Ռոմեո և Ջուլիետ անգլ.՝ Romeo and Juliet | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1], ռոմանտիկ ֆիլմ և մելոդրամա |
Հիմք | Ռոմեո և Ջուլիետ |
Թվական | օգոստոսի 20, 1936[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջորջ Քյուքոր[1][3] |
Պրոդյուսեր | Իրվինգ Թալբերգ |
Սցենարի հեղինակ | Թալբոթ Ջենինգս |
Դերակատարներ | Լեսլի Հովարդ[3][1], Նորմա Շիրեր[3][1], Ջոն Բերիմոր[3][1], Բեզիլ Ռեթբոուն[3][1], Ռեջինալդ Դեննի[3][1], Էդնա Մեյ Օլիվեր[3][1], Օբրի Սմիթ[3][1], Էնդի Դիվայն[3][1], Conway Tearle?[3][1], Հենրի Քոլքեր[3][1][4], Քեթրին ԴեՄիլլ[3][5], Ռոբերտ Ուորվիք[3][1], Ռալֆ Ֆորբս[3][1], Violet Kemble-Cooper?, Ռոնալդ Հովարդ[6], Յան Վուլֆ[6], Ֆրեդ Գրեհամ[6] և Lon McCallister?[6] |
Օպերատոր | Ուիլյամ Դենիելս |
Երաժշտություն | Հերբերտ Սթոթհարթ |
Մոնտաժ | Մարգարեթ Բութ |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 125 րոպե |
Romeo and Juliet (1936 film) Վիքիպահեստում |
«Ռոմեո և Ջուլիետ» (անգլ.՝ Romeo and Juliet), Շեքսպիրի պիեսի հիման վրա յուրօրինակ շքեղությամբ նկարահանված 1936 թվականի ֆիլմը ողբերգության առաջին հնչյունավորված էկրանավորումն է[7]:
Իտալական Վերոնա քաղաքում ապրում են երկու ազնվական և միմյանց հետ պատերազմող ընտանիքներ` Մոնդեգյուներ և Կապուլետներ: Նրանց երեխաները՝ Ռոմեոն և Ջուլիետը, պատահաբար հանդիպում են Կապուլետիների պարահանդեսին և սիրահարվում: Պարահանդեսից հետո` գիշերը` ժամադրության ժամանակ, այգում` Ջուլիետի պատշգամբի տակ, նրանք միմյանց սիրո երդում են տալիս և որոշում ամուսնանալ ծնողներից գաղտնի, ինչը նրանք անում են հաջորդ առավոտյան: Դրանում նրանց օգնում են Ռոմեոյի դաստիարակ վանական Լորենցոն և Ջուլիետի դայակը։ Բայց պսակադրությանը հաջորդում է երկու ընտանիքների ներկայացուցիչների վեճը, որի ընթացքում Ռոմեոյի լավագույն ընկերը՝ Մերկուտիոն, մահանում է Տիբալտի՝ Ջուլիետի զարմիկի ձեռքով, իսկ հետո մենամարտում Ռոմեոն սպանում է Տիբալտին: Վերոնայի դուքսը Ռոմեոյին դատապարտում է աքսորի քաղաքից դուրս: Բաժանումից առաջ նորապսակները միակ գիշերն անցկացնում են միասին, իսկ լուսադեմին Ռոմեոն մեկնում է Մանտուա։ Առավոտյան Ջուլիետի ծնողները, չիմանալով նրա վշտի իրական պատճառը, հայտարարում են նրան մոտալուտ ուրախ իրադարձության մասին՝ հարսանիք երիտասարդ կոմս Պարիսի հետ, որը Վերոնայի դուքսի ազգականն էր և խնդրել էր նրա ձեռքը: Դիմելով վանական Լորենցոյի օգնությանը՝ Ջուլիետը որոշում է ընդունել նրա տված պատրաստուկը, որը նրան մահվան նման կընկղմի խորը քնի մեջ: Ջուլիետին թաղում են ընտանեկան գերեզմանատանը: Լորենցոն Ռոմեոյին նամակ է ուղարկում Մանտուայի միաբան հայր Ջիովաննիի միջոցով: Բայց ճանապարհին Ջովաննին հայտնվում է ժանտախտով հիվանդի մոտ և մնում փակված նրա տանը։ Երբ Ռոմեոն իր ծառայից իմանում է Ջուլիետի մահվան մասին, դեղագործից ուժեղ թույն է գնում և գիշերով շտապում է Վերոնա՝ Ջուլիետի գերեզման: Այնտեղ նա հանդիպում է կոմս Պարիսի հետ։ Ռոմեոն խնդրում է նրան հեռանալ, բայց կոմսը մարտի է բռնվում նրա հետ և մահանում։ Ռոմեոն մտնում է գերեզմանատուն, թույն խմում և մեռած ընկնում Ջուլիետի մոտ։ Հասնելով դամբարան՝ Լորենցոն այնտեղ հայտնաբերում է անշնչացած Ռոմեոյին։ Նա ցանկանում է արթնացած Ջուլիետին հեռու տանել սարսափելի վայրից, բայց Ջուլիետը տեսնում է մահացած ամուսնուն և ցանկանում է մնալ նրա կողքին՝ սպանելով իրեն նրա դաշույնով: Իմանալով տեղի ունեցած ողբերգության մասին՝ երկու պատերազմող ընտանիքներ` Մոնդեգյուները և Կապուլետները, հաշտվում են:
1937 թվականին ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի չորս անվանակարգերում.
2002 թվականին Ամերիկյան կինոակադեմիան այս ֆիլմն առաջադրել է Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմերի ցուցակի համար[10]:
Ֆիլմը ներառված է «The New York Times»-ի երբևէ նկարահանված լավագույն 1000 ֆիլմերը (1999 և 2004) գրքում[11]։
Մինչ ֆիլմի նկարահանումներին անցնելը նկարահանող խումբը եղել է Վերոնայում և բազմաթիվ լուսանկարներ ու էսքիզներ է արել, որոնց հիման վրա դեկորացիաներ են կառուցվել Metro-Goldwyn-Mayer ստուդիայի տաղավարներում, որտեղ էլ նկարահանվել է այս ֆիլմը: Ֆիլմի ռեժիսոր Ջորջ Քյուքորը (անգլ.՝ George Dewey Cukor) փորձել է փոխանցել Շեքսպիրի գրական ստեղծագործության ողջ գեղեցկությունը։ Պրոդյուսեր Իրվինգ Թալբերգը (անգլ.՝ Irving Grant Thalberg), որն ուշադիր հետևել է ֆիլմի նկարահանումներին, նույնպես որոշ չափով բերել է սյուժեի իր տեսլականը։
Ֆիլմի նկարահանման համար պահանջվել է 6 ամիս։ Ֆիլմի օպերատորը եղել է Ուիլյամ Հ. Դենիելսը (անգլ.՝ William H. Daniels):
Պարերը բեմադրել է այն ժամանակ երիտասարդ պարուսույց Ագնես ԴեՄիլը (անգլ.՝ Agnes DeMille)[12]:
Ֆիլմի գեղարվեստական ձևավորումը ղեկավարել է Սեդրիկ Գիբբոնսը (անգլ.՝ Sedric Gibbons), որը Metro-Goldwyn-Mayer ստուդիայի գեղարվեստական տնօրենն է եղել մի քանի տասնամյակ, և «Օսկար» արձանիկի հեղինակը։
Ֆիլմի նկարահանումների համար ստեղծվել է ավելի քան հազար տարազ, որոնք նախագծել են դիզայներներ Օլիվեր Մեսելը (անգլ.՝ Oliver Messel) և Գիլբերտ Ադրիանը (անգլ.՝ Gilbert Adrian):
Երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Հերբերտ Սթոթհարթը, որը 1940 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի: Բայց ֆիլմում հնչում է նաև Պ. Ի. Չայկովսկու երաժշտությունը «Ռոմեո և Ջուլիետ»-ի նախերգանքից[13]:
Գլխավոր դերերը՝ Ռոմեոյի և Ջուլիետի, կատարել են 42-ամյա Լեսլի Հովարդը, որը շատերին ծանոթ է «Քամուց քշվածները» ֆիլմից, որում նա մարմնավորել է Էշլի Ուիլքսին, և 35-ամյա Նորմա Շիրերը: Ռոմեոյի ընկերոջ՝ Մերկուտիոյի դերը խաղացել է 54-ամյա Ջոն Բերիմորը, իսկ Ջուլիետի զարմիկի՝ Տիբալտի դերը` 44-ամյա Բազիլ Ռաթբոնը: Սակայն նման տարիքային անհամապատասխանությունը չի խանգարել ֆիլմին դառնալ հաջողակ և ստանալ «Օսկարի» մի քանի մրցանակներ[14]:
Ջորջ Քյուքորի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմը զուրկ չէ որոշակի հմայքից... Հնարավոր է, որ գեղագիտական առումով այս կինոտարբերակը Շեքսպիրյան սյուժեին տալիս է հեքիաթականության լուսապսակ[7]: - Օ. Նիկոլաևա
|
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմեո և Ջուլիետ (ֆիլմ, 1936)» հոդվածին։ |
|