Ռոկին հոլ.՝ Rokin | |
---|---|
Երկիր | Նիդերլանդներ |
Գտնվում է | Ամստերդամ |
Տեղանք | Ամստերդամ-Սենտրում |
Երկարություն | 600 մետր |
Ռոկին (հոլ.՝ Rokin), Ամստերդամի կենտրոնի հիմնական փողոցներից մեկը։
Փողոցը սկսվում է Դրամային հրապարակից և ավարտվում է Դամ հրապարակում։ Սկզբնապես այն հանդտսանում էր Ամստել գետի հիմնական հունի մի մասը՝ Rak-in անվանումով (հին հոլանդերեն — հիմնական հուն)։ 1608-1609 թվականներին, Ռոկին և Դամ հրապարակի հատման վայրում, Հենդրիկ դե Կեյզերի գլխավորությամբ, կառուցվել է Ամստերդամում առաջին ապրանքային բորսան, որը հոլանդական Ոսկե Դարի ժամանակ գլխավոր դերակատարում է ունեցել քաղաքի տնտեսական հաջողություններում։ Շինությունը քանդվել է 1835 թվականին։ 1913 թվականին գետի հունի երկայնքով կառուցվել է ափամերձ, 1936 թվականին Սպեյ և Դամ հրապարակների միջև գետի հունի մի մասը պատվել է գրունտով, փողոցի մնացած մասում այժմ ևս կայանվում են նավակներ։
Ներկա ժամանակ, կապված Հյուսիս-Հարավ նոր մետրոյի երթուղու շինարարության հետ, Ռոկին փողոցը փորված է մոտ 20 մետր խորությամբ։ Ամստել գետի նախկին հունի տարածքում ընթացող հնագիտական պեղումները նոր լույս կարող են սփռել Ամստերդամի պատմության էջում։
Փողոցի դիտարժան վայրերից է հանդիսանում թագուհի Վիլհելմինայի ձիով արձանը։