ակումբից և տեղափոխվել Վենեսուելայի «Դեպորտիվո Տաչիրա»։ Նոր թիմի հետ նա առաջին իսկ մրցաշրջանում հաղթել է Վենեսուելայի առաջնությունում։
2008 թվականին Էսկոբարը տեղափոխվել է «Կարակաս» ֆուտբոլային ակումբ։ Մայրաքաղաքային ակումբի հետ նա երկրորդ անգամ դարձել է Վենեսուելայի առաջնության հաղթող։
2009 թվականի ամռանը Ռոլանդոն վերադարձել է հայրենիք, որտեղ կես տարի խաղացել է «Սան-Ֆրանցիսկոյում»։ Մրցաշրջանի ավարտին կրկին տեղափոխվել է Վենեսուելա՝ միանալով «Դեպորտիվո Լարա» ակումբի, որի կազմում նվաճել է Վենեսուելայի գավաթը։ Մրցաշրջանի երկրորդ կեսին Ռոլանդոն հանդես է եկել Սան Միգիլոտոյի «Սպորտինգ» ակումբում, ապա տեղափոխվել «Դեպորտիվո Անսոատեգի»։ 2012 թվականի հունվարի 29-ին «Միներոս Գուայանա» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը նոր թիմում[2]։ Օգոստոսի 19-ին «Պորտուգեսա» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Դեպորտիվո Անսոատեգիի» կազմում[3]։ 2013 թվականին Էսկոբարը երկրորդ անգամ դարձել է Վենեսուելայի գավաթակիր։
2015 թվականի ամռանը Ռոլանդոն տեղափոխվել է ամերիկյան «Դալլաս» ակումբ։ Հունիսի 14-ին «Սիեթլ Սաունդերս» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ում[4]։ 2016 թվականին վերադարձել է «Դեպորտիվո Անսոատեգի»։
2006 թվականին Էսկոբարը կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականում։ 2007 թվականին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում Ռոլանդոն մասնակցել է Մեքսիկայի հավաքականի դեմ խաղին[5]։ Սեպտեմբերի 12-ին Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի։
2009 թվականին Էսկոբարը երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Նիկարագուայի[6], Գվադելուպայի[7], Մեքսիկայի[8] և ԱՄՆ-ի[9] հավաքականների դեմ խաղերին։
2013 թվականին Ռոլանդոն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, սակայն մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 12 սեպտեմբերի, 2007 | Օլիմպիկո Լուիս Ռամոս, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա | Վենեսուելա | 0:1 | 1:1 | Ընկերական խաղ |
Ակումբային
Միջազգային
|