Ռոմանովների տան երեքհարյուրամյակ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1913 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծաթ, ալմաստ, Լեռնային բյուրեղապակի, արծնապակի, փիրուզ, purpurin?, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 190 միլիմետր |
Լայնություն | 78 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» (ռուս.՝ Трёхсотлетие дома Романовых), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի[1] ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1913 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի[2] տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։ Այն ստեղծվել է ի նշանավորումն Ռոմանովների տան երեքհարյուրամյակի[4]։
Այսօր «Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[5] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։
«Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» ոսկերչական ձուն պատված է սպիտակ էմալով[6]։ Դրա վրա զարդարված են ոսկե երկգլխանի արծիվներ և կայսերական թագեր։ Երգու գագաթներին մեծ ադամանդներ են զետեղված, որոնց տակ տեղադրված են երկու թվականներ՝ «1613» և «1913»[1]: Ձուն տեղադրված է արծաթյա ոսկեջուր եռակողմ երկգլխանի արծվի վրա, որը թևերը վեր է բարձրացրել։ Արծիվն էլ իր հերթին տեղադրված է կլոր հիմքի վրա, որը ստեղծված է կայսերական վահանի տեսքով[3]։ Բուն վահանը պատրաստված է փայտից՝ պատված կարմիր թավիշով։ Զարդարված է նեֆրիտով, լեռնային բյուրեղապակիով և այլ թանկարժեք քարերով ու էմալով[2]։
Ոսկերչական ձվի վրա տեղադրված են Ռոմանովների տան 18 ներկայացուցիչների դիմանկարներ[7], որոնք նկարված են ջրաներկով փղոսկրի վրա և պատված են լեռնային բյուրեղապակե շերտերով[8]։
Մանրանկարներում պատկերված են.
Դիմանկարների մեջ չկա Իվան VI-ի պատկերը, քանի որ նա կարճ է թագավորել։ Բոլոր դիմանկարներն արված են ջրաներկով՝ փղոսկր վրա։ Մանրանկարիչը Վասիլի Զուևն է[10]։ Նկարները շրջանակված են ադամանդներով։
«Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը ձվում տեղադրված պտտվող գլոբուսն է՝ պատրաստված արջնած պողպատից։ Ի դեպ, գլոբուսի վրա երկու անգամ պատկերված է Հյուսիսային կիսագունդը[5]։ Դրանց վրա պատկերված է 1613 և 1913 թվականների Ռուսաստանի սահմանները[11]։
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1913 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[2]։
Ցայսօր այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է այս թանգարանում[6]։
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոմանովների տան երեքհարյուրամյակ կատեգորիայում։ |