Ռոմանո Մուսոլինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1927[1][2] Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | փետրվարի 3, 2006[3] (78 տարեկան) Հռոմ, Իտալիա[4] |
Գերեզման | Պրեդապիո |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | դաշնակահար, բանաստեղծ, նկարիչ, ջազ երաժիշտ և կինոպրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր |
Ամուսին | Anna Maria Villani Scicolone? և Carla Maria Puccini? |
![]() |
Ռոմանո Մուսոլինի (իտալ.՝ Romano Mussolini սեպտեմբերի 26, 1927[1][2], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - փետրվարի 3, 2006[3], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի ջազ երաժիշտ, նկարիչ, կինոպրոդյուսեր, Բենիտո Մուսոլինի և Ռաչել Մուսոլինիի երրորդ որդին։
Մանուկուց հոր հետ ջութակ է նվագել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում լրջորեն հետաքրքրվել է ջազով։ 1956 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը։ Մինչ այդ նա կրել է Ռոմանո Ֆուլ անգլ.՝ Romano Full կեղծանունը։ 1960-ական թվականներին նա հյուրախաղերով հանդես է եկել «Romano Mussolini All Stars» ջազ խմբի հետ։ Խմբում նրա հետ հանդես են եկել նաև հայտնի երաժիշտներ Դյուկ Էլինգտոնը, Դիզի Գիլեսփին և Չեթ Բեյքերը։
Նա բազմաթիվ անգամ քննադատաբար է արտահայտվել իր հոր նախաձեռնած և հրեաների ցեղասպանությանն ուղղված օրենքների մասին[5]։
2004 թվականին Ռոմանոն հրատարակել է հիշողությունների մասին պատմող «Հայրս, դուչե» գիրքը[6]։
Ռոմանո Մուսոլինին մահացել է 2006 թվականի փետրվարի 3-ին, Հռոմի հիվանդանոցներից մեկում[7]։
1962 թվականին Ռոմանո Մուսոլինին ամուսնացել է Սոֆի Լորենի հարազատ քրոջ՝ Մարիա Վիլանի Շիկոլոնեի հետ։ Նրանց համատեղ ամուսնությունից ծնվել է երկու դուստր՝ Ալեսանդրան և Էլիզաբեթան։ Ալեսանդրան եղել է դերասանուհի և երգչուհի, որպես ֆոտոմոդել համագործակցել «Փլեյբոյ» ամսագրի հետ[8]։ Նա հետագայում զբաղվել է քաղաքականությամբ և հիմնել «Սոցիալական գործողություն» կուսակցությունը։ Ռոմանո Մուսոլինին կուսակցության համար գրել է օրհներգ[9]։ 1976 թվականին Ռոմանոն բաժանվել է Մարիայից և ամուսնացել դերասանուհի Կառլա Մարիա Պուչինիի հետ, որի հետ անցկացրեց իր կյանքի վերջին երեսուն տարիները։ Այդ երկրորդ ամուսնությունից ծնվել է նրա երրորդ դուստրը՝ Ռաչելը՝ որին անվանել է մոր պատվին։ Նա նույնպես զբաղվել է քաղաքականությամբ[10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմանո Մուսոլինի» հոդվածին։ |
|